Մշեցի արհեստավոր Սարգսի ընտանիքը։ Ծնողները նկատում են Արմենակի երաժշտական հակումները։ Նախնական ուսումը Մուշում։ Ուսման շարունակությունը Էջմիածնում՝ Կարա-Մուրզայի, ապա Կոմիտասի դասարանում։ Հեռացումը Թիֆլիսի Ներսիսյան դպրոց և ուսման շարունակությունը Մակար Եկմալյանի դասարանում։ «Թրքահայերի» հալածանքը ցարական իշխանության կողմից, և Արմենակի աքսորը։ Բանտից ազատումը և մեկնումը Փարիզ։ Ուսում, մասնակցություն հայ համայնքի մշակութային կյանքին, մեծ բեմեր։ Համերգային շրջագայությունները տարբեր երկրներում։ Հայոց ցեղասպանության տարիները։ Վերադարձ սիրելի ուսուցչի՝ Փարիզի հոգեբուժարանում փակված Կոմիտասի մոտ և նրա դրությունից ապրած հոգեկան մեծ խռովքը։