Ռադիո Մարիամ
#
LIVE

Հոգևոր զրույց

Եկեղեցու վարդապետությունը ցույց է տալիս ճանապարհը դեպի գեղեցիկ ու երջանիկ կյանք: Այս բաժնում տեղ գտած քարոզներում ու զրույցներում  կգտնես  Հույսը, անգամ, երբ թվում է, թե շուրջդ խավար է: 

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Նահատակվել՝ հանուն...
    Նահատակվել՝ հանուն...
    13 Jun, 2022

    Հունիսի 11-ին մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձած Երանելի Իգնատիոս Մալոյանին: Նրան կյանքին, գործունեությանն ու նահատակությանն անդրադառնում է Հայր Գևորգ Արքեպիսկոպոս Խազումյանը: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հոգևոր թեմաներով հաղորդումների դերը. Մարիաթոն-2022
    Հոգևոր թեմաներով հաղորդումների դերը. Մարիաթոն-2022
    26 May, 2022

      Հոգևոր թեմաներով հաղորդումների անհրաժեշտությունը ռադիոյի եթերում. ի՞նչ կտա այն հանրությանը: Ռադիո Մարիամի դերը այս տեսանկյունից: Ակնկալել, որ Աստվա՞ծ պետք է լուծի մեր խնդիրները, թե՞ մենք նախաձեռնենք դա՝ ունենալով Աստծո օրհնությունը: Մարիաթոնը, դրա նշանակությունը և անհրաժեշտությունը:
     Զրույց Սրբոց հրեշտակաց միացյալ հոգևոր ճեմարանի տեսուչ, Երևանի ս. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ հայր Մաշտոց վարդապետ Զահտերյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Նշվեց Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի 30-ամյակը
    Նշվեց Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի 30-ամյակը
    18 Oct, 2021

    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարք ` Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻՍ. Միասյանի խոսքը՝ ասված հիվանդանոցի 30-ամյակին մատուցված Սուրբ Պատարագի ժամանակը։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հպարտ եմ, որ Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին
    Հպարտ եմ, որ Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին
    07 Oct, 2021

    Հայաստանի և Արցախի նոր ապագայի, նոր սերնդին աջակցելու ծրագրերի մասին Ռադիո Մարիամի տնօրեն Հայր Անդրանիկը զրուցում է Ֆրանսիական L'Œuvre d'Orient կազմակերպության տնօրեն Պասկալ Գոլնիշի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությունը. Զրույց Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ
    Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությունը. Զրույց Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ
    03 Sep, 2021
    1675 թ. Հիսուսը հայտնվեց միանձնուհի Մարգարիտա Մարիա Ալաքոքին և պատվիրեց հաստատել Իր Սրտին նվիրված մի տոն՝ ասելով. «Ահա՝  Սիրտը, որն այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ… Իսկ փոխարենը մեծամասնության կողմից այն ստանում է միայն ապերախտություն….հարգանքի բացակայություն և սրբապղծություն, անտարբերություն և արհամարհանք…»: 
    Ի՞նչ խոստացավ մեզ Հիսուսը՝ փոխարեն իր Սուրբ Սրտի պաշտամունքի: 
    Զրույց  Լիբանանի  Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ:
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ է նշանակում ապրել քրիստոնեավայել
    Ի՞նչ է նշանակում ապրել քրիստոնեավայել
    23 Jul, 2021
    Զրույց Հայր Մեսրոպ Վարդապետ Սուլահյանի հետ: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Աստված ողորմած Հայր է
    Աստված ողորմած Հայր է
    23 Jul, 2021

    Հարցազրույց Սիրիայի Հայ Ավետարանական Եկեղեցու Համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ռադիո Վատիկանը 90 տարեկան է
    Ռադիո Վատիկանը 90 տարեկան է
    04 Jun, 2021

    Զրույց Ռադիո Վատիկանի հայկական բաժնի տնօրեն Ռոբերտ Աթարյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ կարող է անել աղոթքը
    Ի՞նչ կարող է անել աղոթքը
    31 May, 2021

    Զրույց Հայր Հովսեփ Քելեքյանի հետ: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Մենք ԿՅԱՆՔԻՆ հավատացող ժողովուրդ ենք
    Մենք ԿՅԱՆՔԻՆ հավատացող ժողովուրդ ենք
    10 Apr, 2021
    Աստծո օրհնությունը միշտ եղել է մեր ազգի վրա ու կշարունակի մնալ, որովհետև Նա միշտ հավատարիմ է: 
    Այս բոլոր դժվարությունները կանցնեն, բայց մենք կմնանք: Կմնանք ավելի հզորացած, ավելի ոգևորված, իբրև Քրիստոսի քաջ զինվորներ: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հուլիս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
10 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Հարցնում է՝ Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Հարցնում է՝ Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Հարցնում է՝ Մանիկ Գևորգյան
06.17.2025
Դիտել բոլորը