Ռադիո Մարիամ
#
LIVE

Խաղաղ ընտանիք

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Ինչպե՞ս կիսել ցավը
    Ինչպե՞ս կիսել ցավը
    05 Apr, 2022

    Մարդու բնական կարիքներից է կիսել իր կյանքը, իր ցավերն ու ուրախությունները: Մենք պետք է ժամանակ տրամադրենք դիմացինին, որպեսզի արտահայտի այն, ինչ կա իր սրտի խորքում: Այսպես, նրա մտահոգություններն իրոք կիսվում են:  

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հավատքն ընտանիքը դարձնում է տարբերվող
    Հավատքն ընտանիքը դարձնում է տարբերվող
    23 Feb, 2022
    Մարիամի և Հովսեփի ընտանիքը մեզ սովորեցնում է, որ հավատքը պետք է առաջնային լինի ցանկացած ընտանիքում: Ամուսիններն ամեն հարցում պետք է վստահեն Աստծուն ու խնդրեն նրա աջակցությունը:
     
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Սուրբ ընտանիքը ինչո՞վ է տարբերվում մեր ընտանիքներից
    Սուրբ ընտանիքը ինչո՞վ է տարբերվում մեր ընտանիքներից
    17 Feb, 2022

    Մարիամի և Հովսեփի ընտանիքն ուներ բազմաթիվ խնդիրներ, ինչպես յուրաքանչյուր ընտանիք: Սակայն նրանք՝ որպես ծնողներ, ամբողջովին այլ կերպ էին վարվում իրենց զավակի հետ: Ինչպե՞ս: Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Տարբեր, բայց հավասար
    Տարբեր, բայց հավասար
    01 Feb, 2022

    Կինը և տղամարդը տարբեր են ոչ միայն ֆիզիկապես, այլև մտածողությամբ, հոգեբանությամբ, իրենց մոտեցումներով: Սակայն որքան էլ տարբեր են, այնուամենայնիվ հավասար են, հավասար իրավունքներ ունեն:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Երկուսը թող լինեն մեկ
    Երկուսը թող լինեն մեկ
    31 Jan, 2022

    Լինել մեկ նշանակում է  միմյանց ամբողջացնել, նայել նույն ուղղությամբ, լինել հավատարիմ այս միությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է փոխել մեր մշակույթը: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Որոշում կյանքի համար
    Որոշում կյանքի համար
    27 Jan, 2022

    Կյանքում ամենակարևոր որոշումը ամուսնության որոշումն է: Ընտրել այն անձին, ում հետ պետք է ամուսնանաս, անցնես կյանքի ճանապարհը: Սակայն այսօր մենք ճիշտ ընտրություն չենք անում: Ինչու՞: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ո՞րն է ելքը
    Ո՞րն է ելքը
    26 Jan, 2022

    Յուրաքանչյուրս ունենք բազմաթիվ խնդիրներ, բարդ կացության մեջ ենք: Ամբողջ աշխարհն ու մոլորակը քաոսի մեջ է, և հարց է առաջանում՝ ինչպե՞ս գտնել ելքը, ինչպե՞ս փրկվել օր օրի դեպի անդունդ գնացող այս իրավիճակում: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Մի՛ չարաշահիր
    Մի՛ չարաշահիր
    25 Jan, 2022

    Մեր բոլոր դժբախտությունների պատճառը չարաշահումն է: Չարաշահելով հաճույքները՝ մենք հեռանում ենք երջանկությունից, կորցնում ենք մեր առողջությունը: Մարդկանց կամ ինքներս մեզ   օգտագործելով որպես առարկա՝ մենք կործանում ենք և՛ մեր, և՛ դիմացինի կյանքը: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ինչու՞ մենք ծնվեցինք ազատ
    Ինչու՞ մենք ծնվեցինք ազատ
    24 Jan, 2022

    Ազատությունն ունի իր գինն ու հետևանքը: Ծնողները մեծացնում են զավակներին, տալիս նրանց ազատություն: Սակայն, երեխաները կարող են այդ ազատությունն օգտագործել ծնողների դեմ, ընդդիմանալ, վիճել նրանց հետ՝ իրենց ազատությունից օգտվելու համար: Այսպես է լինում նաև ամուսինների հարաբերություններում: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ապրենք ներկայում
    Ապրենք ներկայում
    21 Jan, 2022

    Մենք միշտ մտածում ենք ապագայի մասին, պլանավորում վաղվա անելիքները: Մենք չենք վայելու այս պահը, չենք ապրում ներկայում, մոռանում ենք գնահատել այն, ինչ ունենք հիմա, այն, ինչ անում ենք հիմա: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ինչպե՞ս փոխել կյանքը
    Ինչպե՞ս փոխել կյանքը
    20 Jan, 2022

    Եթե մենք կարողանանք հեռու մնալ  կոռուպցիայից, մեր ընտանիքները մաքրենք կեղտոտ բառերից ու արարքներից, կստեղծենք խաղաղ ու քրիստոնեավայել ընտանիք: Հետևաբար՝ կփոխվի նաև մեր կյանքը

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ճշմարիտ խաղաղություն
    Ճշմարիտ խաղաղություն
    19 Jan, 2022

    Եթե մեր ընտանիքներում ունենանք ճշմարիտ խաղաղություն, ապա կլինենք երջանիկ և ուրախ: Սակայն այդ խղաղաությունը չենք կարող ունենալ միայն մեր ջանքերով. մեզ օգնություն է պետք:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հուլիս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
8 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Հարցնում է՝ Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Հարցնում է՝ Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Հարցնում է՝ Մանիկ Գևորգյան
06.17.2025
Դիտել բոլորը