Ռադիո Մարիամ
#
LIVE

Դու կարո՛ղ ես

Ինչո՞վ են տարբերվում հաջողակ ու անհաջողակ մարդիկ, և ի՞նչ անել՝ վերջին անհաջողակից մեծ հաջողակ դառնալու համար:

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • «Մարդն ի՛նքն է ընտրում՝ լինել հաջողա՞կ, թե՞ անհաջողակ»
    «Մարդն ի՛նքն է ընտրում՝ լինել հաջողա՞կ, թե՞ անհաջողակ»
    26 Jun, 2025

    Ինչպե՞ս են ստեղծվել և ի՞նչ բովանդակություն ունեն «100 բիզնես գաղտնիք» և «101 բիզնես գաղտնիք» գրքերը։ Ինչո՞վ են տարբերվում մեկը մյուսից։ Ինչո՞ւ է կարևոր ծանոթանալը հաջողության հասած մարդկանց պատմությանը։ Հաջողակ և անհաջողակ մարդկանց հատկանիշները։ Կարո՞ղ է անհաջողակությամբ աչքի ընկնող մեկը փոխել իր իրականությունը։ Մարդու զարգացմանը խանգարող մոտեցումներ․ անգործություն՝ սխալվելուց, մարդկանց քննադատությունից, ռեսուրսներ կորցնելուց վախենալու պատճառով, հավատի պակաս՝ սեփական կարողությունների և հաջողության հանդեպ, սեփական իրականության հանդեպ պատասխանատվության ստանձնումից խուսափում։
     Այս և ուրիշ շատ հարցերի շուրջ զրուցում ենք գործարար, նշված գրքերի հեղինակ Վահագն Դիլբարյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանյան արտադրողները, ներմուծողներն ու ծառայություն մատուցողները՝ մեկ հարթակում
    Հայաստանյան արտադրողները, ներմուծողներն ու ծառայություն մատուցողները՝ մեկ հարթակում
    09 Jun, 2025

    Ինչպիսի՞ հարթակ է այն և ո՞րն է նրա նպատակը։ Ինչո՞վ է այն հեշտացնում սպառողի որոնումները և ինչպիսի հնարավորություններ է ընձեռում՝ շուկա դուրս եկողների համար։
     Արդյունավետ գործունեության նրբությունները։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Մեծածախ» կայքի հիմնադիր Արես Նիկողոսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հնարավորություններ ուսանողներին, որ կընձեռի «ԻմասՏուն»-ը
    Հնարավորություններ ուսանողներին, որ կընձեռի «ԻմասՏուն»-ը
    17 Jan, 2025

     Ինչպիսի՞ նախաձեռնություն է «ԻմասՏուն»-ը և ինչո՞ւ է բացվում Գյումրիում։ Ինչպիսի՞ հնարավորություններ է բացում այն Գյումրիի և Շիրակի ու այլ մարզերից այստեղ եկած ուսանողների առջև։ Ինչպիսի՞ մտածելակերպն է ապահովում ցանկալի արդյունք և հաջողություն։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «ԻմասՏուն» նախագծի հեղինակ Հրաչ Մկրտումյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Գուցե Աստված իմ դժվարություններն ի բարին է ծառայեցնում»
    «Գուցե Աստված իմ դժվարություններն ի բարին է ծառայեցնում»
    19 Jun, 2024

    Ո՞րն Անի Քոչարի կյանքի պատմությունը։ Ինչպիսի՞ դժվարություններ է կյանքը մատուցել նրան, և ինչպես է նա դրանք հաղթահարում։ Աստծո սերը և հավատը՝ մարդու կյանքում։ Չընկճվել և հաղթահարել ամեն մի դժվարություն՝ դառնալով ավելի ուժեղ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեցին «Հանձնվել չկա» և «Կյանքը երկրորդ փորձից» գրքերը։ Ի՞նչ խորհուրդ ունեն դրանք ընթերցողի համար։
     Այս և այլ հարևցերի շուրջ զրուցում ենք գրող, լրագրող Անի Քոչարի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Հաջողակ մարդիկ չեն վախենում սխալվելուց»
    «Հաջողակ մարդիկ չեն վախենում սխալվելուց»
    18 Jun, 2024

      Ինչպե՞ս կարելի է հասցնել բազմաթիվ գործեր, մինչ շատերը բողոքում են ժամանակի սղությունից։ Հաջողակներին և անհաջողակներին բնորոշ հատկանիշների տարբերությունը։ Ի՞նչ է փողը և ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենալ փողի հանդեպ։

     Այս և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև իր գործունեության ու մատուցած ծառայությունների մասին զրուցում ենք Room 9.1 creative agency մարկետինգային ընկերության, “See you in Armenia” ճամփորդական բլոգի հիմնադիր, տուրիզմի մասնագետ, զոբասավար և դասընթացավար Սիրանուշ Փիլոյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Լավ սովորել՝ լավ աշխատո՞ղ, թե՞ լավ գործարար դառնալու համար»
    «Լավ սովորել՝ լավ աշխատո՞ղ, թե՞ լավ գործարար դառնալու համար»
    03 Jun, 2024

      Ե՞րբ և ի՞նչ նպատակով են հիմնվել Գյումրիի Տեխնոկրթական ակադեմիան և gHOST service ընկերությունը։ Ինչպիսի՞ աշխատանքներ են կատարում դրանցից յուրաքանչյուրը։ Ովքե՞ր կարող են սովորել առաջինում, և օգտվել երկրորդի մատուցած ծառայություններից։

    Զրուցում ենք Գյումրիի Տեխնոկրթական ակադեմիայի տնօրեն Կարեն Նիկողոսյանի, կրթական բաժնի համակարգող Ելենա Մարտիրոսյանի և հանրային կապերի պատասխանատու Հրաչ Սահակյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Մեր բախտը կախված է մեզնից, մեր մտքերից ու քայլերից»
    «Մեր բախտը կախված է մեզնից, մեր մտքերից ու քայլերից»
    11 Apr, 2024

      Ե՞րբ է հիմնվել «Մանչ» բրենդը և ինչպիսի՞ ապրանքատեսականիով է ներկայանում հանրությանը։ Ինչու որոշվեց թողնել գործունեության լայն դաշտը՝ Մոսկվայում, և բիզնեսը հիմնել Գյումրիում։ Որո՞նք էին այն դժվարությունները, որ ծառացան «Մանչ»-ի դեմ, և ինչպե՞ս հաղթահարվեցին։ Մարդու ներքին վախերի և իրականության տարբերությունը․ ինչպե՞ս վարվել դրանց հետ։ Ուրիշների կարծիք․ այն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։ Ինքնակրթության դերը՝ հաջողված բիզնեսի հիմքում։

     Զրուցում ենք «Մանչ» բրենդի հիմնադիր Սուրեն Սուքիասյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Գիտակրթական լաբորատորիա՝ Գյումրիում
    Գիտակրթական լաբորատորիա՝ Գյումրիում
    25 Jan, 2024

    Ի՞նչ ծրագրեր իրագործելուն է կոչված UmbrellaX գիտակրթական լաբորատորիան։ Ո՞ր ուղղություններով է նախատեսվում աշխատանքներ կատարել։ Ի՞նչ կտա լաբորատորիան այնտեղ մասնագիտացող անհատներին և ինչո՞վ կշահի պետությունը։ Անձնական ինչպիսի՞ հատկանիշների ձևավորման վրա է ուշադրություն դարձվում։

     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք DX group ընկերության հիմնադիր տնօրեն և UmbrellaX գիտակրթական լաբորատորիայի հիմնադիր Դավիթ Յուզբաշյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Սիրելի զբաղմունքը՝ բիզնես
    Սիրելի զբաղմունքը՝ բիզնես
    15 Jan, 2024

      Երազն ու երազանքը իրագործելու բանալին քո ձեռքում է․ պետք է պարզապես ընդառաջ գնալ նրան։ Այդ ճանապարհին կարող են հանդիպել բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ, բայց չհուսահատվելու և շարունակելու դեպքում արդյունքն անպայման կլինի։ Սկսելուց առաջ վախենա՞լ դժվարություններից ու հետ կանգնել, թե՞ ամեն դեպքում սկսել։

    Զրուցում ենք խոհարար-հրուշակագործ Տիգրան Միքայելյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Մի սպասեք՝ երկիրը լավ լինի, որ նոր դուք լավ լինեք. այդ մենք բոլո՛րս պիտի լավ լինենք, որ երկիրը լավ լինի»
    «Մի սպասեք՝ երկիրը լավ լինի, որ նոր դուք լավ լինեք. այդ մենք բոլո՛րս պիտի լավ լինենք, որ երկիրը լավ լինի»
    24 Nov, 2023

      Ինչպես կարող արդեն քիչ թե շատ կայացած բիզնեսը հիմք դառնալ մեկ այլ բիզնեսի համար։ Եվ ինչո՞ւ պետք չէ ամուր կառչել մեկ ոլորտից։ Նոր հարթույթյուններ դուրս գալով նոր համագործակցության դռներ են բացվում քո առաջ։
     Զրուցում ենք «Վարդենի» ընկերության համահիմնադիր Ցոլակ Չադրյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Թե՛ անհատի, թե՛ ազգի առաջընթացի համար կարևոր ինքնուրույնությունը
    Թե՛ անհատի, թե՛ ազգի առաջընթացի համար կարևոր ինքնուրույնությունը
    16 Nov, 2023

    Հնարավո՞ր է արդյոք փոխել մասնագիտությունը և աշխատողի կարգավիճակից անցնել բիզնեսի ղեկավարի կարգավիճակի։ Ի՞նչ է անհրաժեշտ նոր ոլորտ մուտք գործելու համար։ Եթերային յուղերի արտադրությունը, դրանց օգտագործումը՝ կոսմետիկ արտադրության մեջ և սեփական ջանքերով շուկայի ձևավորումը։ Վարդի յուղի արտադրության վերականգնումը Հայաստանում։ Մտածելակերպի ու կենսակերպի փոփոխության անհրաժեշտությունը։ Բիզնեսի զարգացումը և ապագայի ծրագրերը։
     Զրուցում ենք «Նաիրյան» ընկերության հիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Քայլ մի կատարիր, քանի դեռ մտքումդ չես հաղթահարել անհաջողության վախդ»
    «Քայլ մի կատարիր, քանի դեռ մտքումդ չես հաղթահարել անհաջողության վախդ»
    19 Oct, 2023

     Ինչպե՞ս են ստեղծվում Մաղլոջյան զարդերը։ Կարո՞ղ է սիրելի զբաղմունքը դառնալ սեփական բիզնես։ Ի՞նչը կարող է օգնել սկսնակին։ Դժվարությունները գոյություն ունեն հաղթահարելու համար, որոնք մարդուն դարձնում են ավելի հմուտ՝ մասնագիտության մեջ։
     Զրուցում ենք Մաղլոջյան զարդերի (Maghlojyan Jewelry) հեղինակ Տիգրան Մաղլոջյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Օգոստոս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
28293031123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
1234567
14 August 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է, թե ինչու են քահանաները պատարագի ժամանակ ավետարանական տեքստերը մի տեսակ երգելով կարդում։
Հարցնում է՝ Հրաչ Մազմանյան
08.04.2025
Վերջերս կարդացի Հովհան Մանդակունու ճառը թատրոնների և թատերական խաղեր այցելով մարդկանց մասին, որտեղ շատ խիստ էր արտահայտվում։ Ու անդրադարձա նաև, որ այսօր էլ հոգևորականները սովորաբար թատրոն չեն գնում։ Ի՞նչ վատ բան կա թատրոնի մեջ,
Հարցնում է՝ Վալյա Նազարյան
08.03.2025
Ես հիշում եմ, որ մայրս և իր սերնդակից կանայք սովորություն ունեին սուրճի բաժակ նայելու։ Բայց հետո իմացա, որ դա Աստծո համար ընդունելի չէ։ Կբացատրե՞ք՝ ինչու։
Հարցնում է՝ Մարիամ Հակոբյան
07.28.2025
Հայտնի է, որ Վարդավառը հեթանոսական տոն է՝ կապված ջրի և նրա հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Իսկ ինչպե՞ս է կապվում այն քրիստոնեության ու Պայծառակերպության հետ և այժմ ի՞նչ խորհուրդ ունի միմյանց վրա ջուր լցնելը։
Հարցնում է՝ Էվելինա Մարգարյան
07.28.2025
Ինչո՞ւ Հիսուս պայծառակերպվեց։
Հարցնում է՝ Սամվել Փահլեվանյան
07.26.2025
Հին կտակարանի մեջ Սամսոնի կերպարը արդյո՞ք առասպելական չէ, որի ուժը մազերի մեջ էր։ Մի՞թե դա ավելի շատ դիցաբանական կերպար չի հիշեցնում։
Հարցնում է՝ Լիդա Զաքարյան
07.21.2025
Հայր Անտոն, վաղուց ձեր խոսքում լսել էի այն մասին, որ Հիսուսը հավասարապես աստված է և մարդ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու խաչելության ժամանակ, երբ նա արդեն խաչի վրա էր, ասում է «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Ինչո՞ւ է այդպես ասում, երբ ինքն էլ Աստված էր։ Եւ ինչ
Հարցնում է՝ Վիկտոր Մովսիսյան
07.20.2025
Երբ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ, հարցնում է նրան՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Սա երկու պատասխան է ենթադրում․ կամ պիտի ասեր՝ Այո, ես եմ, կամ պիտի ասեր՝ Ոչ, ես չեմ։ Ինչու է ասում․ «Դո՛ւ ասացիր»։
Հարցնում է՝ Բելլա Մովսիսյան
07.19.2025
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Դիտել բոլորը