Ռադիո Մարիամ
#
LIVE

Խաղաղ ընտանիք

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Ինչպե՞ս հասկանալ դիմացինին
    Ինչպե՞ս հասկանալ դիմացինին
    18 Jan, 2022

    Միմյանց հասկանալու համար պետք է հանենք  մեր դիմակները  և քաջալերենք, որ դիմացինը նույնպես հանի դրանք: Իսկ դրա համար պետք է միմյանց հետ խոսենք մեր անցյալի ու հատկապես՝ մեր մանկության մասին: Խոսենք անկեղծ: Բայց կարևոր է նաև վստահ լինել, որ մեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կանք, ու կսիրեն՝ անկախ ամեն ինչից: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Իրական ուրախություն
    Իրական ուրախություն
    17 Jan, 2022

    Ոչ մեկս կատարյալ կյանք չունենք: Բոլորս էլ բազմաթիվ խնդիրն ունենք: Սակայն սա չի կարող խանգարել, որ լինենք իրապես ուրախ ու երջանիկ: Ինչպե՞ս:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Բառերի ուժը
    Բառերի ուժը
    14 Jan, 2022

    Ամեն բառ ունի իր դրական և բացասական ազդեցությունը: Ուստի, սիրելի մեծահասակներ, երեխաներին միայն դրական ու քաջալերող բառեր ասեք, քանի որ դրանք տարիների ընթացքում թողնում են իրնց ազդեցությունն ու հետքը: Դրական բառերի ազդեցությամբ՝ երեխան մեծ բարձունքների կարող է հասնել, և հակառակը:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ինչպե՞ս բացառել բռնության տեսակներն ընտանիքում
    Ինչպե՞ս բացառել բռնության տեսակներն ընտանիքում
    13 Jan, 2022
    Ընտանիքներում իրական խաղաղություն ունենալու համար պետք է բացառել  բռնությունն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև: Ժամանակը հասունացել է. պետք է բացառել բռնության բոլոր տեսակները: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ծեծը դաստիարակություն չէ
    Ծեծը դաստիարակություն չէ
    12 Jan, 2022
    Սուրբ Պողոսն ասում է. «Մի՛ զայրացրեք ձեր զավակներին, մի՛ ծեծեք նրանց, այնպես մի վարվեք, որ նրանք զայրանան ձեր դեմ»: Սուր Գիրքը մեզ սովորեցնում է, որ ծեծը ընդունելու չէ: Մենք իրավունք չունենք պատժելու, ծեծելու և ոչ մեկին: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Երեխայի արժեքը
    Երեխայի արժեքը
    11 Jan, 2022
    Ամեն երեխա արժեք է, արժեք ոչ միայն ծնողների, այլև մարդկության համար: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ծեծի հետևանքը
    Ծեծի հետևանքը
    10 Jan, 2022
    Ծեծն ունի անդառնալի հետևանք երեխայի կյանքում, որն իր ազդեցությունն է ունենում ամբողջ կյանքի ընթացքում: 
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Դու կարող ես
    Դու կարող ես
    06 Jan, 2022

    Ինչքան կարևոր է երեխային ասել՝ Դու կարող ես: Իսկ այսօր ոչ միայն շրջապատը, այլև ընտանիքը երեխաներին ասում են՝ չես կարող, չի կարելի: Սրանք արտահայտություններ են, որոնք ունեն կործանարար ազդեցություն:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ ասել կամ չասել երեխային
    Ի՞նչ ասել կամ չասել երեխային
    05 Jan, 2022

    Ամեն երեխա գովեստի և խրախուսանքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ ծնողները երեխային ասեն իր լավ կողմերի մասին: Կարևորը է նաև, որ ծնողի վերաբերմունքը չլինի նվաստացնող կամ քննադատող: Բացի այդ, կան մի քանի արտահայտություններ, որոնք կտրականապես պետք չէ ասել երեխային: Որո՞նք են դրանք:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ընտանեկան մշակույթը
    Ընտանեկան մշակույթը
    04 Jan, 2022

    նտանիքները որքան տարբեր են, այնքան էլ նման: Ամեն ընտանիք ստեղծում է իր մշակույթը՝ հիմքում ունենալով համամարդկային արժեքներն ու դարերով բյուրեղացած ընտանեկան մշակույթը:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ընտանիքը հիմնք է աշխարհի
    Ընտանիքը հիմնք է աշխարհի
    03 Jan, 2022
    Այսօր ամբողջ աշխարհում ընտանիքը վտանգված է: Միասեռականների ամուսնությունը, առանց հոր զավակ մեծացնելը, ըտանիք չկազմելը կամ որոշելը զավակ չունենալ. սրանք ախտեր են, որոնք  քանդում են ընտանիքը: Իսկ եթե ընտանիքը քանդվեց, քաոս կլինի աշխարհում: 
     
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Մանկության թողած հետքերը
    Մանկության թողած հետքերը
    31 Dec, 2021

    Ամեն մարդու համար մանկությունը կարևորագույն շրջանն է: Այն, ինչ զգում ենք ու տեսնում այս ժամանակաշրջանում, որոշում է մեր ամբողջ կյանքի ընթացքը: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հուլիս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
27 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հին կտակարանի մեջ Սամսոնի կերպարը արդյո՞ք առասպելական չէ, որի ուժը մազերի մեջ էր։ Մի՞թե դա ավելի շատ դիցաբանական կերպար չի հիշեցնում։
Հարցնում է՝ Լիդա Զաքարյան
07.21.2025
Հայր Անտոն, վաղուց ձեր խոսքում լսել էի այն մասին, որ Հիսուսը հավասարապես աստված է և մարդ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու խաչելության ժամանակ, երբ նա արդեն խաչի վրա էր, ասում է «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Ինչո՞ւ է այդպես ասում, երբ ինքն էլ Աստված էր։ Եւ ինչ
Հարցնում է՝ Վիկտոր Մովսիսյան
07.20.2025
Երբ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ, հարցնում է նրան՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Սա երկու պատասխան է ենթադրում․ կամ պիտի ասեր՝ Այո, ես եմ, կամ պիտի ասեր՝ Ոչ, ես չեմ։ Ինչու է ասում․ «Դո՛ւ ասացիր»։
Հարցնում է՝ Բելլա Մովսիսյան
07.19.2025
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Դիտել բոլորը