Երաժշտություն և գրականություն
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: Հ. Թումանյան
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
ԱՎԵԼԻՆՄշակութապես առաջադիմող հասարակությունը կտոնի հաղթանակներ բոլոր ասպարեզներում17 Dec, 2025Դասական երաժշտությունը՝ այսօր։ Ի՞նչ խնդիրներ են հառնում ներկայիս կոմպոզիտորների առջև։ Երաժշտական կրթությունը և մանկավարժական մոտեցումները։ Մասնագիտական գրականության թարմացման և հայերեն թարգմանության խնդիրը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք կոմպոզիտոր, դաշնակահար, իմպրովիզատոր և մանկավարժ Դավիթ Բալասանյանի հետ։
ԱՎԵԼԻՆԲանաստեղծ Գուրի Եթերի հրատարակված և անտիպ ստեղծագործությունները11 Dec, 2025Գուրի Եթերի թողած գրական ժառանգությունը և ստեղծագործությունների թեմատիկան։ Նրա տուն-թանգարանը՝ հայրենի Ջավախքում, և նրա հիշատակին նվիրված ասմունքի օրը։ Բանաստեղծի հանրահռչակման անհրաժեշտությունը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Գուրի Եթերի կնոջ՝ բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհու հետ։
ԱՎԵԼԻՆ«Ստեղծագործելն ինձ օգնում է հաղթահարել դժվար ժամանակները»26 Aug, 2025Դասական երաժշտությունը և մարդու աշխարհայացքը։ Հայկական ժողովրդական մեղեդիները՝ դասական ստեղծագործություններում։ Կոմիտասը և համաշխարհային դասական երաժշտական ժառանգությունը։ Որո՞նք են այս ասպարեզի խնդիրները Հայաստանում։
Այս, իր ստեղծագործությունների և այլ հարցերի շուրջ զրուցում ենք կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ։
ԱՎԵԼԻՆԱշուղ Իգիթի կյանքն ու ստեղծագործությունը11 Apr, 2025Զարգացման ինչպիսի՞ մակարդակի վրա էր աշուղական արվեստը Գյումրիում մինչև սոցիալիստական կարգերի հաստատումը Հայաստանում։ Ի՞նչ փոխվեց այս ասպարեզում դրանից հետո։ Ինչպե՞ս ասպարեզ եկավ աշուղ Իգիթը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի հետ։
ԱՎԵԼԻՆ«Շիրազ» պարային համույթ18 Nov, 2024Այսուհետ «Շիրազ» բենդին կից գործում է պարային համույթ։ Որո՞նք են համույթի նպատակները, ինչպիսի՞ աշխատաանքներ են կաատարվում։
Զրուցում ենք «Շիրազ» բենդի պրոդյուսեր Վազգեն Սարգսյանի և «Շիրազ» պարային համույթի պարուսույցներ Էմմա Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի հետ։
ԱՎԵԼԻՆՊրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել28 Oct, 2024Այսօր երաժշտական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դուդուկին տիրապետելու ձգտողները մեծ թիվ են կազմում։ Որքանո՞վ է դա ուրախալի, եթե երիտասարդության շրջանում սկսել է պակասել հետաքրքրությունը ժողովրդական ուրիշ շատ նվագարաններ հանդեպ։ Ի՞նչ է տալիս անդադար պարապելը երաժշտին, և ինչո՞ւ է կատարող երաժշտի համար կարևոր հաճախակի ելույթ ունենալը հանդիսատեսի առջև։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժողովրդական նվագարանների ամբիոնի պատասխանատու, դոցենտ Կարապետ Շաբոյանի հետ։
ԱՎԵԼԻՆԲոլոր աշակերտները կարիք ունեն ներառական կրթության26 Sep, 2024Ներառական կրթության ներդրումը որքանո՞վ է փոխել մեր հասարակության ընկալումները։ Այս ասպարեզում ավելի շատ հոգեբանակա՞ն, թե՞ ֆիզիկական խոչընդոտներն են մեծ։ Արդյո՞ք ներառականությանը գաղափարն անհրաժեշտ է միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի գործընկեր թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Համազասպ Խոցանյանի հետ։
ԱՎԵԼԻՆՀայկական մշակույթի քարոզումն աշխարհում պետք է կանոնակարգված լինի23 Sep, 2024Հայկական դուդուկի տարածումը և քարոզումը Ռուսաստանի Դաշնությունում։ Հայկական մեղեդիները՝ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ և օտարազգի հանդիսատեսի առջև։ Դուդուկի համադրությունը տավիղի, երգեհոնի, ինչպես նաև ռուսական ազգային նվագարանների համույթի հետ։ Ադրբեջականական խոչընդոտները և դրանց հաղթահարումը։
Անցնող մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին զրուցում ենք Մոսկվայի դուդուկի դպրոցի, Նեմիրովիչ-Դանչենկոյի և Ստանիսլավսկու անվան պետական օպերային թատրոնի հրավիրված մենակատար և Մոսկվայի կաթողիկե եկեղեցու մենակատար Հովհաննես Ղազարյանի հետ։
ԱՎԵԼԻՆ«Տաղանդն առանց տքնաջան աշխատանքի արդյունք չի տա»01 Jul, 2024Ինչպիսի՞ դրական փոփոխություն կա Գյումրիի երաժշտական կյանքում՝ վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում։ Ինչպե՞ս է նպաստում դասական երաժշտությունը՝ հասարակության ավելի զարգացվածությանն ու լայնախոհությանը։ Ինչպիսի՞ հնարավորությունների պակաս ունեն կոնսերվատորիայի ուսանողները Գյումրիում։
Այս և իր ստեղծագործական գործունեության մասին մեզ հետ զրույցում պատմում է դաշնակահար, ՀՀ նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Պետրոսյանը։
ԱՎԵԼԻՆԱզգային երգը նպաստում է մեր ինքնաճանաչությանը12 Jun, 2024Ուսումը և աշխատանքը միաժամանակ։ Ներկայիս գործունեությունը։ Ներկայիս ուսանողությունը, նրա արժանիքները, հնարավորությունները և խնդիրները։ Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու զարգացման վրա։ Կոմիտասյան հայտնի և անհայտ երգերի անթոլոգիան։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք օպերային երգչուհի, սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանի հետ։
ԱՎԵԼԻՆ«Բազում առաքինությունների մայր» Անահիտ դիցուհու արձանի մասերը կցուցադրվեն Հայաստանում21 May, 2024Անահիտ դիցուհին և նրա պաշտամունքը՝ հին Հայաստանում։ Սատաղում գտնված նրա արձանի մասերը և դրանց՝ Բրիտանական թանգարանում հայտնվելու հանգամանքները։
Արձանի կտորները սեպտեմբերից մեկ տարի շարունակ ցուցադրվելու են Երևանում։ Այս լուրը աղմկալի քննարկումների տեղիք տվեց մեր հասարակության մեջ, քանի որ, հակառակ լուրն ուրախությամբ ընդունողների, շատ էին նաև նրանք, ովքեր կարծում էին, որ քրիստոնյա Հայաստանում պետք չէ ցուցադրել հեթանոս աստվածուհու արձանի կտորները, որոնք կարող են անպարկեշտության ու գայթակղությունների պատճառ դառնալ։
Արդյո՞ք դա այդպես է, և ինչո՞ւ կա նման կարծիք։
Թեմայի շուրջ զրուցում ենք պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ։
ԱՎԵԼԻՆ«Ազգային երգի կողքին խամրում են ժամանակակից երգերը»04 Apr, 2024Ethno colors նախագիծը, նրա նպատակները և գործունեությունը։ Հանրության լայն շրջաններին անծանոթ ազգային երգերը։ Ինչո՞ւ է կարևոր ազգային երգերի հիման վրա տեսահոլովակների նկարահանումը։ Ինչպիսի՞ աշխատանք է տարվում՝ բարբառների ճիշտ հնչողության համար՝ երգերի մեջ։ Ազգային երգն ու պարը և մեր ինքնությունը։ Ինչպիսի՞ն է հայ մարդը, որի դիմանկարը ամբողջանում է բազմաթիվ ազգային երգերի մեջ տեղ գտած դիմագծերի համադրմամբ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Ethno colors խմբի երգչուհի Սուսաննա Նաջարյանի հետ։
