Ռադիո Մարիամ
#
LIVE

Մեր մոլորակը

Նա, ով օգտագործում է բնությունն իր նպատակների համար, օգտագործում է նաև մարդկանց: Մենք պետք է հոգ տանենք ոչ միայն միմյանց, այլև մեր ընդհանուր տան՝ երկրի և յուրաքանչյուր արարածի մասին: Կյանքի բոլոր ձևերը միմյանց հետ փոխկապակցված են, մեր առողջությունը կախված է էկոհամակարգերի առողջությունից: Եթե մենք այն չարաշահենք, ապա կհիվանդանան թե՛ նրանք, թե՛ մենք ինքներս: 

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • «Մեր երկրում այն ամենը, ինչը ոչ մեկինն է, բոլորինս է». Էդուարդ Հայրումյան
    «Մեր երկրում այն ամենը, ինչը ոչ մեկինն է, բոլորինս է». Էդուարդ Հայրումյան
    30 Aug, 2023

    Ռադիո Մարիամի տաղավարում այս անգամ հյուրընկալել ենք Էդուարդ Հայրումյանին՝ ում հետ զրուցել ենք քաղաքի աղբահանության, էկոլոգիական ու բնապահպանական մի շարք լոկալ խնդիրների, ինչպես նաև՝ ծառահատության ու դրա վնասակար ազդեցությունների մասին: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ է պետք իմանալ բույսերի խնամքի մասին․ Զրույց քաղաքային այգեգործ Լուսինե Տոնոյանի հետ
    Ի՞նչ է պետք իմանալ բույսերի խնամքի մասին․ Զրույց քաղաքային այգեգործ Լուսինե Տոնոյանի հետ
    16 May, 2023

    Քաղաքային այգեգործ Լուսինե Տոնոյանի հետ զրուցել ենք բույսերի խնամքի, պարարտանյութերի, դրանց տեսակների և այգեգործության մասին։ Երբևէ հետաքրքրե՞լ է՝ ինչպես ճիշտ խնամել մեր սիրելի բույսերին, որպեսզի նրանք միշտ ունենան թարմ ու գեղեցիկ տեսք՝ ապահովելով մեզ համար անհրաժեշտ թթվածինը։ Լուսինեն կիսվում է օգտակար խորհուրդներով։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Փախչող հողեր կամ սողանքներ․ Պատճառներն ու հետևանքները
    Փախչող հողեր կամ սողանքներ․ Պատճառներն ու հետևանքները
    27 Mar, 2023

    Եվ այսպես, փախչող հողեր կամ սողանքներ։ Այսօր շատերս, եթե անգամ ականատես չենք եղել սողանքների սեփական աչքերով, ապա համացանցն այդ հնարավորությունն անշուշտ տվել է։  Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի գիտաշխատող, երկրաբան, միկրոբիոլոգ Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք սողանքների և վտանգավոր գոտում գտնվելու դեպքում՝ հնարավոր պաշտպանական միջոցների մասին

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Էկո գրիչներից բույս աճեցնելով՝ երեխան հոգատար է դառնում նաև բնության նկատմամբ
    Էկո գրիչներից բույս աճեցնելով՝ երեխան հոգատար է դառնում նաև բնության նկատմամբ
    15 Feb, 2023

    մեն տարի 1.6 միլիոնից ավել գրիչ է նետվում աղբ։ Այսօր շատերը նախապատվությունը տալիս են վերամշակված թղթից պատրաստվող էկո գրիչներին։ Քանի որ վերջիններս նվազեցնում են պլաստիկի քանակը բնության մեջ և թղթին տալիս են 2-րդ կյանք՝ վերամշակման միջոցով։ «Էկո փեն»-ի հիմնադիր Արտակ Էլբակյանի հետ զրուցել ենք էկո գրիչների կարևորության և էկոկրթության բարելավման մասին։ 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Վերամշակումը՝ թափոններից ազատվելու լավագույն միջոց
    Վերամշակումը՝ թափոններից ազատվելու լավագույն միջոց
    05 Dec, 2022

     Թափոնների հիմնախնդիրն առկա է բոլոր երկրներում, բայց յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է մոտենում դրա լուծմանը։ Ռադիո Մարիամի տաղավարում «‎Էկո աղբ» բնապահպանական հկ-ի ծրագրային համակարգող Արգիշտի Դարբինյանի հետ զրուցել ենք շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության, թափոնների կառավարման և վերամշակման կարևորության մասին։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Կապարի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի համար
    Կապարի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի համար
    28 Nov, 2022

    «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»‎ հասարակական կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հետ զրուցել ենք մարդու օրգանիզմում կապարի առկայության դեպքում ի հայտ եկող ազդեցությունների, վտանգների ու հետևանքների մասին։ Կապարով հարուստ ներկանյութերը վտանգավոր են հատկապես երեխաների և նրանց նոր ձևավորվող օրգան-համակարգի համար։

     
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Կլիմայական փոփոխություններ, հետևանքներ․ Ի՞նչ է պետք իմանալ
    Կլիմայական փոփոխություններ, հետևանքներ․ Ի՞նչ է պետք իմանալ
    25 Nov, 2022

    Կլիմայական փոփոխությունների մասին, անշուշտ, տարածված շատ միֆեր ու չափազանցություններ կան, որոնց կողքին իրական ու ծանրակշիռ տեսակետները ու, երբեմն էլ, փաստերը այնքան էլ մեծ ուշադրության ու արձագանքի չեն արժանանում։ Նկատե՞լ եք, որ տարեցտարի ամռան ամիսներն ավելի ու ավելի տաք են լինում, արևն ավելի շատ է այրում։ Սա կլիմայական փոփոխություններից ամենամեծ վտանգ պարունակող երևույթն է։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի ուսանող Վահան Ալեքսանյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը
    Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը
    09 Nov, 2022

    Կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն է թողնում նաև գյուղատնտնեսության վրա։ Հենց այս պատճառով են նաև կարևոր կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցները, որի մասին էլ զրուցել ենք «ԲԻՈՍՈՖԻԱ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Թղթի վերամշակում տնային պայմաններում: 20-ամյա Արծվիկի պատմությունը
    Թղթի վերամշակում տնային պայմաններում: 20-ամյա Արծվիկի պատմությունը
    07 Apr, 2022
    Երբևէ մտածե՞լ եք, որ կարելի է թուղթը վերամշակել տան պայմաններում ու ձեր ձեռքի տակ եղած կենցաղային տեխնիկայով։ Արծվիկ Դավթյանը պատմում է իր փոքրիկ բիզնեսի մասին ու փաստում, որ ամեն ինչ հնարավոր է: Օգնել բնությանը՝ բիզնեսով: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Խեցեգործություն. զարգացո՞ղ, թե՞ մոռացվող արվեստ
    Խեցեգործություն. զարգացո՞ղ, թե՞ մոռացվող արվեստ
    15 Mar, 2022

    Գյումրվա կլկլանը՝ կավից: Խեցեգործ Վաղարշակ Ասատրյանն ասում է՝ առայժմ միայն ինքն է, որ  կավից մուշուրբա է պատրաստում: Կավից ինչ ասես, կարող ես ստանալ, բայց ստիպված ես սահմանափակվել պահանջարկով: Զբոսաշրջիկներին ավելի շատ կավե ամանեղենն է հետաքրքրում: Գյումրվա բարբառով մտքեր՝ բաժակների, ափսեների, շուտով նաեւ՝ մագնիսների վրա:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հուլիս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
12 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Հարցնում է՝ Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Հարցնում է՝ Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Հարցնում է՝ Մանիկ Գևորգյան
06.17.2025
Դիտել բոլորը