Ռադիո Մարիամ
#
LIVE
Հուր և բաժանում

Հուր և բաժանում

49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»:

Կանխատեսել ժամանակների նշանները 

54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:

Օրվա Ավետարան

19 February 2026
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երբ զրույցի բռնվեցի մի երիտասարդի հետ, նա ինձ ասում էր որ միշտ աղոթում է տանից եւ պարտադիր չէ որ պատարագի լինի։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
01.20.2026
Ինչո՞ւ չենք ասում Հիսուս ծնավ և հայտնեցավ, այլ ասում ենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Հարցնում է՝ Մարտին Վարդանյան
01.19.2026
Կա՞ այնպիսի պարագա, երբ կնոջը չի թույլատրվում մասնակցել Սուրբ Պատարագին, եկեղեցի մտնել և հատկապես ընդունել Սուրբ Հաղորդություն։ Իսկ եթե չի կարելի, բայց ամեն դեպքում մասնակցել է, արդյո՞ք ընդունելի է Աստծո կողմից նրա ներկայությունը։
Հարցնում է՝ Աննա Պողոսյան
01.19.2026
Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Դիտել բոլորը