Ընտանիք և կրթություն
Ընտանիքը հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը։
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՉափավորությունը ճաշակի արտահայտություն է28 Nov, 2024
Ի՞նչ է ճաշակը, ինչպե՞ս է այն արտահայտվում։ Անճաշակությո՞ւն, թե՞ ցածր ճաշակ։ Ի՞նչ առնչություն ունի չափավորությունը ճաշակի հետ։ Փոխվո՞ւմ է արդյոք ճաշակը ժամանակի ընթացքում։ Լինո՞ւմ է արդյոք ազգային ճաշակ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՄանկավարժական մոտեցումը պետք է խթանի երեխայի անհատականությունը05 Nov, 2024
21-րդ դարի մարտահրավերները առհասարակ և հատկապես հայ ուսուցիչներին։ Լուռ դասարա՞ն, թե՞ փոքր-ինչ աղմկող, բայց մտածող և վերլուծող երեխաներ։ Մանկավարժական ինչպիսի՞ մոտեցումներ կան այսօր հայկական դպրոցներում, որոնք հակամանկավարժական և մերժելի են։ Ինչպիսի՞ն է ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների սխալների նկատմամբ, պե՞տք է երեխաները վախենան սխալվելուց, թե՞ պիտի հաղթահարել այդ վախը։ Ո՞րն է ծնողի պարտականությունը՝ երեխայի ուսման գործընթացում։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնարիկ Հարոյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Մեր նպատակն է աշխարհի հայության միավորումը՝ խնդիրների լուծման շուրջ»05 Aug, 2024
Ե՞րբ է հիմնադրվել «Արփա» բարեգործական հիմնադրամը, և ո՞րն է նրա նպատակը։ Ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում և ովքե՞ր կարող են մասնակցել։ Ովքե՞ր են նրա հիմնադիրները և ի՞նչ միջոցներով են իրականացնում հիմնադրամի ծրագրերը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Արփա» բարեգործական հիմնադրամի Շիրակի մարզի պատասխանատու Խաչատուր Երիցյանի հետ։ - ԱՎԵԼԻՆԱնկախ ֆիզիկական կարողություններից, յուրաքանչյուրն ունի հասարակության համար կարևոր առավելություններ31 Jul, 2024
Ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի իրականացման հերթական փուլում։
Այս, ինչպես նաև իր անհատական ցուցահանդեսների և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ծրագրի համագաղափարակիրներ Նյուրա Մուրադյանի, Էդուարդ Խաչատրյանի և Արթիկ համայնքի Անուշավան գյուղի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն, Անուշավանի երիտասարդկան խմբի ղեկավար Մանե Վարդանյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Ոչ թե սպասել հարմար պահին, այլ ստեղծել հարմար պահը՝ անհրաժեշտ փոփոխության համար»27 Oct, 2023
Ներառական և համապատասխան կրթության ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները։ Անհրաժեշտ են ոչ միայն գիտելիք, այլև ցանկություն և փորձառության հիման վրա ձևավորված հմտություն։ Հատուկ կարիքներ ունեցող և չունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները։
Լուծված խնդիրները և առաջիկայում նախատեսվող անելիքները։
Այս և աայլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտաս բարեսիրական հասարաակական կազմակերպության Գյումրիի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյանի և «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի սոցիալական աշխատող Ազատուհի Ֆարաջյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՈրակյալ կրթությունը բոլորի համար է05 Jun, 2023
Ներառական կրթության ինչպիսի՞ ծրագիր էր իրականացվել նախորդ տարիներում և ո՞ր կրթօջախներում․ նախանշված նպատակներ և ձեռքբերումներ։ Ո՞ւմ հետ են անցկացվել աշխատանքները։ Ներառական կյանքը՝ որպես ներառական հասարակական կյանքի հիմք։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար Սիրանույշ Մինասյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՈ՞րն է զորավար Անդրանիկի ամբողջական կերպարը29 May, 2023
Հանրությանը քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ ինչպիսի՞ մանրամասներ, քողարկված դրվագներ կան զորավար Անդրանիկի կյանքի և գործունեության մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով թողնվել են ստվերում։ Ինչպե՞ս է զորավարի կերպարի մեջ այդ բացը լրացնում «Անդրանիկը և Հայաստանի հանրապետության ծնունդը» ֆիլմը։ Վերջինիս ստեղծման շարժառիթը և ընթացքը։ Որո՞նք են Անդրանիկին հաղթական զորավար և համաժողովրդական առաջնորդ դարձնող անձնային հատկանիշները։
Զրուցում ենք ֆիլմի հեղինակ Դավիթ Ստեփանյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԻ՞նչ դեր ունեն հավատն ու հոգևոր արժեքները մարդու կյանքում23 May, 2023
Այսօր մեզ շրջապատող աշխարհը շատ արագ է փոփոխվում։ Ինչպե՞ս կրթել երեխային, որպեսզի երեխան չհեռանա ազգային և հոգևոր արժեքներից, բայց և կարողանա գտնել իր տեղը ու հաղթահարել դժվարությունները։ Լուսինեն կիսվում է իր փորձով։
- ԱՎԵԼԻՆԻրանահայ համայնքն այսօր և վաղը19 May, 2023Իրանահայ համայնքը նոսրանում է: Հայկական դպրոցներն ու մշակութային կենտրոնները՝ փակվում կամ միավորվում: Ի՞նչ մտահոգություններ ունի այսօր իրանահայը, ինչու՞ է հեռանում ծննդավայրից: Այս և այլ հարցերի մասին զրուցում ենք Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանի հետ:Թողարկման առաջին հատվածում պատմական փոքրիկ անդրադարձ ենք կատարում իրանահայ համայնքին:
- ԱՎԵԼԻՆՀայկական դպրոցի դերը ԱՄՆ-ում05 Apr, 2023
ՄՄՆ ապրելը շատերի համար երազանք է։ Այն հնարավորությունների երկիր, որն օգնում է առաջ սլանալ։ Սակայն գլոբալիզացիայի այս մեծ խառնարանում շատ հեշտ է կորցնել տեսակը, լեզուն ու մշակույթը։ Եկեղեցի և դպրոց․ ահա այս երկու կռվաններն են, որ մեզ դարեր շարունակ հայ են պահում տարբեր ափերում։ Սակայն ասյօր ոչ հայկական դպրոցներ նախընտրող ծնողների թիվն ավելացել է, ինչը մեծ վտանգ է ամերիկահայ գաղութի համար։ Զրույց ԱՄՆ Ռադնոր քաղաքի հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Թամարա Փանոսյանի հետ։
- ԱՎԵԼԻՆՓոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում23 Mar, 2023
Գյումրին տնակներից ազատելու ծրագիրը: Ինչպիսի՞ ամենօրյա խնդիրներ ունեն տնակներում ապրողները, և սոցիալական այդպիսի պայմաններում երկար տարիներ ապրելն ինչպիսի մտածելակերպ է ձևավորում մեր համաքաղաքացիների շրջանում: Որքանո՞վ է կարևոր կրթության կազմակերպումը՝ այդ ընտանիքների երեխաների համար:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք DX group-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Յուզբաշյանի և #YU4Future (Դու՝ հանուն ապագայի) ծրագրի համակարգող Տիրուն Մարգարյանի հետ: - ԱՎԵԼԻՆԼիբանանի հայավանը14 Feb, 2023
Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ փրկված հայերը հաստատվեցին Լիբանանում,ամայի ու ճահճոտ մի դաշտավայրում, որն այսօր Լիբանանի ամենածաղկուն համայնքներից է։ Բացառապես մուսալեռցիներով բնակեցված այս ավանը փոքրիկ Հայաստան է, որտեղ պահպանվում են բոլոր ավանդույթները, այդ թվում և Մուսա լեռան բարբառը։ Այնճարի համ ու հոտի, մշակույթի ու բարբառի մասին զրուցում ենք Եսայի Հավաթյանի հետ։