Պրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել
Պրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել

 Այսօր երաժշտական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դուդուկին տիրապետելու ձգտողները մեծ թիվ են կազմում։ Որքանո՞վ է դա ուրախալի, եթե երիտասարդության շրջանում սկսել է պակասել հետաքրքրությունը ժողովրդական ուրիշ շատ նվագարաններ հանդեպ։ Ի՞նչ է տալիս անդադար պարապելը երաժշտին, և ինչո՞ւ է կատարող երաժշտի համար կարևոր հաճախակի ելույթ ունենալը հանդիսատեսի առջև։
 Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժողովրդական նվագարանների ամբիոնի պատասխանատու, դոցենտ Կարապետ Շաբոյանի հետ։