Ռադիո Մարիամ
#
LIVE

Պատմություն

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի նպատակն է ռադիոհաղորդումների և ռադիոկամուրջների միջոցով հայությանը համախմբել հոգեւոր և ազգային արժեքների շուրջ, Աստծո խոսքը հասանելի դարձնել աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերին:



 



 



Ո՞վ ենք մենք

 

Աշխարհի 80 երկրում գործող Ռադիո Մարիա համաշխարհային ընտանիքը 2012 թվականից իր մասնաճյուղը ստեղծեց Հայաստանում՝ Ռադիո Մարիամ ռադոկայանը:

Ստեղծվելով Հայաստանի ամենախոցելի բնակավայրում՝ Գյումրիում, Ռադիո Մարիամը դարձավ հույս, լույս ու հավատ տարածող ամենամեծ կառույցը, որ երբևէ եղել էր  Շիրակի մարզ: Երկու տարի անց ռադիոն FM  հաճախականություն ունեցավ նաև Երևանում, իսկ www.radiomariam.am կայքը հասանելի դարձավ ամեն մի հայի, ով ուզում է լսել ազգային, հոգևոր արժեքներ տարածող հաղորդումներ:


Մեր հաղորդումները

 

Ռադիո Մարիամը պատրաստում է հոգևոր, մշակութային, հասարակական հաղորդումներ: 

Եթերից հնչում է ազգային, ժողովրդական, հոգևոր անաղարտ երաժշտություն: Կարող եք լսել ռադիոներկայացումներ, գրական, պատմական հաղորդումներ, մշակութային ու հոգևոր լուրեր, հարցազրույցներ հոգևոր, ազգային, հասարակական, մշակութային հարցերի մասին: 

Երեխաների կրթություն ու դաստիարակություն, հայապահպանություն և լեզվապահպանություն, քրիստոնեական ընտանիք ու առողջ հասարակություն. այս և շատ այլ հարցեր մեր խոշորացույցի տակ են:


Մենք քո կարիքն ունենք

 

Ռադիո Մարիամի հովանավորները միայն իր ունկնդիրներն են աշխարհի տարբեր անկյուններից: Եթե ցանկանում ես մեր ձայնը շարունակական լինի ու հասանելի աշխարհասփյուռ հայերին, եթե ցանկանում ես քո ներդրումն ունենալ քրիստոնեական, ազգային արժեքների տարածման հարցում, օգնիր մեզ քո կամավոր աշխատանքով եւ  նյութական փոքրիկ աջակցությամբ:

 

Միացի՛ր մեզ՝ միասին կառուցելու Գեղեցիկ Մի Բան Աստծո Փառքի Համար:


Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը