Ռադիո Մարիամ
#
LIVE
Մեծ սրբապղծությունը

Մեծ սրբապղծությունը

14 «Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15 եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16 եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու: 17 Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին: 18 Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: 19 Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի: 20 Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, — որոնց ընտրեց, — կարճեց այդ օրերը: 21 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ “Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”, չհաւատաք. 22 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին: 23 Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»:

Օրվա Ավետարան

19 February 2026
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երբ զրույցի բռնվեցի մի երիտասարդի հետ, նա ինձ ասում էր որ միշտ աղոթում է տանից եւ պարտադիր չէ որ պատարագի լինի։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
01.20.2026
Ինչո՞ւ չենք ասում Հիսուս ծնավ և հայտնեցավ, այլ ասում ենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Հարցնում է՝ Մարտին Վարդանյան
01.19.2026
Կա՞ այնպիսի պարագա, երբ կնոջը չի թույլատրվում մասնակցել Սուրբ Պատարագին, եկեղեցի մտնել և հատկապես ընդունել Սուրբ Հաղորդություն։ Իսկ եթե չի կարելի, բայց ամեն դեպքում մասնակցել է, արդյո՞ք ընդունելի է Աստծո կողմից նրա ներկայությունը։
Հարցնում է՝ Աննա Պողոսյան
01.19.2026
Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Դիտել բոլորը