Ռադիո Մարիամ
#
LIVE

Հոգևոր զրույց

Եկեղեցու վարդապետությունը ցույց է տալիս ճանապարհը դեպի գեղեցիկ ու երջանիկ կյանք: Այս բաժնում տեղ գտած քարոզներում ու զրույցներում  կգտնես  Հույսը, անգամ, երբ թվում է, թե շուրջդ խավար է: 

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Ապաշխարության խորհուրդը
    Ապաշխարության խորհուրդը
    15 Aug, 2023

    Աստված սիրող Հայր է, ով ամեն րոպե սպասում է մեզ, մեր դարձին ու ապաշխարությանը: Ներելով, սիրելով ու ընդունելով՝ Նա մեզ վերստին մաքրվելու ու նորովի ապրելու հնարավորություն է տալիս: Ինչպե՞ս ապաշխարել, և արդյո՞ք ամեն անգամ ներված լինելը նոր մեղքեր գործելու գայթակղություն չի առաջացնում: Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ: 

    ԱՎԵԼԻՆ
  • Պսակի խորհուրդը
    Պսակի խորհուրդը
    24 Jul, 2023

    Ի՞նչ է նշանակում լինել Տեր և Հնազանդ։ Ցավոք, այսօր շատերը չեն հասկանում այս բառերի նշանակությունն ու էությունը, ու ընդհանրապես, պսակի արարողությունը դարձել է միայն ամուսնական խրախճանքի մի մասը։ Եթե զույգերը ճիշտ հասկանան պսակի խորհուրդը, ընտանիքի նշանակությունը, այսքան ամուսնալուծություններ ու խնդիրներ թերևս չլինեն։ Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ։ 

    ԱՎԵԼԻՆ
  • Մկրտության խորհուրդը: Ի՞նչ է լինում չմկրտված մարդու հետ մահից հետո
    Մկրտության խորհուրդը: Ի՞նչ է լինում չմկրտված մարդու հետ մահից հետո
    14 Jun, 2023
    Ո՞ր տարիքում պետք է մկրտել երեխային, ի՞նչ չափարոշիչնեչով պետք է ընտրել կնքահորը:  Սրանք ամենահետաքրքրող հարցերն են յուրաքաչյուր ծնողի համար, երբ իր փոքրիկին ցանկանում է մկրտել: Իսկ ինչու՞ պետք է մկրտել, կամ ինչպե՞ս պատրաստվել  մկրտությանը,  այս հարցերում կաղում ենք բոլորս՝ ավելի շատ մտածելով ճոխ սեղանների ու հարուստ կնքահոր մասին: 
    Մկրտության խորհրդի և մեր սխալ մոտեցումների մասին զրուցում ենք Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ: 
    ԱՎԵԼԻՆ
  • Կա՞ ուժ աղոթքի մեջ
    Կա՞ ուժ աղոթքի մեջ
    06 Jun, 2023

    Ասում ենք, որ աղոթքն ուժ ունի: Բայց հաճախ էլ դժգոհում, որ մեր աղոթքներն անպատասխան են մնում: Ինչպե՞ս պետք է աղոթել, որ այդ ուժը գործի, կամ ինչու՞ ու ե՞րբ  են մեր աղոթքները մնում անպատասխան:   Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • Աշխարհամատրան կիրակի
    Աշխարհամատրան կիրակի
    23 Apr, 2023

    Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը: Լսենք Հայ Հովսեփ Քելեկյանի մեկնությունը։ 

    ԱՎԵԼԻՆ
  • Ավագ շաբաթվա խորհուրդը
    Ավագ շաբաթվա խորհուրդը
    03 Apr, 2023

    Ավագ շաբաթը տարվա ամենակարևոր ժամանակաշրջանն է, ինչ համար էլ կոչվում է Ավագ: Յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու նախապատրաստությունը Սուրբ Հարության տոնին: Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • Ավագ շաբաթ
    Ավագ շաբաթ
    26 Mar, 2023

    Հայր Ներսես Սակայանը անդրադառնում է Ղազարոսի հարությանը և Ավագ շաբաթվա խորհրդին։

    ԱՎԵԼԻՆ
  • Խաչի ճանապարհը
    Խաչի ճանապարհը
    20 Feb, 2023

    Մեծ Պահքի շրջանում՝ ամեն ուրբաթ, բոլոր եկեղեցիներում հիշում են Հիսուսի խաչի ճանապարհի 14 կայանները և աղոթում ամեն կայանի առաջ։ Որո՞նք են այդ կայանները, ու՞մ հանդիպեց Հիսուս ամեն կայանում, և ի՞նչ խորհուրդ ունի այդ հանդիպումն այսօր մեզ համար։ Մեկնաբանում է Հայր Ռաֆֆի Սակայանը։  

    ԱՎԵԼԻՆ
  • Վարդանանց պատերազմը
    Վարդանանց պատերազմը
    09 Feb, 2023

    Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց պարեզամը մեր հավատքի և ազգի պահպանության համար։ Մեկնաբանում է Հայր Ռաֆֆի Սակայանը։ 

    ԱՎԵԼԻՆ
  • Տեառնընդառաջ
    Տեառնընդառաջ
    31 Jan, 2023

    Տոնի հոգևոր խորհրդին և ազգային ավանդույթներին է անդրադառնում Հայր Ներսես Սակայանը։ 

    ԱՎԵԼԻՆ
  • Ո՞րն է Սուրբ Ծնունդի պատգամն ամեն մեկիս
    Ո՞րն է Սուրբ Ծնունդի պատգամն ամեն մեկիս
    19 Dec, 2022

    Զրույց Հայր Սեպուհ Կարապետյանի հետ։ 

    ԱՎԵԼԻՆ
  • Առանց վարանելու ասա՝ Այո՛
    Առանց վարանելու ասա՝ Այո՛
    04 Nov, 2022

    Աստված բոլոր ժամանակներում կանչում է մեզ։ Նա ամեն մեկիս համար ծրագիր ունի, որն իրականացնելու համար էլ տալիս է ուժ, զորություն ու մինչև վերջ ուղեկցում է մեզ։ Սակայն մենք կամ չենք լսում նրա կանչը, կամ վախենում ենք ասել՝ այո։ Աստվածամայրը բոլոր ժամանակներում մեզ օրինակ է՝ առանց վարանելու, առանց մտածելու ասելու՝ այո։ Այս "Այո"-ն կբացի բոլոր դռները և ուժ կտա առաջ գնալու համար։ Զրույց Հայր Մեսրոպ Թոփալյանի հետ։ 

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը