Ռադիո Մարիամ
#
LIVE

Music and literature

The poet only gives body to his thoughts and feelings, he breathes the breath of his life to make him live forever, but in order for him to fly, he needs flaws, and he can only get flaws in the magical world called music. H. Tumanyan

Programs

  • Գյումրին ունի նորաստեղծ կամերային երգչախումբ․ «Մի սար»
    Գյումրին ունի նորաստեղծ կամերային երգչախումբ․ «Մի սար»
    12 Dec, 2023

     Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել «Մի սար» կամերային երգչաախումբը։ Որո՞նք են նրա նպատակները և առաջիկայում իրականացնելիք ծրագրերը։ Կունենա՞ արդյոք այն կից նվագաախումբ։ Գյումրեցի երգիչները և Եգիպտոսում բեմադրվող օպերան։ Ինչպիսի՞ դժվարություններ ու խնդիրներ ունի նորաստեղծ երգչախումբը։
     Զրուցում ենք Գյումրիի «Մի սար» կամերային երգչախմբի հիմնադիր Արևիկ Թանաշեանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • «Հենց սկզբից էլ ձգտում ենք մեծ բեմերի»
    «Հենց սկզբից էլ ձգտում ենք մեծ բեմերի»
    04 Dec, 2023

    Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել Գյումրիի «Շիրազ» ֆոլկ բենդը։ Ի՞նչ նպատակներ են դրել իրենց առջև համույթի երաժիշտները։ Ինչո՞ւ են կարևորվում ազգային նվագարանները և ազգային երգերը։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Շիրազ» ֆոլկ բենդի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վազգեն Սարգսյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • «Ազգի նկարագիրը կարելի է կարդալ նրա երգերում»
    «Ազգի նկարագիրը կարելի է կարդալ նրա երգերում»
    22 Nov, 2023

     Հայ ազգային ավանդասկան մշակույթի տարածման ու հանրահռչակման կարևորությունը և դրան ուղղված ծրագրերը։ Ինչպիսի՞ խնդիրներ և դժվարություններ կան այս ասպարեզում։ 60 հազար ազգային երգ, որոնք դեռ ծանոթ չեն օրվա հայությանը։ Այս օվկիանոսից մի քանի բյուրեղյա կաթիլ՝ «Կայթ» նվագախմբի երգացանկում և «Հավկունք» սկավառակում։ Ազգային երգը՝ ազգային ինքնության գիտակցման գործում։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Կայթ» մշակութային հանգույցի ծրագրերի ղեկավար Անի Մարտիրոսյանի և «Կայթ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • «Թող բազմակետ լինի»
    «Թող բազմակետ լինի»
    22 Aug, 2023

    Գյումրիում տեղի ունեցավ սփյուռքահայ բանաստեղծուհի Կարինե Գևորգյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Ի՞նչ բաժիններից է կազմված գիրքը, ի՞նչ պետք է տա  հասարակությանը բանաստեղծը և մտավորականն առհասարակ։ 
     Կալինինգրադի հայ համայնքը, նրա կյանքը, մարտահրավերները և հաղթահարված դժվարությունները։
     Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք բանաստեղծուհի Կարինե Գևորգյանի և ՌԴ Կալինինգրադի հայ գիտատեղեկատվական-մշակութային կենտրոնի նախագահ Ֆելիքս Գևորգյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • Զմմառի վանքի հարստությունը
    Զմմառի վանքի հարստությունը
    16 Aug, 2023
    Զմմառի վանքի հնատիպ գրքերի, ձեռագրերի ու թանգարանային հարստությունների մասին է պատմում Հայր Մովսես Տոնանյանը։ 
    00:00
     
    READ MORE
  • Կարա-Մուրզան՝ հայ դասական երաժշտության ակունքներում
    Կարա-Մուրզան՝ հայ դասական երաժշտության ակունքներում
    01 Aug, 2023

    Կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան՝ հայկական երաժշտարվեստի  բազմաձայնության սկզբնավորող։ Նրա համերգային լայն գործունեությունը բազմաթիվ քաղաքներում և հետևողական կերպով ազգային երաժշտության զարգացմանն ուղղված քայլերը։ Նրա աներևակայելի նվիրումն իր առաքելությանը, որն իրականացնելու համար շատ թանկ վճարեց։
     Զրույց երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • Լեգենդար Շառլ Ազնավուրը
    Լեգենդար Շառլ Ազնավուրը
    22 May, 2023

    Ավելի քան 60 տարի աշխարհահռչակ հայը, միայն իրեն հատուկ հանճարեղ կատարումներով երգում է սիրո, հավատարմության, նվիրվածության, բոհեմի, խենթության ու խելառության, դավաճանության, ատելության, միայնության ու էլի շատ ու շատ մարդկային հույզերի ու զգացմունքների մասին:

     
    00:00
     
    READ MORE
  • «Նվիրումով կատարված աշխատանքն է պտուղներ տալիս»
    «Նվիրումով կատարված աշխատանքն է պտուղներ տալիս»
    15 May, 2023

    Դուդուկը Հայաստանում և սփյուռքում, և կատարողական արվեստը։ Հայկական ժողովրդական այս հնագույն նվագարանի տարբեր անվանումները․ ե՞րբ է ծագել «ծիրանափող» անվանումը։ Ինչպիսի՞ խնդիրներ ունեն սփյուռքում դուդուկի մանսագետ-մանկավարժները։ Հայկական նվագարանի քարոզչությունը Ֆրանսիայում այսօր։ Փարիզում գործող «Երևան» անսամբլը։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք դուդուկահար և մանկավարժ, ֆրանսաբնակ Ռուբեն Կնյազյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • «Ժամանակակից երաժշտությունն ասում է ճշմարտությունը»․ Հայկ Մելիքյան
    «Ժամանակակից երաժշտությունն ասում է ճշմարտությունը»․ Հայկ Մելիքյան
    10 May, 2023

    Հայկ Մելիքյանի հետ զրուցել ենք նրա երաժշտական ուղու, ժամանակակից երաժշտության, Հայաստանի սահմաններից դուրս երաժշտական կրթությունը խթանելու, երիտասարդ երաժշիտներին աջակցելու և նրա միջազգային համագործակցությունների մասին։ 

    00:00
     
    READ MORE
  • «Հովել» նախագծի մեղեդային երանգները
    «Հովել» նախագծի մեղեդային երանգները
    11 Apr, 2023

    Ինչպիսի՞ ստեղծագործություններով է հանրությանը ներկայանում «Հովել» նախագիծը։ Ինչպե՞ս են զուգակցվում միջնադարյան հոգևոր տեքստերը և նորաստեղծ մեղեդիները։ Նվագարանների և երգիչների ինչպիսի՞ կազմ է ընդգրկված նախագծում։ Որտե՞ղ կարելի է լսել «Հովել»-ի ելույթներն ու ձայնագրությունները։ Ստեղծագործությունները և դրանց հիման վրա ստեղծվող անիմացիոն հոլովակները։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հովել» նախագծի հիմնադիրներ կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար Էլեն Յոլչյանի ու կոմպոզիտոր և կիթառահար Էդգար Ենգիբարյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • Գորգն ու տարազը մեր մշակութային դիմագծերի մեկ ակոսն են
    Գորգն ու տարազը մեր մշակութային դիմագծերի մեկ ակոսն են
    16 Feb, 2023

    Հայկական գորգերի առանձնահատկությունները: Ի՞նչ կիմանանք Հայաստանում այս բնագավառի մասին՝ պատմական կարճ շրջայց կատարելով մասնագետի օգնությամբ: Հայկական գորգերում և տարազում տարածված նախշերը: Ինչպե՞ս պետք է «կարդալ» դրանք: Արդյո՞ք կարելի է նոր շունչ հաղորդել տարազին և ինչպե՞ս պետք է պայքարել ոչ գրագետ դրսևորումների դեմ:
     Այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցում ենք «Ժպիտ քեզ» ՀԿ նախագահ Անահիտ Սարգսյանի և դիզայներ, ոճաբան և ազգագրագետ Վահե Քոթանյանի հետ:

    00:00
     
    READ MORE
  • Հայկական ռազմապարեր. հաղթանակի ոգին
    Հայկական ռազմապարեր. հաղթանակի ոգին
    15 Feb, 2023

    Հայ ժողովրդական պարերն ինչպիսի՞ տեսակներ ունեն. Դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները: Ինչո՞վ են առանձնանում ռազմապարերը: Հայաստանի ո՞ր տարածքներում են առավելապես տարածված եղել ռազմապարերը և ինչո՞վ է դա պայմանավորված: Ռազմապարերի դրսևորումները Արցախյան առաջին պատերազի ընթացքում: Ինչպե՞ս է արտահայտվում հայ մարդու ոգին ռազմապարերում:
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ազգագրագետ, պարագետ Նարինե Շամամյանի հետ:

    00:00
     
    READ MORE

Gospel of the Day:

«August 2025
MoTuWeThFrSaSu
28293031123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
1234567
11 August 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինձ հետաքրքիր է, թե ինչու են քահանաները պատարագի ժամանակ ավետարանական տեքստերը մի տեսակ երգելով կարդում։
Asking Հրաչ Մազմանյան
08.04.2025
Վերջերս կարդացի Հովհան Մանդակունու ճառը թատրոնների և թատերական խաղեր այցելով մարդկանց մասին, որտեղ շատ խիստ էր արտահայտվում։ Ու անդրադարձա նաև, որ այսօր էլ հոգևորականները սովորաբար թատրոն չեն գնում։ Ի՞նչ վատ բան կա թատրոնի մեջ
Asking Վալյա Նազարյան
08.03.2025
Ես հիշում եմ, որ մայրս և իր սերնդակից կանայք սովորություն ունեին սուրճի բաժակ նայելու։ Բայց հետո իմացա, որ դա Աստծո համար ընդունելի չէ։ Կբացատրե՞ք՝ ինչու։
Asking Մարիամ Հակոբյան
07.28.2025
Հայտնի է, որ Վարդավառը հեթանոսական տոն է՝ կապված ջրի և նրա հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Իսկ ինչպե՞ս է կապվում այն քրիստոնեության ու Պայծառակերպության հետ և այժմ ի՞նչ խորհուրդ ունի միմյանց վրա ջուր լցնելը։
Asking Էվելինա Մարգարյան
07.28.2025
Ինչո՞ւ Հիսուս պայծառակերպվեց։
Asking Սամվել Փահլեվանյան
07.26.2025
Հին կտակարանի մեջ Սամսոնի կերպարը արդյո՞ք առասպելական չէ, որի ուժը մազերի մեջ էր։ Մի՞թե դա ավելի շատ դիցաբանական կերպար չի հիշեցնում։
Asking Լիդա Զաքարյան
07.21.2025
Հայր Անտոն, վաղուց ձեր խոսքում լսել էի այն մասին, որ Հիսուսը հավասարապես աստված է և մարդ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու խաչելության ժամանակ, երբ նա արդեն խաչի վրա էր, ասում է «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Ինչո՞ւ է այդպես ասում, երբ ինքն էլ Աստված էր։ Եւ ինչ
Asking Վիկտոր Մովսիսյան
07.20.2025
Երբ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ, հարցնում է նրան՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Սա երկու պատասխան է ենթադրում․ կամ պիտի ասեր՝ Այո, ես եմ, կամ պիտի ասեր՝ Ոչ, ես չեմ։ Ինչու է ասում․ «Դո՛ւ ասացիր»։
Asking Բելլա Մովսիսյան
07.19.2025
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Asking Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Asking Համլետ Ստեփանյան
07.06.2025
View all