Family and education
The family is the society in the model horse, on the integrity of which the security of the whole great human society depends.
Programs
- READ MOREՈրակյալ կրթությունը բոլորի համար է05 Jun, 2023
Ներառական կրթության ինչպիսի՞ ծրագիր էր իրականացվել նախորդ տարիներում և ո՞ր կրթօջախներում․ նախանշված նպատակներ և ձեռքբերումներ։ Ո՞ւմ հետ են անցկացվել աշխատանքները։ Ներառական կյանքը՝ որպես ներառական հասարակական կյանքի հիմք։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար Սիրանույշ Մինասյանի հետ։ - READ MOREՈ՞րն է զորավար Անդրանիկի ամբողջական կերպարը29 May, 2023
Հանրությանը քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ ինչպիսի՞ մանրամասներ, քողարկված դրվագներ կան զորավար Անդրանիկի կյանքի և գործունեության մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով թողնվել են ստվերում։ Ինչպե՞ս է զորավարի կերպարի մեջ այդ բացը լրացնում «Անդրանիկը և Հայաստանի հանրապետության ծնունդը» ֆիլմը։ Վերջինիս ստեղծման շարժառիթը և ընթացքը։ Որո՞նք են Անդրանիկին հաղթական զորավար և համաժողովրդական առաջնորդ դարձնող անձնային հատկանիշները։
Զրուցում ենք ֆիլմի հեղինակ Դավիթ Ստեփանյանի հետ։
- READ MOREԻ՞նչ դեր ունեն հավատն ու հոգևոր արժեքները մարդու կյանքում23 May, 2023
Այսօր մեզ շրջապատող աշխարհը շատ արագ է փոփոխվում։ Ինչպե՞ս կրթել երեխային, որպեսզի երեխան չհեռանա ազգային և հոգևոր արժեքներից, բայց և կարողանա գտնել իր տեղը ու հաղթահարել դժվարությունները։ Լուսինեն կիսվում է իր փորձով։
- READ MOREԻրանահայ համայնքն այսօր և վաղը19 May, 2023Իրանահայ համայնքը նոսրանում է: Հայկական դպրոցներն ու մշակութային կենտրոնները՝ փակվում կամ միավորվում: Ի՞նչ մտահոգություններ ունի այսօր իրանահայը, ինչու՞ է հեռանում ծննդավայրից: Այս և այլ հարցերի մասին զրուցում ենք Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանի հետ:Թողարկման առաջին հատվածում պատմական փոքրիկ անդրադարձ ենք կատարում իրանահայ համայնքին:
- READ MOREՀայկական դպրոցի դերը ԱՄՆ-ում05 Apr, 2023
ՄՄՆ ապրելը շատերի համար երազանք է։ Այն հնարավորությունների երկիր, որն օգնում է առաջ սլանալ։ Սակայն գլոբալիզացիայի այս մեծ խառնարանում շատ հեշտ է կորցնել տեսակը, լեզուն ու մշակույթը։ Եկեղեցի և դպրոց․ ահա այս երկու կռվաններն են, որ մեզ դարեր շարունակ հայ են պահում տարբեր ափերում։ Սակայն ասյօր ոչ հայկական դպրոցներ նախընտրող ծնողների թիվն ավելացել է, ինչը մեծ վտանգ է ամերիկահայ գաղութի համար։ Զրույց ԱՄՆ Ռադնոր քաղաքի հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Թամարա Փանոսյանի հետ։
- READ MOREՓոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում23 Mar, 2023
Գյումրին տնակներից ազատելու ծրագիրը: Ինչպիսի՞ ամենօրյա խնդիրներ ունեն տնակներում ապրողները, և սոցիալական այդպիսի պայմաններում երկար տարիներ ապրելն ինչպիսի մտածելակերպ է ձևավորում մեր համաքաղաքացիների շրջանում: Որքանո՞վ է կարևոր կրթության կազմակերպումը՝ այդ ընտանիքների երեխաների համար:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք DX group-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Յուզբաշյանի և #YU4Future (Դու՝ հանուն ապագայի) ծրագրի համակարգող Տիրուն Մարգարյանի հետ: - READ MOREԼիբանանի հայավանը14 Feb, 2023
Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ փրկված հայերը հաստատվեցին Լիբանանում,ամայի ու ճահճոտ մի դաշտավայրում, որն այսօր Լիբանանի ամենածաղկուն համայնքներից է։ Բացառապես մուսալեռցիներով բնակեցված այս ավանը փոքրիկ Հայաստան է, որտեղ պահպանվում են բոլոր ավանդույթները, այդ թվում և Մուսա լեռան բարբառը։ Այնճարի համ ու հոտի, մշակույթի ու բարբառի մասին զրուցում ենք Եսայի Հավաթյանի հետ։
- READ MOREԱղավաղելով մայրենին՝ կորցնում ենք մեր տեսակը20 Jan, 2023
Ցանկացած լեզու իր ժողովրդի ճակատագիրն ու պատմությունն ունի, այն մշակույթի, ոգու և ազգի պահպանման գրավականն է։
- READ MOREԿիլիկիայի ասեղնագործության առանձնահատկությունները30 Dec, 2022
Ե՞րբ և ինչպե՞ս է ծագել ասեղնագործությունը առհասարակ: Դրա նշանակությունը հնագույն շրջանում: Ասեղնագործական նախշերի ծագումը և դրանց առնչությունը արվեստի այլ ճյուղերում հանդիպող նախշերի հետ: Կրոնական և աշխարհիկ բնույթի ասեղնագործական աշխատանքերը: Հայկական և այլ աշխատանքների տարբերությունները: Ասեղնագործությունը Կիլիկիայում և նրա առանձնահատկությունները: Ի՞նչ նշանակություն ուներ միջնադարում այս արվեստը Կիլիկիայի և բուն Հայաստանի ժողովրդական կենցաղում: Կիլիկիայի ասեղնագործության հիմնական դպրոցները: Ինչպիսի՞ նմուշներ են պահպանվել և որտե՞ղ են ցուցադրվում: Հիմնական խնդիրը այս ասպարեզում. արժեք ստեղծելը այլ բան է, պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը՝ այլ:
Զրույց գեղանկարիչ և ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի հետ: - READ MOREՊոլսահայերի խնդիրները․ մեգապոլիսը վերացնում է ազգային դիմագիծը08 Dec, 2022
Խառնամուսնություն, ծնելիության նվազում, արտագաղթ․ Պոլսահայ համայնքի հիմնախնդիրները սրանք են, որոնց պատճառով էլ համայնքը նոսրանում է, հայկական դպրոցները՝ կամաց-կամաց փակվում։ Մեգապոլիսի հոգեբանության և հայ գաղթօջախի ապագայի մասին զրուցում ենք Ստամբուլի Սրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու ժողովրդապետ Հայր Վարդան Ղազանչյանի հետ։
- READ MOREԼեզուն ազգի գոյամիջոց07 Dec, 2022
Ինչպե՞ս կարող է լեզուն լինել զենք՝ թշնամու դեմ: Բառը և նրա արմատը՝ հայերենում, և նրա դրսևորումները այլ լեզուներում: Անհրաժե՞շտ է արդյոք նոր բառարանների կազմումն ու հրատարակումը:
Զրույց գերմանաբնակ բառարմատագետ Ասքանազ Կարախանյանի հետ: - READ MOREՀայկական Կարիտասի համագաղափարակիցները՝ հանուն ներառական կրթության19 Jul, 2022
Միջոցառումներ՝ ուղղված հատուկ կարիքներով անձանց իրավունքների պաշտպանությանը. ֆլեշմոբեր, ֆորում թատրոն և այլն: Վերաբերմունքի դրսևորումները տարեցների և երիտասարդների շրջանում. ո՞րն է տարբերության պատճառը: Ինչպիսի՞ արձագանքներ են եղել:
Զրույց Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիցներ Էդուարդ Խաչատրյանի, Գոհար Գրիգորյանի, Նյուրա Մուրադյանի, Մերի Ղազարյանի, Աքսենյա Հարությունյանի և Նարինե Ապոյանի հետ: