Ռադիո Մարիամ
#
LIVE

Դու կարո՛ղ ես

Ինչո՞վ են տարբերվում հաջողակ ու անհաջողակ մարդիկ, և ի՞նչ անել՝ վերջին անհաջողակից մեծ հաջողակ դառնալու համար:

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • «Փողը ո՛չ չարիք է, ո՛չ բարիք. այն պարզապես միջոց է լավ կամ վատ նպատակներն իրագործելու համար»
    «Փողը ո՛չ չարիք է, ո՛չ բարիք. այն պարզապես միջոց է լավ կամ վատ նպատակներն իրագործելու համար»
    16 Նմբ, 2022

     Ոսկերչության հարուստ ավանդույթները Լիբանանի Անջար հայաբնակ գյուղում: Հայ ոսկերչի հաջողությունները Սաուդյան Արաբիայում: Երկար դեգերումներից հետո հայրենիքում հհաստատվելը: Մարդկային ինչպիսի՞ հատկանիշներ նպաստեցին և շարունակում են ապահովել հաջողությունները: Ի՞նչ դեր ունի ինքնավստահությունը և հավատը սեփական կարողությունների հանդեպ՝ դրանց կերտման գործում: Արդյո՞ք տեղին է անհիմն ինքնավստահությունը, թե՞ այն պետք է հիմնված լինի գիտելիքի և բազմաթիվ հաջողված ու ձախողված փորձերի շնորհիվ ձեռք բերված հմտության վրա:

     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ոսկերիչ, դիզայներ Սարհատ Աբրահամեանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • Արդյունք չես ունենա, եթե համառ չլինես
    Արդյունք չես ունենա, եթե համառ չլինես
    08 Նմբ, 2022

    Ինչպե՞ս հիմնվեց «Միտ» գիտակրթական փորձաինժեներական կենտրոնը: Ո՞րն է նրա նպատակը, ո՞ր երեխաները և պատանիները կարող են հաճախել այնտեղ և ի՞նչ են սովորում: Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է զարգացնել երեխաների մոտ, որպեսզի լինեն նպատակասլաց, ինքնավստահ և համառոևրեն դեպի նպատակը սլացող:
     Զրույց կենտրոնի տնօրեն Խաչատուր Թադևոսյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • Նոր բացահայտումները զբոսաշրջիկների համար է՛լ ավելի գրավիչ են դարձնում Միհր վոյաժին
    Նոր բացահայտումները զբոսաշրջիկների համար է՛լ ավելի գրավիչ են դարձնում Միհր վոյաժին
    01 Նմբ, 2022

    Արդյո՞ք Հայաստանում կան այնպիսի հետաքրքիր ու արժեքավոր հուշակոթողներ, որոնք մինչև այժմ անհայտ են մնացել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին: Ինչպե՞ս են «Միհր վոյաժ» տուրիստական ընկերությունում բացահայտում դրանք: Ինչո՞ւ է կարևոր մշտապես նոր երթուղիներ առաջարկելը զբոսաշրջիկներին: Դեռևս ինչպիսի՞ խնդիրներ կան Հայաստանում, որոնք անհրաժեշտ է լուծել:
     Զորւյց «Միհր Վոյաժ» տուրիստական ընկերության հիմնադիրներ Կարինե Փանոսյանի և Անի Ապիտոնյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Բիզնեսմենի մտածելակերպը մյուսներից տարբերվում է ազատությամբ»
    «Բիզնեսմենի մտածելակերպը մյուսներից տարբերվում է ազատությամբ»
    24 Հոկ, 2022

    Արկածային զբոսաշրջությունը Հայաստանի հյուսիսային մարզերում: Ի՞նչը դարձավ այն հիմնադրելու պատճառը: Խնդիրներն ու դժվարությունները՝ նոր ձեռքբերումների հնարավորություն:
     Ինչպե՞ս կարելի է զուգահեռ զարգացնել նաև մեղրի բրենդ, և ինչպիսի՞ կապ կարող էր լինել զբոսաշրջության և մեղրի միջև: Որքանո՞վ նպաստեց սեփական գաղափարի ու կարողությունների հանդեպ հավատը գործի՝ հաջողությամբ իրականացնելուն, երբ նույնիսկ հարազատները չէին հավատում:
     Ինչպե՞ս վերաբերվել սեփական բացասական մտքերին, երբ դրանք խանգարում են բիզնես սկսել:
     Զրույց «Call of mountains» արկածային զբոսաշրջության ակումբի և մեղրի «HoneYan» բրենդի հիմնադիր Արման Ղուկասյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • PR-ի կարևորությունը բիզնեսում
    PR-ի կարևորությունը բիզնեսում
    21 Հոկ, 2022

    Ի՞նչ է PR -ը (Public relations) և ինչպե՞ս է այն նպաստում բիզնեսի զարգացմանը: Որքա՞ն զարգացած է այն Հայաստանում և արդյո՞ք պատշաճ տեղ է հատկացվում նրան մեզանում: Որո՞նք են բիզնեսում  ամենահաճախը հանդիպող թերացումները և ինչպե՞ս են վնասում դրանք բիզնեսին: Ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամային իրավիճակը. PR-ի դերը այդ գործում: Եվ ինչպե՞ս  կանխել ճգնաժամը նրա միջոցով:
     Զրույց Հանրային հաղորդակցության (PR) մասնագետ, բիզնեսի կառավարիչ Լիզա Գասպարյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Մի՛ հուսահատվիր, այլ լուծումներ գտիր»
    «Մի՛ հուսահատվիր, այլ լուծումներ գտիր»
    25 Հլս, 2022

     Ինչպիսի՞ պատկերներով արտադրանք է ներկայացնում հանրությանը «Յատուկ» փազլների բրենդը: Բացի բիզնես գաղափարից ինչպիսի՞ այլ նպատակ ունի այն: Ի՞նչ դժվարություններ կային մտահղացման և այն իրականացնելու ճանապարհին: Բրենդը և նրա չինական գործընկեր կազմակերպությունը: Ձախողումներ. արդյո՞ք դրանցից հնարավոր է խուսափել որևէ գործունեություն ծավալելիս: Ինչպե՞ս հաղթահարել դրանք: Ի՞նչ է վախը և ինչպե՞ս հաղթահարել այն:
     Մտավախություններ, որոնք հանդիպում են բիզնես սկսելիս, և դրանց վերլուծությունը:
     Զրուցում ենք հայկական «Յատուկ» փազլների բրենդի հիմնադիր Ստեփան Կակոսյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  •  «Անիպեմզա» ամսագիրը և դրանում արծարծվող թեմաները
    «Անիպեմզա» ամսագիրը և դրանում արծարծվող թեմաները
    21 Հլս, 2022

     «Անիպեմզա» ամսագիրը և նրանում արծարծվող թեմաները: Անիպեմզա գյուղի նիստուկացը, զբոսաշրջության զարգացումը և խնդիրները: Դժվարություններ՝ ամսագրի կայացման գործում: Ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները: Ինքնակրթությունը՝ դրա ճանապարհին: Սեփական գործողությունները սահմանափակող մտքերը և դրանց հաղթահարումը՝ որևէ ասպարեզում արդյունքի ու հաջողության հասնելու համար:
     Զրույց «Անիպեմզա» ամսագրի թղթակից Ժենյա Մուրադյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Միշտ պատկերացրու, թե դու որտեղ կարող ես լինել»
    «Միշտ պատկերացրու, թե դու որտեղ կարող ես լինել»
    19 Հլս, 2022

    Ինչո՞ւ պետք է տիրապետել վաճառքի արվեստին: Ի՞նչ են վաճառում այն մարդիկ, որոնք խուսափում են վաճառելուց: Աշխատանքը կատարելիս միտքը սևեռել դրա դիմաց ստանալիք եկամտի՞, թե՞ աշխատանքը լավագույնս կատարելու վրա: Շա՞տ աշխատել, թե՞ ճիշտ աշխատել:
    Զրուցում ենք «ՄարՄար» տուրիստական ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Դժվարությունները ոչ թե թևաթափ լինելու, այլ հաղթահարելու համար են»
    «Դժվարությունները ոչ թե թևաթափ լինելու, այլ հաղթահարելու համար են»
    11 Հլս, 2022

    Ինչպիսի՞ դժվարություններ են ծառանում հաշմանդամություն ունեցող մարդու առջև: Իսկ ինչպե՞ս են դրանք ազդում մարդու կարողությունների ու հնարավորությունների վրա: Հնարավո՞ր է արդյոք նման կարգավիճակով տարբեր ոլորտներում գրանցել այնպիսի արդյունքներ, որոնց մի մասն անհնարին կթվար նույնիսկ հաշմանդամություն չունեցողներից շատերին: Իսկ ինչպիսի՞ հատկանիշներ է պետք զարգացնել մեր մեջ՝ հաջողության հասնելու համար:
     Զրույց հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» բարեգործական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Արմենուհի Նիկողոսյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Քեզ դուրս բեր կոմֆորտ զոնայից»
    «Քեզ դուրս բեր կոմֆորտ զոնայից»
    10 Հնս, 2022

    «Բիզնեսը շատ ռիսկային է, ավելի լավ է՝ ոչինչ չանես, քան նման ռիսկի դիմես»: «Ունեմ բազմաթիվ լավ գաղափարներ, բայց փող չունեմ իրականացնելու համար»: «Ես ժամանակ չունեմ զրոյից բիզնես սկսելու համար»: «Փողը չարիք է, և պետք չէ շատ փող ունենալ»:
     Բիզնեսի հնարավորություններից հրաժարվելու և ստացած առաջարկները մերժելու համար շատերն այս և նման այլ պատճառաբանություններ են բերում: Իսկ ինչպե՞ս են մտածում բիզնեսմենները: Պատճառաբանություններին պատասխանում է «ՄարՄար» տուրիստական ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը:

    ԱՎԵԼԻՆ
  • «Հայաստանը նպաստավոր երկիր է բիզնեսի հիմնադրման ու զարգացման համար»
    «Հայաստանը նպաստավոր երկիր է բիզնեսի հիմնադրման ու զարգացման համար»
    02 Հնս, 2022

    «Զարթուցիչ» և «Պրակտիկ» նախագծերի նպատակի ու գործունեության մասին: Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացներին: Ինչո՞ւ է հնարավոր բիզնես հիմնել և զարգացնել Հայաստանում: Նոր բան ձեռնարկելիս մեր մտքում գլուխ բարձրացնող վախերը, և վերաբերմունքը դրանց հանդեպ: Շրջապատի մարդկանց կարծիքները և քո նպատակները: Ե՞րբ է պետք համառություն դրսևորել: Հաջողություն և սխալներ:
    Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բիզնես խորհրդատու Գրիգոր Առաքելյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Նույնիսկ հրաշալի գաղափարը ոչինչ է առանց գործի»
    «Նույնիսկ հրաշալի գաղափարը ոչինչ է առանց գործի»
    15 Ապր, 2022

    Սահմանամերձ բնակավայրերում ապրող հայրենակիցներին օգնելու մղումը և դեղատունը՝ անիվների վրա: Ի՞նչը շարժառիթ դարձավ «Դեղատար» ՀԿ-ի ստեղծման համար: Ինչպիսի՞ նպատակներ ու առաքելություն է որոշել իրականացնել կազմակերպությունը: Մեծ նպատակ և որոշակի բարդության խնդիրներ. ո՞ր դեպքում կհաղթի նպատակը: Համառությունը՝ որպես անհաջողություններն ու ձախողումները հաղթահարելու հիմնական ճանապարհ:
      Զրուցում ենք «Դեղատար» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն, բժիշկ-դեղագետ Սոֆյա Մնջոյանի հետ: 

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

27 Սեպտեմբերի 2023
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ռադիո Մարիայի սիրելի ընկերներ, շնորհակալություն ձեր աղոթքների համար: Սեպտեմբերին ես աղոթում եմ Միգելի առողջության համար, Ժոզեֆինայի աշխատանքի համար, Գեմայի, Խոսեի, Մարգարիտայի, Մանուելի, Մարիսայի, Պեդրոյի, Սվետայի, Պիլարի, Ֆելիքսի, Մաքսիի, Էստելայի, Խոսե Միգելի, Խավիերի, Սիլվիայի, Անտոնիոյի և նրանց ընտանիքների համար: Օրհնություններ. Էնրիկե, Վալենսիայից (Իսպանիա).
Հարցնում է՝ enrique de miguel
08.29.2023
Xndrum em dzer hamarn
Հարցնում է՝ Harutyun
07.21.2023
Shat hivand em.,. Khndroum em ognek vor aghotkov aghotem
Հարցնում է՝ Liana Jalalyan
04.03.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դիմում է առանց անունս տալու,ձեռք բարձրացնելուց հետո չեմ կարողանում ներել էլ...հոգնել եմ հուսալուց որ կփոխվի,ինչպես վարվեմ։???
Հարցնում է՝ Anna
02.18.2023
ինչ է ճշմարտությունը, ինչպես զատել ճշմարիտը կեղծիքից
Հարցնում է՝ Ռաֆիկ Բ.
11.09.2022
Շնորհակալ եմ օրվա աղոթք բաժնի համար
Հարցնում է՝ Anna
09.22.2020
ardyoq cisht e vor evohovan qristonya che?
Հարցնում է՝ Alina
08.22.2020
ovqer en ezdiner
Հարցնում է՝ Alina
08.22.2020
cist e vor Astvats argelel e gusakutyunov zbaxvel
Հարցնում է՝ Alina
08.22.2020
cist e vor Astvats argelel e gusakutyunov zbaxvel
Հարցնում է՝ Alina
08.22.2020
Դիտել բոլորը