Ռադիո Մարիամ
#
LIVE

Հոգևոր զրույց

Եկեղեցու վարդապետությունը ցույց է տալիս ճանապարհը դեպի գեղեցիկ ու երջանիկ կյանք: Այս բաժնում տեղ գտած քարոզներում ու զրույցներում  կգտնես  Հույսը, անգամ, երբ թվում է, թե շուրջդ խավար է: 

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Տասը Պատվիրանները, մաս 2
    Տասը Պատվիրանները, մաս 2
    17 Oct, 2024

    Հայր Րաֆֆի Սակայանը մեկնաբանում է Տասը Պատվիրանները։ Այս հաղորդման ընթացքում վարդապետը խոսում է Երկրորդ պատվիրանի մասին։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Տասը պատվիրանները
    Տասը պատվիրանները
    04 Oct, 2024

    Հայր Րաֆֆի Սակայանը մեկնաբանում է Տասը Պատվիրանները։ Այս հաղորդման ընթացքում վարդապետը խոսում է Առաջին պատվիրանի մասին։

    Ինչպե՞ս պետք է հասկանալ այս պատվիրանն այսօր՝ նյութական և մարդկային պաշտամունքներով լի այս դարաշրջանում։ 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Խնդրիր և անպայման կստանաս` Աստվածամոր բարեխոսությամբ
    Խնդրիր և անպայման կստանաս` Աստվածամոր բարեխոսությամբ
    20 May, 2024

    Զրույց  Լիբանանի  Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • "Մարիամի լեգեոնը" Հայաստանում
    13 May, 2024

    "Մարիամի Լեգեոնը" Կաթողիկէ Եկեղեցու աշխարհական հավատացյալների միջազգային շարժում և կազմակերպություն է, որն այս պահին աշխարհում ունի մոտ 14 մլն. ակտիվ և օժանդակ անդամներ: "Մարիամի լեգոնը" գործում է նաև Հայաստանում։ Ի՞նչ աշխատանքներ են տանում լեգեոնականները, ո՞վ կարող է անդամակցել և ինչպե՞ս․ զրուցում ենք "Մարիամի լեգեոնի" Մայր Առաքելոց պրեզիդիումի նախագահ Արմեն Ադամյանի հետ։ 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Թող լինի քո խոսքի համաձայն
    Թող լինի քո խոսքի համաձայն
    08 May, 2024
    Աստվածամայրը՝ մայր և կույս: Զրույց Հայր Պետրոս Եսայանի հետ: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ է սովորեցնում Տիրամայրը հայ կնոջը
    Ի՞նչ է սովորեցնում Տիրամայրը հայ կնոջը
    27 Apr, 2024

    Աստվածամայրը կնոջ, մոր ու քրիստոնյայի օրինակ է բոլոր դարերում: Հայերս միշտ էլ հատուկ պաշտամունք ենք ունեցել նրա նկատմամբ՝ ձոնելով աղոթքներ, շարականներ: Ո՞վ է Աստվածամայրը մեզ համար, ի՞նչ պետք է սովորենք նրանից այսօր՝ ազգի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում:  Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  •  Ի՞նչ խորհուրդ ունեն ծիսական պարագաները
    Ի՞նչ խորհուրդ ունեն ծիսական պարագաները
    11 Apr, 2024

    Սուրբ Պատարագի ժամանակ գործածվող ծիսական պարագաներն ունեն իրենց նշանակությունն ու խորհուրդը: Սրանց վրա արված պատկերները, պատրաստման նյութերը նույնպես պատահական չեն: Ովքե՞ր կարող են օգտագործել այս պարագաները, կամ դրանցից յուրաքնաչյուրն ի՞նչ խորհուրդ ունի.  բացատրում  է Հայր Ռաֆֆի Սակայանը: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ղազարոսի հարություն
    Ղազարոսի հարություն
    19 Mar, 2024

    Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը:  Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին։ Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված նրանց հետ։ Ամեն անգամ՝ Երուսաղեմ գալիս, իջևանում էր նրանց տանը: Ահա թե ինչու Ղազարոսի մահվան լուրը հուզեց Հիսուսին։ Իսկ ի՞նչ եղավ հետո, և ինչու՞ ենք այս դեպքը հիշատակում Ծաղկազարդից առաջ, լսենք Հայր Գևորգ Նորատունկյանին։ 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Տեսնել և շոշափել աղոթքը
    Տեսնել և շոշափել աղոթքը
    23 Nov, 2023

    Աղոթքը հավատացյալի գլխավոր զենքն է․ ուրիշ չարխափան զենք չունենք այս աշխարհում։ Միակ բալասանն  է մեր վերքերի համար, միակ ապավենն է մեր բոլոր դժվարությունների ժամանակ։ Ինչպե՞ս աղոթել և  որքա՞ն։ Լսենք Հայր Գրիգոր Պատիշահին։ 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ է Պատարագը
    Ի՞նչ է Պատարագը
    11 Oct, 2023

    Սուրբ Պատարագն աղբյուրն է մեր սրբակերտման: Երախտագիությունն է, սիրո անդադրում խոսքն է Հոր ողորմությանը:
    Զրույց Լիբանանի Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Սուրբ Հաղորդության խորհուրդը
    Սուրբ Հաղորդության խորհուրդը
    02 Oct, 2023

    Սուրբ Հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդ է: Հիսուսն իր Մարմինն ու Արյունը տալիս է մեզ՝ որպես հոգու ու մարմնի կերակուր: Այն Կյանքի հացն է, որը բուժում է մեր հոգու ու սրտի ախտերը: Զրույց Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Դրոշմի խորհուրդը
    Դրոշմի խորհուրդը
    25 Sep, 2023

    Դրոշմը հույսի խորհուրդն է, որով Սուրբ Հոգու շնորհը, պարգևները բաշխվում են մկրտվածին: Իսկ որո՞նք են Սուրբ Հոգու շնորհները, և ինչպե՞ս պետք է կիրառել դրանք: Զրուցում ենք Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հոկտեմբեր 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
293012345
6789101112
13141516171819
20212223242526
272829303112
3456789
9 October 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Նոր կտակարանում Հիսուս քննադատում է փարիսեցիներին, որոնք խստորեն պահում էին օրենքը։ Եթե դա վատ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր Մովսեսի միջոցով նրանց տրվել օրենքը։
Հարցնում է՝ Սոսե Այվազյան
09.23.2025
Իմ ընկալմամբ, երբ մեկի մասին ասում են «Աստծուն հաճելի գործեր է անում», դրանով, կարծես, ասել են ուզում, թե կան մարդիկ էլ, որոնք, իրենց գործերով, կարող են Աստծուն տհաճություն պատճառել։ Բայց, կարծում եմ, Աստված նման զգացումներից վեր է, և մարդն ու իր կատարած
Հարցնում է՝ Սահակ Համբարյան
09.23.2025
Վերջերս Ռադիո Մարիամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Կարլո Ակուտիսի սրբադասման մասին հոդված, որի տակ շատերն իրենց զարմանքն էին հայտնում։ Այստեղ երկու հարց ունեմ․ ինչո՞ւ են սովորաբար հին դարերի սրբադասված մարդկանց ընդունում, իսկ նոր ժամանակներում՝ դժվարո
Հարցնում է՝ Գայանե Մազմանյան
09.23.2025
Մեծ ջրհեղեղից հետո Աստված ուխտ կապեց մարդու հետ և խոստացավ այլևս ոչ մի աղետով չհարվածել մարդկությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ են աշխարհի տարբեր վայրերում պարբերաբար լինում ջրհեղեղներ, երկրաշարժեր ու այլ բնական աղետներ։
Հարցնում է՝ Հարություն Ժամկոչյան
09.09.2025
Հետաքրքիր է, որ Աբելի սպանության առթիվ տեսնում ենք Աստծուն, որ խոսում է Կայենի հետ, հանդիմանմում նրան, իսկ Ադամն ու Եվան ոչ մի արձագանք չեն տալիս այս իրադարձությանը
Հարցնում է՝ Արտակ Դարբինյան
09.09.2025
Մի երկու օր առաջ սրբադասվեց այն երիտասարդը՝ Կարլո Ակուտիս անունով, որի մասին ասվում էր, թե իր զգեստին դիպչելով բուժվել են։ Ես դրան չեմ հավատում, միակ բուժողն Աստված է, ոչ թե ինչ-որ մեկի պատկանած իրը։
Հարցնում է՝ Զարուհի Թովմասյան
09.09.2025
Վերջերս իմացա, որ Ռուսաստանում նշվում է Տիրամոր գոտու գյուտի տոնը։ Առաջին անգամ էի լսում, կուզենայի մի քիչ ավելի հստակ իմանալ։
Հարցնում է՝ Հասմիկ Հովհաննիսյան
09.09.2025
Միջնադարի պատմությունից տեսնում ենք, որ որքան մարդկանց մեջ տարածված էր տգիտությունը, այնքան խորն էր հավատը։ Ու թվում է՝ հենց այդ նպատակով էլ հասարակություններին տգիտության մեջ են պահել։
Հարցնում է՝ Համլետ Գրիգորյան
08.25.2025
Ինձ հետաքրքիր է բարու և չարի իմացության ծառը։ Սա ինչ-որ խորհրդանի՞շ է, թե՞ կախարդական մի ծառ, որի պտուղը մարդուն այդ իմացությունն էր տալիս։
Հարցնում է՝ Վանուհի Մելոյան
08.25.2025
Վերջերս կարդացի պատկերամարտության մասին։ Բայց այդպես էլ չհասկացա՝ Հիսուսի պատկերներ ունենալը լա՞վ է, թե՞ ոչ։ Երկու հիմնավորումներն էլ համոզիչ էին հնչում։
Հարցնում է՝ Սեդա Եդիգարյան
08.24.2025
Դիտել բոլորը