Ռադիո Մարիամ
#
LIVE

Ապագա պատմության սրբագրում

Հաճախ կարող ենք լսել, որ մենք պատմությունից դասեր չենք քաղում: Իսկ ի՞նչ ունենք սովորելու անցյալից, ի՞նչ են մեզ
սովորեցնում նախնիների սխալները: Միայն ճանաչելով և ընդունելով սխալը` կարող ենք առաջ շարժվել։ Այս հաղորդաշարի ընթացքում կլսեք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ և խորհուրդներ։

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Ի՞նչ պիտի փոխվի մեր մտածելակերպում՝ ուղղելու համար պատմական սխալները
    Ի՞նչ պիտի փոխվի մեր մտածելակերպում՝ ուղղելու համար պատմական սխալները
    23 Dec, 2024

    Ինչպե՞ս սրբագրենք մեր անելիքը ներկայում և ապագայում՝ հաշվի առնելով նախկինում կատարած քայլերի հետևանքները։ Ի՞նչ է մեզ սովորեցնում ժողովրդական իմաստնությունը։ Արդյո՞ք կարող ենք սովորել ճապոնացի սամուրայների սկզբունքներից, որոնք տեղ են գտել նրանց «Բուսիդո» վարքականոնների գրքում։ Ի՞նչ է սովորեցնում Գարեգին Նժդեհը, որը լավ էր ճանաչում թե՛ հայ մարտիկի կարողությունը, թե՛ մեր թշնամիների վախերը։
     Սոկրատեսը՝ բարեկեցության և ազատության փոխանակման մասին։
     Պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ վերլուծելով պատմական տարբեր դրվագներ, ներկայացնում ենք դրանց թողած հետևանքները՝ հասկանալու համար, թե ինչպես չի կարելի վարվել՝ հետագայում նույն հետևանքներից խուսափելու համար։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Եթե նպատակ չենք սահմանել, թե ուր ենք գնում, կհասնենք ոչ մի տեղ
    Եթե նպատակ չենք սահմանել, թե ուր ենք գնում, կհասնենք ոչ մի տեղ
    21 Aug, 2024

    Պատմական ինչպիսի՞ ժամանակաշրջանում ստեղծվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը։  Այդ շրջանում թույլ տրված այն քայլերը, որոնք հանգեցրին մեզ համար ոչ ցանկալի արդյունքների։ Արդյո՞ք սահմանված էր ազգային նպատակ, որի իրականացմանը կուղղվեին մեր բոլորիս ջանքերը։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Կհաղթես, եթե մտքում չես պարտվել թշնամուդ, ինչպես Կարսի անկման ժամանակ
    Կհաղթես, եթե մտքում չես պարտվել թշնամուդ, ինչպես Կարսի անկման ժամանակ
    20 Feb, 2024

    Ինչո՞ւ Կարսի 3000 զինվորները 1920-ին պարտվեցին թշնամուն, մինչդեռ 1901-ին ընդամենը 37 մարտիկներ Մշո Առաքելոց վանքի կռիվներում կարողացան մեծ կորուստներ պատճառել թուրքական 4000-հոգանոց կանոնավոր բանակին և անվնաս հեռանալ։ Մարտական ինչպիսի՞ ոգի ունեին երկրորդները, որ պակասում էր առաջիններին, և ինչի՞ արդյունքում է դա լինում։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Մեր իրականությունից առաջ պետք է փոխել մեր միտքը
    Մեր իրականությունից առաջ պետք է փոխել մեր միտքը
    31 Aug, 2023

      Ինչպիսի՞ ուժ է ներկայացնում միտքը և ինչպե՞ս կարող է այն ազդել մեր իրականության վրա։ Ֆիզիկական աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ նախ ծնվել է ինչ-որ մեկի մտքում։ Հնարավո՞ր է մարդու կողմից ստեղծվող որևէ առարկայի՝ աթոռի, զարդի, ավտոմեքենայի նման նախ մտքով պատկերացնել սեփական զարգացումն ու հաղթանակը և նույնպես մտքից դուրս բերել իրականություն։ Հաղթելու համար նախ պետք է համարձակվել մտածել հաղթանակի մասին։
     Այս և այլ հարցերի մասին խոսում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • «Մեծ սիրտ և ազնիվ զգացումներ․ ահա թե ինչ պիտի տա մամուլը մեր ժողովրդին»
    «Մեծ սիրտ և ազնիվ զգացումներ․ ահա թե ինչ պիտի տա մամուլը մեր ժողովրդին»
    25 May, 2023

     Ինչպիսի՞ն էր հայ մամուլը մեկ դար առաջ։ Ինչպե՞ս է գնահատում Գարեգին Նժդեհը իր ժամանակի մամուլի գործունեությունը և ազդեցությունը․ համախմբելու փոխարեն ազգին կիսել ըստ քաղաքական հայացքների ու թշնամացնել միմյանց դեմ։ Ո՞ւմ շահերին ծառայեց դա և ինչպե՞ս հարվածեց այն մեր ժողովրդին։ Ի՞նչ արժեքներ փոխանցեց այն մեր ազգին, որքանո՞վ ծառայեց հայ հասարակության մտքի զարգացմանը, մտահորիզոնի լայնացմանը, սեփական ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու ձգտմանը՝ իր այսօրինակ գործունեությամբ և «շուկայիկ» բառապաշարով։
     Իսկ որքանո՞վ է փոխվել մամուլի և առհասարակ լրատվամիջոցների կեցվածքը մեր օրերում, արդյո՞ք այսօր դասեր քաղել ենք մեր անցյալի ձախողումներից, հասկացե՞լ ենք, որ եթե անցյալում այդպես վարվելու արդյունքում ունեցել ենք մեզ համար ոչ ցանկալի հետևանքներ, ապա այսօր էլ նույն կերպ վարվելու դեպքում ունենալու ենք նույն հետևանքները։
     Զրուցում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Վճռական մենակը․ Աշոտ Երկաթ
    Վճռական մենակը․ Աշոտ Երկաթ
    08 May, 2023

     Ինչպիսի՞ն էր իրադրությունը 10-րդ դարի սկզբին, երբ գահ բարձրացավ Աշոտ Երկրորդ Բագրատունին։ Արաբական ասպատակությունները, խարդավանքները հայոց թագավորության դեմ, և Աշոտ Երկրորդի երկաթե կամքը՝ իր երկիրը արաբներից մաքրելու և կենտրոնական թագավորությունն ամրապնդելու գործում։ Ռազմական փայլուն մտքի արտահայտությունը Սևանի ծովամարտում։
     Ինչպե՞ս աննահանջ պայքարի վճռականությունը հասցրեց ցանկալի արդյունքի։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հայ մտավորականները ցեղասպանության տարիներին և հիմա
    Հայ մտավորականները ցեղասպանության տարիներին և հիմա
    20 Apr, 2023

     Ինչպե՞ս է ընկալվում իր մտավորականությունը հասարակության կողմից և ինչո՞ւ է արժևորում նրա գաղափարները։ Կարո՞ղ են մտավորականները ազգին տանել դեպի զարգացում կամ պարտություն։ Նժդեհի գնահատանքը իր ժամանակակից մտավորականությանը, և զուգահեռներ՝ մեր օրերի հետ։ Ինչպիսի՞ համոզմունքներ կարող են ստեղծել մեր մտավորականները հայության շրջանում, և հավատ՝ զարգանալու և հզորանալու վերաբերյալ։ Ամեն ինչ գալիս է մեր մտքից և մենք կլինենք այն, ինչ մտածում ենք մեր մասին․ չնչին ա՞զգ, որը ինքնուրույն ոչինչ չի կարող անել և միշտ օտարների պաշտպանության կարիքն ունի, թե՞ սեփական ճակատագիրը կերտել սկսող և մեզ հետ կատարվելիքի նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնող ազգ։ Երկու համոզմունքներն էլ կերտում են մտավորականները։
     Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Հաղթանակի ձգտելիս չպետք է հույսը դնել օտարի վրա
    Հաղթանակի ձգտելիս չպետք է հույսը դնել օտարի վրա
    05 Apr, 2023

     Պատմական երկու դրվագ՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից․ Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։ Ինչպես մեկի դեպքում հայկական կողմը պարտվեց՝ հույսը դրած լինելով մայրաքաղաքի օտարազգի պաշտպանների վրա, և ինչպես մյուսում խայտառակ պարտության մատնեց գոռոզ հռոմեացիներին՝ հույսը դնելով միայն իր ուժերի ու հնարամտության վրա։

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Սևրի պայմանագիր. սպասելիքներ և իրականություն
    Սևրի պայմանագիր. սպասելիքներ և իրականություն
    01 Mar, 2023

    Իրավիճակը Հայաստանի Առաջին հանրապետությունում: Ի՞նչ է իրենից ներկայացնում Սևրի պայմանագիրը, որո՞նք էին նրանում հայանպաստ կետերը և որքանո՞վ են դրանք իրականանալի: Ինչպե՞ս կարող ենք իրականություն դարձնել այն կետերը, որոնք սահմանված են այս պայմանագրում, և որո՞նք են հայության անելիքները: Գիտելիքի դերը՝ մեր երկրի զարգացման նախապայման:
    Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Պառակտման հետևանքը Կիլիկյան հայոց թագավորությունում
    Պառակտման հետևանքը Կիլիկյան հայոց թագավորությունում
    07 Feb, 2023

    Կիլիկյան գործիչների պառակտումը ունիթորների և հակաունիթորների: Այդ շրջանում մշտական արշավանքերի ենթարկվող բուն Հայաստանի ազդեցությունը Կիլիկյան Հայաստանի քաղաքականության վրա: Խաչակիրների արշավանքները և Կիլիկյան թագավորությունը: Հայոց հարաբերությունները եվրոպացիների հետ: Ի՞նչ դասեր ենք քաղելու պատմության այս ժամանակահատվածից:
      Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Անիի թագավորության անկումը և դրա պատճառները
    Անիի թագավորության անկումը և դրա պատճառները
    28 Dec, 2022

    Որո՞նք էին այն սխալները, որ պատճառ դարձան Բագրատունյաց թագավորության կործանման:  Պատմական ինչպիսի՞ իրադարձություններ նախորդեցին դրան: Մենք ի՞նչ դասեր կարող ենք քաղել այդ ամենից՝ մեր հետագա ընթացքում նույն խնդրի առջև չկանգնելու համար:
      Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ
  • Արտաշես Արշակունու հեռացումը և պետականության կորուստը
    Արտաշես Արշակունու հեռացումը և պետականության կորուստը
    20 Dec, 2022

    Ո՞րն էր Արտաշես Արշակունու սխալը, որի պատճառով իր դեմ ելան նախարարների մեծ մասը: Ինչպե՞ս էին պատկերացնում հայ նախարարները արքայի հեռացումը և ինչպես ստացվեց: Ո՞րն էր նախարարների սխալը: Արդյո՞ք նրանց նպատակն էր հայրենի պետականության կորուստը: Կաթողիկոս Սահակ Պարթևի իմաստուն մոտեցումը: Այս ամենն ի՞նչ է սովորեցնում 21-րդ դարի հայերիս՝ 5-րդ դարում մեր նախնիների կատարած քայլերի և ստացված հետևանքների օրինակով:
      Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:

    00:00
     
    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

«Հուլիս 2025
ԵկԵքՉրՀգՈւրՇբԿր
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
9 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Հարցնում է՝ Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Հարցնում է՝ Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Հարցնում է՝ Մանիկ Գևորգյան
06.17.2025
Դիտել բոլորը