Music and literature
The poet only gives body to his thoughts and feelings, he breathes the breath of his life to make him live forever, but in order for him to fly, he needs flaws, and he can only get flaws in the magical world called music. H. Tumanyan
Programs
READ MOREԿոմիտասի հետքերով․ Ֆրանսիա19 Mar, 2026Ի՞նչ տվյալներ կան Փարիզի հայկական եկեղեցում Կոմիտասի կատարած ծեսերի մասին․ պսակադրություն, մկրտություն և այլն։ Եկեղեցում կայացած համերգից հետո կատարված մի լուսանկար։
Ֆրանսիայի այն հոգեբուժարանները, որտեղ կյանքի վերջին տարիներն է անցկացրել Կոմիտասը։ Ինչպիսի՞ բնութագիր է թողել բժիշկը՝ նրա մասին։ Երկար ժամանակ պահպանած լռությունից հետո Կոմիտասը վերսկսում է երգել։ Ինչո՞ւ նա տեղափոխվեց այլ հոգեբուժարան։
Կոմիտասի նախնիները՝ Նախիջևանից։ Հաճընից պահպանված ժողովրդական երգեր։
Զրուցում ենք ֆրանսահայ դուդուկահար Ռուբեն Կնյազյանի հետ։
READ MOREՄշակութապես առաջադիմող հասարակությունը կտոնի հաղթանակներ բոլոր ասպարեզներում17 Dec, 2025Դասական երաժշտությունը՝ այսօր։ Ի՞նչ խնդիրներ են հառնում ներկայիս կոմպոզիտորների առջև։ Երաժշտական կրթությունը և մանկավարժական մոտեցումները։ Մասնագիտական գրականության թարմացման և հայերեն թարգմանության խնդիրը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք կոմպոզիտոր, դաշնակահար, իմպրովիզատոր և մանկավարժ Դավիթ Բալասանյանի հետ։
READ MOREԲանաստեղծ Գուրի Եթերի հրատարակված և անտիպ ստեղծագործությունները11 Dec, 2025Գուրի Եթերի թողած գրական ժառանգությունը և ստեղծագործությունների թեմատիկան։ Նրա տուն-թանգարանը՝ հայրենի Ջավախքում, և նրա հիշատակին նվիրված ասմունքի օրը։ Բանաստեղծի հանրահռչակման անհրաժեշտությունը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Գուրի Եթերի կնոջ՝ բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհու հետ։
READ MORE«Ստեղծագործելն ինձ օգնում է հաղթահարել դժվար ժամանակները»26 Aug, 2025Դասական երաժշտությունը և մարդու աշխարհայացքը։ Հայկական ժողովրդական մեղեդիները՝ դասական ստեղծագործություններում։ Կոմիտասը և համաշխարհային դասական երաժշտական ժառանգությունը։ Որո՞նք են այս ասպարեզի խնդիրները Հայաստանում։
Այս, իր ստեղծագործությունների և այլ հարցերի շուրջ զրուցում ենք կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ։
READ MOREԱշուղ Իգիթի կյանքն ու ստեղծագործությունը11 Apr, 2025Զարգացման ինչպիսի՞ մակարդակի վրա էր աշուղական արվեստը Գյումրիում մինչև սոցիալիստական կարգերի հաստատումը Հայաստանում։ Ի՞նչ փոխվեց այս ասպարեզում դրանից հետո։ Ինչպե՞ս ասպարեզ եկավ աշուղ Իգիթը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի հետ։
READ MORE«Շիրազ» պարային համույթ18 Nov, 2024Այսուհետ «Շիրազ» բենդին կից գործում է պարային համույթ։ Որո՞նք են համույթի նպատակները, ինչպիսի՞ աշխատաանքներ են կաատարվում։
Զրուցում ենք «Շիրազ» բենդի պրոդյուսեր Վազգեն Սարգսյանի և «Շիրազ» պարային համույթի պարուսույցներ Էմմա Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի հետ։
READ MOREՊրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել28 Oct, 2024Այսօր երաժշտական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դուդուկին տիրապետելու ձգտողները մեծ թիվ են կազմում։ Որքանո՞վ է դա ուրախալի, եթե երիտասարդության շրջանում սկսել է պակասել հետաքրքրությունը ժողովրդական ուրիշ շատ նվագարաններ հանդեպ։ Ի՞նչ է տալիս անդադար պարապելը երաժշտին, և ինչո՞ւ է կատարող երաժշտի համար կարևոր հաճախակի ելույթ ունենալը հանդիսատեսի առջև։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժողովրդական նվագարանների ամբիոնի պատասխանատու, դոցենտ Կարապետ Շաբոյանի հետ։
READ MOREԲոլոր աշակերտները կարիք ունեն ներառական կրթության26 Sep, 2024Ներառական կրթության ներդրումը որքանո՞վ է փոխել մեր հասարակության ընկալումները։ Այս ասպարեզում ավելի շատ հոգեբանակա՞ն, թե՞ ֆիզիկական խոչընդոտներն են մեծ։ Արդյո՞ք ներառականությանը գաղափարն անհրաժեշտ է միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի գործընկեր թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Համազասպ Խոցանյանի հետ։
READ MOREՀայկական մշակույթի քարոզումն աշխարհում պետք է կանոնակարգված լինի23 Sep, 2024Հայկական դուդուկի տարածումը և քարոզումը Ռուսաստանի Դաշնությունում։ Հայկական մեղեդիները՝ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ և օտարազգի հանդիսատեսի առջև։ Դուդուկի համադրությունը տավիղի, երգեհոնի, ինչպես նաև ռուսական ազգային նվագարանների համույթի հետ։ Ադրբեջականական խոչընդոտները և դրանց հաղթահարումը։
Անցնող մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին զրուցում ենք Մոսկվայի դուդուկի դպրոցի, Նեմիրովիչ-Դանչենկոյի և Ստանիսլավսկու անվան պետական օպերային թատրոնի հրավիրված մենակատար և Մոսկվայի կաթողիկե եկեղեցու մենակատար Հովհաննես Ղազարյանի հետ։
READ MORE«Տաղանդն առանց տքնաջան աշխատանքի արդյունք չի տա»01 Jul, 2024Ինչպիսի՞ դրական փոփոխություն կա Գյումրիի երաժշտական կյանքում՝ վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում։ Ինչպե՞ս է նպաստում դասական երաժշտությունը՝ հասարակության ավելի զարգացվածությանն ու լայնախոհությանը։ Ինչպիսի՞ հնարավորությունների պակաս ունեն կոնսերվատորիայի ուսանողները Գյումրիում։
Այս և իր ստեղծագործական գործունեության մասին մեզ հետ զրույցում պատմում է դաշնակահար, ՀՀ նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Պետրոսյանը։
READ MOREԱզգային երգը նպաստում է մեր ինքնաճանաչությանը12 Jun, 2024Ուսումը և աշխատանքը միաժամանակ։ Ներկայիս գործունեությունը։ Ներկայիս ուսանողությունը, նրա արժանիքները, հնարավորությունները և խնդիրները։ Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու զարգացման վրա։ Կոմիտասյան հայտնի և անհայտ երգերի անթոլոգիան։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք օպերային երգչուհի, սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանի հետ։
READ MORE«Բազում առաքինությունների մայր» Անահիտ դիցուհու արձանի մասերը կցուցադրվեն Հայաստանում21 May, 2024Անահիտ դիցուհին և նրա պաշտամունքը՝ հին Հայաստանում։ Սատաղում գտնված նրա արձանի մասերը և դրանց՝ Բրիտանական թանգարանում հայտնվելու հանգամանքները։
Արձանի կտորները սեպտեմբերից մեկ տարի շարունակ ցուցադրվելու են Երևանում։ Այս լուրը աղմկալի քննարկումների տեղիք տվեց մեր հասարակության մեջ, քանի որ, հակառակ լուրն ուրախությամբ ընդունողների, շատ էին նաև նրանք, ովքեր կարծում էին, որ քրիստոնյա Հայաստանում պետք չէ ցուցադրել հեթանոս աստվածուհու արձանի կտորները, որոնք կարող են անպարկեշտության ու գայթակղությունների պատճառ դառնալ։
Արդյո՞ք դա այդպես է, և ինչո՞ւ կա նման կարծիք։
Թեմայի շուրջ զրուցում ենք պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ։
