Family and education
The family is the society in the model horse, on the integrity of which the security of the whole great human society depends.
Programs
READ MOREԱբորտ. պատճառներ, հետևանքներ22 Jun, 2022Հղիության արհեստական ընդհատման հետևանքներն անդառնալի են: Չծնված կյանք, ֆիզիոլոգիական ու հոգեբանական խնդիրներ չմայրացած կնոջ մոտ: Ինչու՞ են կանայք դիմում այս քայլին, ինչու՞ են հանձն առնում Աստծո գործն ու իրենք որոշում՝ երեխան ապրելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Հղիությունն ընդհատած կանանց մոտ միշտ առաջանում են հոգեբանական խնդիրներ ու մեղքի զգացում, որն ուղեկցում է մինչև կյանքի վերջ: Այս հարցերի մասին ենք զրուցում «ՄԵՓԼ ԼԻՖՍ» Հայ-կանադական բժշկական կլինիկայի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լարիանա Նազարյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Բադալյանի հետ:
READ MORE«Կառուցենք տներ, ո՛չ պատերազմին»01 Jun, 2022Ո՞րմարզերում են առավելապես բնակվում 44-օրյա պատերազմի հետևանքով տունը կորցրած և Հայաստանի հանրապետություն տեղափոխված արցախցի ընտանիքները: Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերում Հայկական Կարիտասը այդ ընտանիքներին և ի՞նչ սկզբունքով է կատարվում նրանց ընտրությունը՝ «Կառուցենք տներ, ոչ պատերազմին» ծրագրում ընդգրկելու համար: Քանի՞ ընտանիք է արդեն օգտվել, և հե՞շտ է արդյոք նրանց հայտնաբերումը:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Կառուցենք տներ, ո՛չ պատերազմին» ծրագրի ղեկավար Դավիթ Մոսոյանի հետ:
READ MOREԻ՞նչ իրավունքներ ունի աշխատողը: Ի՞նչ անել, երբ գործատուն խախտել է դրանք15 Apr, 2022Մարդկանց աշխատանքային իրավունքները հաճախ են խախատվում, և, որպես կանոն, մարդիկ չգիտեն՝ ում դիմել և ինչ անել։ Փաստաբան, աշխատանքային իրավունքի մասնագետ Նարեկ Ներսիսյանի հետ զրուցում ենք աշխատանքային իրավունքի մասին: Փաստաբանը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչ պետք է անել, երբ դրանք խախտվում են:
READ MOREԳովազդի ժամանակակից ազդեցությունները04 Apr, 2022Գովազդը մարդկանց համոզելու արվեստն է` ծախսելու իրենց չունեցած գումարները իրենց համար ոչ անհրաժեշտ իրերի վրա: Ուիլ Ռոջերս
READ MORE«Հայկական Կարիտաս»-ը հանուն կենսամակարդակի բարձրացման28 Dec, 2021Նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագիրը:
READ MOREԻ՞նչ են երազում հաշմանդամություն ունեցող երեխաները10 Dec, 2021Տիեզերագնաց, օդաչու, բժիշկ, մարզիկ՝ երազանքներ, որոնց հասնելու ցանկություն ունեն «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոնի շահառուները: Անկախ կարիքներից ու խնդիրներից, նրանք բոլորը սահմանում են նպատակներ եւ անխախտ վստահությամբ քայլու ընդառաջ:
READ MOREՀազարաշենի գեղեցկության ներքո. Թոնրատոն22 Oct, 2021Այս տարի առաջին անգամ, «Միհր Վոյաժ» տուրիստական գործակալության, «Կէան կրթամշակութային կենտրոնի» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի ջանքերով անցկացվում է Թոնրատոն: Թոնիր-հազարաշեն ծիսական կապի ամբողջ համակարգը և տոնածիսական կերակուրները: Թոնրի ծիսական և կենցաղային նշանակությունը հայոց մեջ: Հազարաշենը՝ որպես ճարտարապետական գողտրիկ մի գոհար: Փառատոնի անցկացման համար լավագույն միջավայրը Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

