Ռադիո Մարիամ
#
LIVE
Սամարացի կինը

Սամարացի կինը

00:00
 

1 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը 2 (թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3 թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա: 4 Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: 5 Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: 6 Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր:
7 Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8 «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): 9 Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): 10 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»: 11 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր: 12 Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»:
13 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: 14 Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: 15 Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: 16 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: 17 Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18 որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: 19 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես: 20 Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: 21 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը: 22 Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: 23 Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում: 24 Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»:

Օրվա Ավետարան

«Հուլիս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
26 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հին կտակարանի մեջ Սամսոնի կերպարը արդյո՞ք առասպելական չէ, որի ուժը մազերի մեջ էր։ Մի՞թե դա ավելի շատ դիցաբանական կերպար չի հիշեցնում։
Հարցնում է՝ Լիդա Զաքարյան
07.21.2025
Հայր Անտոն, վաղուց ձեր խոսքում լսել էի այն մասին, որ Հիսուսը հավասարապես աստված է և մարդ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու խաչելության ժամանակ, երբ նա արդեն խաչի վրա էր, ասում է «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Ինչո՞ւ է այդպես ասում, երբ ինքն էլ Աստված էր։ Եւ ինչ
Հարցնում է՝ Վիկտոր Մովսիսյան
07.20.2025
Երբ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ, հարցնում է նրան՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Սա երկու պատասխան է ենթադրում․ կամ պիտի ասեր՝ Այո, ես եմ, կամ պիտի ասեր՝ Ոչ, ես չեմ։ Ինչու է ասում․ «Դո՛ւ ասացիր»։
Հարցնում է՝ Բելլա Մովսիսյան
07.19.2025
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Դիտել բոլորը