Ռադիո Մարիամ
#
LIVE
Երկու կույրերի և համրի բժշկումը

Երկու կույրերի և համրի բժշկումը

27 Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: 28 Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: 29 Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: 30 Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: 31 Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:
32 Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: 33 Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը