Ռադիո Մարիամ
#
LIVE
Վիրուսային վարակների ի՞նչ բարդություններով են հոսպիտալացվում երեխաները

Վիրուսային վարակների ի՞նչ բարդություններով են հոսպիտալացվում երեխաները

Շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը:  Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված. բոլոր մահճակալները զբաղված են:        

Ջերմություն, քթից արտադրություն, հազ, փռշտոց: Վիրուսային հիվանդությունների հետեւանքով առաջանում են մի շարք բարդություններ, այդ թվում՝  միջին ականջի բորբոքում: Հիմա առավելապես այս ախտորոշմամբ երեխաներն են ստացիոնար բուժում ստանում: Մանկաբույժ Դոնարա Հակոբյանի հավաստմամբ առավել խոցելի համարվում են մինչեւ մեկ տարեկան երեխաները:

Մասնագետները մեկ անգամ եւս հորդորում են չչարաշահել ջերմիջեցնող դեղամիջոցները, առանց բժշկի ցուցումի չօգտագործել հակաբիոտիկներ, կողմնակի հետեւանքներից խուսափելու համար:

Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ ջերմիջեցնողների անտեղի օգտագործումը, ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է օգտագործել հակաբիոտիկները, ի՞նչ ընթացք կարող է ունենալ հիվանդությունը եւ ինչպե՞ս  կանխարգելել այն. այս ու շատ այլ հարցերի պատասխանում է մանկաբույժը:

Հարցազրույց Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբույժ Դոնարա Հակոբյանի հետ:

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը