Ռադիո Մարիամ
#
LIVE
Վկայություն Սուրբ Շարբելի հրաշագործության մասին

Վկայություն Սուրբ Շարբելի հրաշագործության մասին

Մի անգամ ինձ շտապ կանչեցին Սալիմ Էլ Հաշիմ անունով հիվանդ շեյխի մոտ, ով մեր երկրում բավական հայտնի մարդ էր: Ես այցելեցի նրա ապարանքը, քննեցի անշարժ ու անգիտակից պառկած հիվանդին: Նա արդեն մահամերձ էր. զարկերակը հազիվ էր շոշափվում, սրտի բաբախյունը հազիվ լսելի էր, իսկ դեմքի գույնը մահամերձի էր: Շեյխի անձնական բժշկի միջոցով շտապ անհրաժեշտ միջոցներ ձեռք առա: Նա այդ ընթացքում ինձ հայտնեց հիվանդի մասին հետևյալ տեղեկությունները: Շեյխը 73 տարեկան էր, ուներ ստամոքսի խոց, որը նախկինում արյունահոսել էր մի քանի անգամ: Այս անգամ խոցը բացվելուց հետո մոտ մեկ լիտր արյուն էր կորցրել: Իմ ներկայության ժամանակ հիվանդն այդ արյան մակարդված մասսան երեք անգամ հետ տվեց: Վայրկյան առ վայրկյան նրա դրությունն ավելի էր վատթարանում: Քանի որ նա հայտնի մարդ էր, ես ճիշտ համարեցի կառավարության անդամներից իր մոտիկներին տեղեկացնել շեյխի վիճակի մասին, որովհետև փրկության ոչ մի ելք չէի տեսնում: Շուտով շեյխի ապարանքում հայտնվեցին երեք բժիշկներ, որոնք իրենց գործի հմուտ մասնագետներն էին: Միասին նորից սկսեցինք հիվանդին այդ ճգնաժամային վիճակից հանելու փորձեր անել, բայց շուտով չորսս էլ համոզվեցինք, որ մեր ջանքերն անօգուտ են. մահն անխուսափելի էր: Պրոֆեսոր Մորեբան ասաց, որ մահամերձին միայն Աստված կարող է ոտքի հանել: Հիվանդին մնացել է ապրելու կես ժամ, ոչ ավելի: Եվ իսկապես, կես ժամ չանցած հիվանդի սիրտը դադարեց աշխատելուց: Հայտնի սրտաբան դոկտոր Շամին ևս հաստատեց, որ շեյխի սիրտը կանգ է առել. հիվանդը մեռած է: Ես սենյակում մնացի մենակ: Այդ պահին ներս մտավ աղջիկս` Լինդան, ով եկել էր ինձ օգնելու:
-Պարոն շեյխը մահացավ,-տխուր ասացի ես,-հիվանդությունը սրվել էր, և այլևս հնարավոր չէր ոչինչ անել: Իսկ դու ուր էիր այսքան ժամանակ:
Նա, ինձ ոչինչ չպատասխանելով, մոտեցա հիվանդին ու սկսեց վրան հոտավետ խունկ ծխել որը, ինչպես հետո իմացա, բերված էր Սուրբ Շարբելի վանքից` մոտեցնելով այն շեյխի քթին, կարծես թե նա ի վիճակի էր շնչելու: Հետո ինչ-որ բան հանեց ու դրեց մեռածի կրծքին:
Ի պատասխան իմ հարցական հայացքի` Լինդան ասաց.
-Սա մի փոքրիկ մասունք է սուրբ Շարբելից:
Այդ պահին սենյակ մտավ պարոն Անտուան Զախրը` շեյխի ընտանեկան բժիշկը: Եվ ինչ-որ բանի մասին Լինդայի հետ խորհրդակցելուց հետո նա թափանցիկ հեղուկով լի մի սրվակ հանեց պայուսակից:
-Այդ ինչ եք մտածել,- հետաքրքրվեցի ես,- ավելի լավ է միասին շեյխի մահվան պաշտոնական արձանագրությունը կազմենք:
-Հայրիկ, արի մի քիչ էլ սպասենք,-անսպասելիորեն ընդդիմացավ աղջիկս:
-Ինչին սպասենք,- զարմացած հարցրի ես:
Լինդան ու դոկտոր Զախրը նորից իրար հետ երկիմաստ հայացքներ փոխանակեցին, որից հետո Զախրը վճռականորեն մոտեցավ մահացածի մարմնին:
-Սա օրհնված ջուր է Աննայայի վանքից. վանահայրը շատ խորհուրդ տվեց դրա համար:
ՈՒ շեյխի անձնական բժիշկը, աղոթելով Սուրբ Շարբելին, այդ ջրի միջմկանային ներարկում կատարեց մեռածի մարմնի մեջ: Ես այդ պահին նույնիսկ աչքերս փակեցի նման անսովոր տեսարանից:
Եվ քիչ անց բոլորիս սարսափած հայացքների ներքո <> հանկարծ թույլ, համարյա աննկատ շարժում արեց ձեռքով, իսկ տասը րոպե անց աչքերը բացեց ու զարմացած հայացքով մեզ նայեց: Ապա նորից աչքերը փակեց, բայց այս անգամ քնեց. և մեր ապշած հայացքների տակ մեղմորեն բարձրանում-իջնում էր նրա կրծքավանդակը:
Առավոտյան` կեսօրին մոտ, շեյխն արթնացավ: ՈՒ այդ օրվանից նրա առողջությունը սկսեց արագորեն բարելավվել:
Այն, ինչ որ գրեցի, այդպես էլ եղել է, ինչի մասին հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ:

Դոկտոր Ե. Օնաիսսի, ք. Բեյրութ, Լիբանան

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը