Ռադիո Մարիամ
#
LIVE

Խաղաղ ընտանիք

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Չափավորությունն ընտանիքում
    Չափավորությունն ընտանիքում
    09 Nov, 2021

    Ժուժկալությունը՝ չափավորությունը, ընտանեկան խաղաղության համար շատ մեծ դեր ունի: Այն մեզ սովորեցնում է զուսպ լինել, զսպել ցանկությունները, զգացմունքները, խոսքերը: Արդյունքում, մենք կկարողանանք արդար որոշումներ կայացնել ու ճիշտ հարաբերություններ կառուցել ընտանիքում: 

    ԱՎԵԼԻՆ
  • Ժուժկալություն
    Ժուժկալություն
    08 Nov, 2021

    Ժուժկալություն նշանակում է չափավորություն, զգաստություն: Ընտանիքում այս առաքինությունը շատ կարևոր ու կառուցողական նշանակություն ունի: Սա ամենամեծ քայլն է խաղաղություն հաստատելու և պահպանելու համար: 

    ԱՎԵԼԻՆ
  • Լինել համբերատար
    Լինել համբերատար
    05 Nov, 2021

    Համբերությունը կարևոր առաքինություն է ընտանիքում: Սա նշանակում է կարողանալ սպասել, զսպել պոռթկումը, զգացումներն ու ցանկությունները:

    ԱՎԵԼԻՆ
  • Ողջախոհության բացակայությունը ընտանիք է քանդում
    Ողջախոհության բացակայությունը ընտանիք է քանդում
    04 Nov, 2021

    Աստծո ծրագրի համաձայն զույգերը պետք է սիրեն միմյանց: Այդ սիրո արդյունքում պետք է ծնվի  նոր ընտանիք: Եվ միայն ընտանիքում պետք է տեղի ունենան սեռական հարաբերություններ՝ բաց նոր կյանքի համար: Ամուսնությունից, ընտանեկան կյանքից դուրս  սեռական հարաբերությունը սխալ է, մեղք է: 

    ԱՎԵԼԻՆ
  • Ողջախոհություն և եղբայրասիրություն
    Ողջախոհություն և եղբայրասիրություն
    03 Nov, 2021

    Եղբայրասիրություն է, երբ դիմացինին տալիս ես քո ժամանակից, օգնում ես նրան, կիսում ես քո ունեցածը, հարգում ես նրան: Ողջախոհությունը մաքուր կյանքով ապրելն է, որը սկսվում է ընտանիքից: Ամուսինները պետք է ողջախոհությամբ հարաբերվեն և շատ ուշադիր լինեն, որ միմյանց չնեղացնեն: 

    ԱՎԵԼԻՆ
  • Բարությունն ընտանիքում
    Բարությունն ընտանիքում
    01 Nov, 2021

    Բարությունն առաքինություն է, որը կառուցում է ընտանիքը: Սակայն զույգը պետք է հստակ հասկանա, թե ինչ է բարությունը, և ինչպես պետք է այն արտահայտել ընտանիքում՝ միմյանց հանդեպ: 

    ԱՎԵԼԻՆ
  • Ամեն մեկը պետք է գտնի իր տեղը
    Ամեն մեկը պետք է գտնի իր տեղը
    29 Oct, 2021

    Ընտանիքում ամենակարևորը սերն է, որն առաջին հերթին արտահայտվում է հարգանքով: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի դիմացինին, այդ թվում և երեխաներին՝ անկախ տարիքից: Ծնողի պարտականությունն է երեխային լսել դեռ մեկ տարեկանից, օգնել ու ուղղություն ցույց տալ կյանքի որոշում կայացնելու համար: Այսպես ամեն մեկը հնարավորություն կունենա  գտնելու իր ճիշտ տեղը: 

    ԱՎԵԼԻՆ
  • Սովորենք լսել
    Սովորենք լսել
    28 Oct, 2021

    Արդարությունն առաքինություն է, որն իրականացնելու համար ամեն օր պետք է աշխատենք: Առանց արդարության՝ ընտանիքը դառնում է դժոխք: Այն ձեռք բերելու համար պետք է մշակել միմյանց և ինքներս մեզ լսելու կարողությունը: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է լռեցնենք մեր ԵՍ-ը: 

    ԱՎԵԼԻՆ
  • Ընտանեկան առաքինություններ
    Ընտանեկան առաքինություններ
    27 Oct, 2021

    Միջավայրը միշտ մեծ ազդեցություն ունի ընտանիքի վրա: Բայց ամեն ընտանիք, եթե ունի իր մշակույթը, իր առաքինությունները, պետք է հակառակ գնա այն հոսանքին, որն այսօր հրամցվում է, որպես ընտանեկան արժեք կամ առաքինություն:  

    ԱՎԵԼԻՆ
  • Վառել կրթության մոմը
    Վառել կրթության մոմը
    26 Oct, 2021

    Ամենակարևոր բաները ոչ թե սովորեցնում են, այլ առիթ ստեղծում, որ դիմացինը սովորի: Մեր պարտականությունն է օրինակ ծառայել և ընտրության հնարավորություն տալ: Կրթությունը ոչ թե դատարկ շիշ է, որը պետք է լցնել, այլ մոմ է, որ պետք է վառել: Ուրիշների լույսն օգտագործելով՝ երեխան հետո դառնում է լույս ու այն փոխանցում մյուս սերունդներին: 

    ԱՎԵԼԻՆ
  • 5/1 բանաձևն ընտանիքում
    5/1 բանաձևն ընտանիքում
    25 Oct, 2021

    Կարևորը է, որ ամուսիններն իրար հետ զրուցելիս միմյանց ասենց իրենց հինգ լավ կողմերի և մեկ թերության կամ սխալի մասին: Սրան հասնելու համար առաջին հերթին փորձեք գտնել ձեր հինգ լավ կողմերը, ինչն էլ կօգնի գտնելու դիմացինի լավ կողմերը: Սակայն սա բավականին դժվար է, որովհետև մենք մեր կյանքում միայն մեր վատ կողմերի մասին ենք լսում և հանդիմանվում: 

    ԱՎԵԼԻՆ
  • Աստծո ընտանիքը
    Աստծո ընտանիքը
    22 Oct, 2021

    Աստծո ընտանիքը կատարյալ  է, որին նմանվել պետք է ձգտի ամեն ընտանիք: Բայց ի՞նչ պետք է փոխել մեր ընտանիքներում՝ Աստծո ընտանիքի մշակույթն ու արժեքները ձեռք բերելու համար: Ի՞նչ է պետք դրա համար: Առաջին հերթին՝ Սեր: 

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը