Ռադիո Մարիամ
#
LIVE

Երիտասարդներին

Աշխարհում երիտասարդության շատրվան կա. դա քո միտքն է, քո տաղանդը, քո ստեղծարարությունը, որը դրսևորվում է քո և քո սիրելի մարդկանց կյանքում:Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը:

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • «Մասնագիտական կայունության արհեստանոցի» էությունն ու նպատակները
    «Մասնագիտական կայունության արհեստանոցի» էությունն ու նպատակները
    05 Mar, 2025

    Ի՞նչ է իրենից ներկայացնում հուզական կամ մասնագիտական այրումը։ Ինչպե՞ս հասկանալ, երբ ենք ենթարկվում դրան։ Երբ աշխատողը ենթարկվում է մասնագիտական այրման, որքանո՞վ է դա ազդում գործատուի վրա։ Հատկապես ովքե՞ր են ենթարկվվում հուզական կամ մասնագիտական այրման։ Ի՞նչ անել՝ այս խնդրում հայտնվելու դեպքում։
     Այս և առնչվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնի նախագահ Քրիստինա Բաղդասարյանի, կենտրոնի «Մասնագիտական կայունության արհեստանոց» ծրագրի հոգեբան- փորձագետ Անի Խուդոյանի և ծրագրի հանրային կապերի պատասխանատու Հրաչյա Սահակյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Special episode: Interview with a tourist in Gyumri: Peter Molloy.
    Special episode: Interview with a tourist in Gyumri: Peter Molloy.
    14 Jan, 2025
    Welcome to a special episode in my series of Gyumri-based interviews. In this one-off episode, I am not speaking with a Birthright Armenia volunteer or alumnus, but with a tourist visiting our stunning city. Just like in conversations with past and present Birthright participants, listeners will get to know our special guest, learn what they are doing in Armenia and hear about their impressions of Gyumri and Armenia.
    Today we are joined by my good friend Peter Molloy, a proud Scotsman who has recently completed his bachelor’s degree in the UK and is enjoying some time off, travelling around one of his favourite regions in the world. Having met over 2 years ago now in Tbilisi, Georgia, at a Russian language school, I was thrilled to see Peter back in the Caucasus and to invite him onto the show!
    As Peter is our first guest from outside the Birthright Armenia organisation and first non-Armenian, this episode offers fresh and valuable perspectives on life in Armenia. You will hear about Peter’s impressions of Armenia from his several trips here, his strong recommendations for tourism in Armenia and his hopes for the country’s future despite the many difficulties it faces. Peter, thank you so much for your time, it was a pleasure to work on this episode!
    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Մեղվաբույծ աղջիկը. Մարիաննա Ավետիսյան
    Մեղվաբույծ աղջիկը. Մարիաննա Ավետիսյան
    30 Jul, 2024

    Ռադիո Մարիամի տաղավարում այս անգամ հյուրընկալել ենք Մարիաննա Ավետիսյանին, ով մեզնից շատերին ծանոթ է՝ «մեղվաբույծ աղջիկը» անվամբ: Խոսել ենք մեղվաբուծության, ինչպես նաև՝ մեղուների հետ կապված մի շարք հետաքրքիր փաստերի մասին:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Թղթի վերամշակումը՝ էկոկրթության մասնիկ
    Թղթի վերամշակումը՝ էկոկրթության մասնիկ
    05 Apr, 2024

    Հավանաբար, շատերս ենք լսել, թե ինչպես է թղթի վերամշակումը օգնում շրջակա միջավայրին: Հատկապես օգնում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Թուղթը վերամշակելու համար 70%-ով ավելի քիչ էներգիա և ջուր է պահանջվում, քան ծառերից նոր թղթե արտադրանք ստեղծելու համար: Ընդամենը մեկ տոննա թղթի վերամշակումը խնայում է 17 ծառ։ Ռադիո Մարիամի տաղավարում հյուրընկալել ենք Էկոթուղթ կազմակերպության համահիմնադիր Գուրգեն Միրզոյանին, ում հետ զրուցել ենք թղթի թափոնների վերամշակման, դրա կարևորության ու էկոկրթության մասին։ 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ ազդեցություն ունեն շները՝ երեխաների հոգեբանության վրա
    Ի՞նչ ազդեցություն ունեն շները՝ երեխաների հոգեբանության վրա
    12 Mar, 2024

    Շները վաղուց ոչ միայն մարդու չորքոտանի, կրտսեր բարեկամն են, այլև՝ հայտնի են նրանով, որ հիանալի պահապան ու ծառայողական ընկերներ են։ Ուստի՝ այսօր խոսելու ենք այն մասին, թե շներն ի՞նչ ազդեցություն են թողնում ընտանիքում՝ ոչ միայն մեծահասակների, այլև՝ հատկապես երեխաների հոգեբանության, զարգացման ու անձնային աճի վրա, ինչ հանգամանքներ է պետք հաշվի առնել՝ նախքան մեր պատասխանատվության տակ շուն վերցնելը, որն է ծառայողական շների դերը շարժունակության կամ տեսողական խնդիր ունեցող անձանց պարագայում, ինչպես նաև՝  ինչպես է ձևավորվում շան վարքագիծը, և որ գործոններն են, որ բացասաբար են անդրադառնում կենդանու վարքագծի վրա, ինչը, երբեմն, դառնում է շան ագրեսիվ պահվածքի պատճառ։ Ռադիո Մարիամի տաղավարում է շների հոգեբան, վարժեցնող Ռոլանդ Պողոսյանը։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Մեծ թենի՞ս, թե՞ փադըլ
    Մեծ թենի՞ս, թե՞ փադըլ
    06 Feb, 2024

    Սկսած ո՞ր տարիքից և ինչպե՞ս են խաղում այս մարզախաղը, ամեն ինչ՝ փադըլի մասին։ Ռադիո Մարիամի տաղավարում են Pame Padel Armenia ակումբի մարզիչ Արման Մուրադյանը և մենեջեր Ստելլա Բաղդասարյանը: 

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Սապբորդինգը Հայաստանում․ Կարեն Սարգսյան
    Սապբորդինգը Հայաստանում․ Կարեն Սարգսյան
    15 Nov, 2023

    Հավանաբար շատերս ենք նկատել տախտակի վրա կանգնած թիավարողների և ցանկացել ենք լինել նրանց փոխարեն։ Արդյոք ովքե՞ր կարող են զբաղվել սապբորդինգով, կա՞ն սահմանափակումներ ու հակացուցումներ, ինչպե՞ս ընտրել համապատասխան տախտակ և ինչպե՞ս սովորել ճիշտ թիավարել։ Այս և այլ հարցերին անդրադարձել է «Սապմեն Արմենիա» ակումբի հիմնադիր, սապհրահանգավորող Կարեն Սարգսյանը։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ձիասպորտը Հայաստանում․ Լալա Տերմինասյան
    Ձիասպորտը Հայաստանում․ Լալա Տերմինասյան
    22 Sep, 2023

    Ձիասպորտը հայտնի է ոչ միայն որպես տարածված մարզաձև, այլև՝ հայտնի է նրանով, որ մարդու օրգանիզմի վրա թողնում է դրական ազդեցություն և ֆիզիոլոգիական տեսանկյունից համարվում է առողջարար սպորտաձև։ Լալա Տերմինասյանի հետ խոսել ենք ձիասպորտում առկա կանոնների, որոշ նրբությունների և ձիերի բնավորության ու վարքի մասին։ 

    ԱՎԵԼԻՆ
  • Ֆրիդայվինգի զարգացման հեռանկարները Հայաստանում
    Ֆրիդայվինգի զարգացման հեռանկարները Հայաստանում
    11 Sep, 2023

    Ի տարբերություն դայվինգի՝ ֆրիդայվինգում սուզորդը բավարարվում է թթվածնի այն քանակով, որը հասցրել է շնչել նախքան սուզվելը, քանի որ չունի անհրաժեշտ տեխնիկաներ և ակվալանգ։ «Արմդայվինգ»–ի նախագահ Տիգրան Ազիզբեկյանի հետ խոսել ենք դայվինգի, ֆրիդայվինգի, դրանց տարբերության և մարդու օրգանիզմում դրական ազդեցության մասին։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Ժայռամագլցումը սիրելու համար նախ փորձեք չվախենալ, իսկ մարզվել՝ մարզիչների հետ»․ Զավեն Առաքելյան
    «Ժայռամագլցումը սիրելու համար նախ փորձեք չվախենալ, իսկ մարզվել՝ մարզիչների հետ»․ Զավեն Առաքելյան
    07 Aug, 2023

     Սպորտային հաղորդումների շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք ժայռամագլցմանը, որը ևս համարվում է էքստրեմալ սպորտաձև։ Ռադիո Մարիամի տաղավարում հյուրընկալել ենք ժայռամագլցման մարզիչ Զավեն Առաքելյանը։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Սքեյթն ինձ համար ոչ թե սպորտ է, այլ՝ ապրելակերպ»․ Էմիլ Սարդարյան
    «Սքեյթն ինձ համար ոչ թե սպորտ է, այլ՝ ապրելակերպ»․ Էմիլ Սարդարյան
    07 Jul, 2023

    Այս էքստրեմալ սպորտաձևն աշխարհում 2-րդն է, որպես ամենավտանգավոր մարզաձև, որն արդեն վաղուց է, ինչ գրավել է ոչ միայն երեխաներին, այլև՝ մեծահասակներին: Ռադիո Մարիամում հյուրընկալել ենք Հայաստանի Սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ, առաջին սքեյթ ակումբի հիմնադիր Էմիլ Սարդարյանին։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հաջող նետումներ անելու համար պետք է կենտրոնանալ միայն խաղի վրա ու ցույց տալ թիմային խաղ․ Սեդա Գաբրիելյան
    Հաջող նետումներ անելու համար պետք է կենտրոնանալ միայն խաղի վրա ու ցույց տալ թիմային խաղ․ Սեդա Գաբրիելյան
    03 Jul, 2023

    Մեծ կենտրոնացում ու թիմային խաղ պահանջող այս սպորտաձևն ամբողջ աշխարհում ունի մեծ ճանաչում։ Ռադիո Մարիամի տաղավարում է բասկետբոլիստ Սեդա Գաբրիելյանը, ով 2022 թվականին, ըստ Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի, համարվել է կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր խաղացողը։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հոկտեմբեր 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
293012345
6789101112
13141516171819
20212223242526
272829303112
3456789
9 October 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Նոր կտակարանում Հիսուս քննադատում է փարիսեցիներին, որոնք խստորեն պահում էին օրենքը։ Եթե դա վատ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր Մովսեսի միջոցով նրանց տրվել օրենքը։
Հարցնում է՝ Սոսե Այվազյան
09.23.2025
Իմ ընկալմամբ, երբ մեկի մասին ասում են «Աստծուն հաճելի գործեր է անում», դրանով, կարծես, ասել են ուզում, թե կան մարդիկ էլ, որոնք, իրենց գործերով, կարող են Աստծուն տհաճություն պատճառել։ Բայց, կարծում եմ, Աստված նման զգացումներից վեր է, և մարդն ու իր կատարած
Հարցնում է՝ Սահակ Համբարյան
09.23.2025
Վերջերս Ռադիո Մարիամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Կարլո Ակուտիսի սրբադասման մասին հոդված, որի տակ շատերն իրենց զարմանքն էին հայտնում։ Այստեղ երկու հարց ունեմ․ ինչո՞ւ են սովորաբար հին դարերի սրբադասված մարդկանց ընդունում, իսկ նոր ժամանակներում՝ դժվարո
Հարցնում է՝ Գայանե Մազմանյան
09.23.2025
Մեծ ջրհեղեղից հետո Աստված ուխտ կապեց մարդու հետ և խոստացավ այլևս ոչ մի աղետով չհարվածել մարդկությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ են աշխարհի տարբեր վայրերում պարբերաբար լինում ջրհեղեղներ, երկրաշարժեր ու այլ բնական աղետներ։
Հարցնում է՝ Հարություն Ժամկոչյան
09.09.2025
Հետաքրքիր է, որ Աբելի սպանության առթիվ տեսնում ենք Աստծուն, որ խոսում է Կայենի հետ, հանդիմանմում նրան, իսկ Ադամն ու Եվան ոչ մի արձագանք չեն տալիս այս իրադարձությանը
Հարցնում է՝ Արտակ Դարբինյան
09.09.2025
Մի երկու օր առաջ սրբադասվեց այն երիտասարդը՝ Կարլո Ակուտիս անունով, որի մասին ասվում էր, թե իր զգեստին դիպչելով բուժվել են։ Ես դրան չեմ հավատում, միակ բուժողն Աստված է, ոչ թե ինչ-որ մեկի պատկանած իրը։
Հարցնում է՝ Զարուհի Թովմասյան
09.09.2025
Վերջերս իմացա, որ Ռուսաստանում նշվում է Տիրամոր գոտու գյուտի տոնը։ Առաջին անգամ էի լսում, կուզենայի մի քիչ ավելի հստակ իմանալ։
Հարցնում է՝ Հասմիկ Հովհաննիսյան
09.09.2025
Միջնադարի պատմությունից տեսնում ենք, որ որքան մարդկանց մեջ տարածված էր տգիտությունը, այնքան խորն էր հավատը։ Ու թվում է՝ հենց այդ նպատակով էլ հասարակություններին տգիտության մեջ են պահել։
Հարցնում է՝ Համլետ Գրիգորյան
08.25.2025
Ինձ հետաքրքիր է բարու և չարի իմացության ծառը։ Սա ինչ-որ խորհրդանի՞շ է, թե՞ կախարդական մի ծառ, որի պտուղը մարդուն այդ իմացությունն էր տալիս։
Հարցնում է՝ Վանուհի Մելոյան
08.25.2025
Վերջերս կարդացի պատկերամարտության մասին։ Բայց այդպես էլ չհասկացա՝ Հիսուսի պատկերներ ունենալը լա՞վ է, թե՞ ոչ։ Երկու հիմնավորումներն էլ համոզիչ էին հնչում։
Հարցնում է՝ Սեդա Եդիգարյան
08.24.2025
Դիտել բոլորը