Historical Mistakes
We often hear that we don't learn from history. And what do we have to learn from the past?
teaches the mistakes of the ancestors. Only by recognizing and accepting the mistake can we move forward. During this program you will hear professional analysis, discussions and advice.
Programs
- READ MORE«Մեծ սիրտ և ազնիվ զգացումներ․ ահա թե ինչ պիտի տա մամուլը մեր ժողովրդին»25 May, 2023
Ինչպիսի՞ն էր հայ մամուլը մեկ դար առաջ։ Ինչպե՞ս է գնահատում Գարեգին Նժդեհը իր ժամանակի մամուլի գործունեությունը և ազդեցությունը․ համախմբելու փոխարեն ազգին կիսել ըստ քաղաքական հայացքների ու թշնամացնել միմյանց դեմ։ Ո՞ւմ շահերին ծառայեց դա և ինչպե՞ս հարվածեց այն մեր ժողովրդին։ Ի՞նչ արժեքներ փոխանցեց այն մեր ազգին, որքանո՞վ ծառայեց հայ հասարակության մտքի զարգացմանը, մտահորիզոնի լայնացմանը, սեփական ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու ձգտմանը՝ իր այսօրինակ գործունեությամբ և «շուկայիկ» բառապաշարով։
Իսկ որքանո՞վ է փոխվել մամուլի և առհասարակ լրատվամիջոցների կեցվածքը մեր օրերում, արդյո՞ք այսօր դասեր քաղել ենք մեր անցյալի ձախողումներից, հասկացե՞լ ենք, որ եթե անցյալում այդպես վարվելու արդյունքում ունեցել ենք մեզ համար ոչ ցանկալի հետևանքներ, ապա այսօր էլ նույն կերպ վարվելու դեպքում ունենալու ենք նույն հետևանքները։
Զրուցում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - READ MOREՎճռական մենակը․ Աշոտ Երկաթ08 May, 2023
Ինչպիսի՞ն էր իրադրությունը 10-րդ դարի սկզբին, երբ գահ բարձրացավ Աշոտ Երկրորդ Բագրատունին։ Արաբական ասպատակությունները, խարդավանքները հայոց թագավորության դեմ, և Աշոտ Երկրորդի երկաթե կամքը՝ իր երկիրը արաբներից մաքրելու և կենտրոնական թագավորությունն ամրապնդելու գործում։ Ռազմական փայլուն մտքի արտահայտությունը Սևանի ծովամարտում։
Ինչպե՞ս աննահանջ պայքարի վճռականությունը հասցրեց ցանկալի արդյունքի։ - READ MOREՀայ մտավորականները ցեղասպանության տարիներին և հիմա20 Apr, 2023
Ինչպե՞ս է ընկալվում իր մտավորականությունը հասարակության կողմից և ինչո՞ւ է արժևորում նրա գաղափարները։ Կարո՞ղ են մտավորականները ազգին տանել դեպի զարգացում կամ պարտություն։ Նժդեհի գնահատանքը իր ժամանակակից մտավորականությանը, և զուգահեռներ՝ մեր օրերի հետ։ Ինչպիսի՞ համոզմունքներ կարող են ստեղծել մեր մտավորականները հայության շրջանում, և հավատ՝ զարգանալու և հզորանալու վերաբերյալ։ Ամեն ինչ գալիս է մեր մտքից և մենք կլինենք այն, ինչ մտածում ենք մեր մասին․ չնչին ա՞զգ, որը ինքնուրույն ոչինչ չի կարող անել և միշտ օտարների պաշտպանության կարիքն ունի, թե՞ սեփական ճակատագիրը կերտել սկսող և մեզ հետ կատարվելիքի նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնող ազգ։ Երկու համոզմունքներն էլ կերտում են մտավորականները։
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - READ MOREՀաղթանակի ձգտելիս չպետք է հույսը դնել օտարի վրա05 Apr, 2023
Պատմական երկու դրվագ՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից․ Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։ Ինչպես մեկի դեպքում հայկական կողմը պարտվեց՝ հույսը դրած լինելով մայրաքաղաքի օտարազգի պաշտպանների վրա, և ինչպես մյուսում խայտառակ պարտության մատնեց գոռոզ հռոմեացիներին՝ հույսը դնելով միայն իր ուժերի ու հնարամտության վրա։
- READ MOREՍևրի պայմանագիր. սպասելիքներ և իրականություն01 Mar, 2023
Իրավիճակը Հայաստանի Առաջին հանրապետությունում: Ի՞նչ է իրենից ներկայացնում Սևրի պայմանագիրը, որո՞նք էին նրանում հայանպաստ կետերը և որքանո՞վ են դրանք իրականանալի: Ինչպե՞ս կարող ենք իրականություն դարձնել այն կետերը, որոնք սահմանված են այս պայմանագրում, և որո՞նք են հայության անելիքները: Գիտելիքի դերը՝ մեր երկրի զարգացման նախապայման:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - READ MOREՊառակտման հետևանքը Կիլիկյան հայոց թագավորությունում07 Feb, 2023
Կիլիկյան գործիչների պառակտումը ունիթորների և հակաունիթորների: Այդ շրջանում մշտական արշավանքերի ենթարկվող բուն Հայաստանի ազդեցությունը Կիլիկյան Հայաստանի քաղաքականության վրա: Խաչակիրների արշավանքները և Կիլիկյան թագավորությունը: Հայոց հարաբերությունները եվրոպացիների հետ: Ի՞նչ դասեր ենք քաղելու պատմության այս ժամանակահատվածից:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - READ MOREԱնիի թագավորության անկումը և դրա պատճառները28 Dec, 2022
Որո՞նք էին այն սխալները, որ պատճառ դարձան Բագրատունյաց թագավորության կործանման: Պատմական ինչպիսի՞ իրադարձություններ նախորդեցին դրան: Մենք ի՞նչ դասեր կարող ենք քաղել այդ ամենից՝ մեր հետագա ընթացքում նույն խնդրի առջև չկանգնելու համար:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - READ MOREԱրտաշես Արշակունու հեռացումը և պետականության կորուստը20 Dec, 2022
Ո՞րն էր Արտաշես Արշակունու սխալը, որի պատճառով իր դեմ ելան նախարարների մեծ մասը: Ինչպե՞ս էին պատկերացնում հայ նախարարները արքայի հեռացումը և ինչպես ստացվեց: Ո՞րն էր նախարարների սխալը: Արդյո՞ք նրանց նպատակն էր հայրենի պետականության կորուստը: Կաթողիկոս Սահակ Պարթևի իմաստուն մոտեցումը: Այս ամենն ի՞նչ է սովորեցնում 21-րդ դարի հայերիս՝ 5-րդ դարում մեր նախնիների կատարած քայլերի և ստացված հետևանքների օրինակով:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - READ MOREԱրտաշես Բ-ի դավադրաբար սպանությունը և դրա հետևանքները05 Dec, 2022
Արտաշես Բ-ն՝ որպես իր պապի՝ Տիգրան Բ Մեծի արժանավոր տիրակալ: Նրա գործողությունները՝ ուղղված Հայքի ազատագրմանը հռոմեացիներից և երկրի հզորացմանը: Օրըստօրե հզորացող և իր դիրքերն ամրապնդող Հայքը՝ վտանգ Հռոմի համար: Վերջինիս միջամտությունը՝ հայ ազդեցիկ իշխանների շարքերում քաղաքական տարաձայնություններ և երկպառակություն սերմանելու միջոցով, որը հանգեցրեց հայերի ձեռքով Արտաշես Բ-ի սպանությանը: Ինչպիսի՞ վիճակում հայտնվեցին Հայքը, հայ ժողովուրդը և հռոմեասեր իշխանները հզոր արքայի՝ ասպարեզից հեռացվելուց հետո:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - READ MOREԻ՞նչ են սովորեցնում մեզ մեր նախնիների թույլ տված պատմական սխալները28 Nov, 2022
Ինչո՞ւ են տեղի ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք, ավելի ուշ պարզվեց, որ ծանր հետևանքներ են թողել հայկական պետականության ու հայ ազգի պատմության ընթացքի վրա: Արդյոք պետք է այդ սխալները դարձնել դրոշակ և անդադար թափահարել՝ ապացուցելու համար, որ մենք այդպիսի՝ սխալներ թույլ տվող ա՞զգ ենք, թե՞ պիտի գործնական դասեր քաղենք դրանցից, և մեկ անգամ ճաշակելով այդ սխալի հետևանքը, իմանանք, որ տվյալ կերպ վարվելու դեպքում ունենում ենք տվյալ արդյունքը:
Իսկ ի՞նչ կտա մեզ ծանոթանալը նաև այլ ազգերի պատմությանը. մի՞թե այնտեղ չկան սխալներ, դավաճանության դրսևորումներ ու պառակտություն: Սխալները չի կարելի է վերագրել ազգին՝ որպես նրա նկարագիր, սխալներից պետք է պարզապես օգտվել՝ որպես ուղեցույց հետագա ընթացքի համար:
Համադրություններ հայոց և ընդհանուր պատմության դրվագների: - READ MOREԸնդհանուր անդրադարձ պատմական սխալներին14 Nov, 2022
Սխալի ընկալումը ավելի ուշ է գալիս, երբ հստակորեն երևում է ստացված արդյունքը: Պետք չէ ուրախանալ, թե մենք փյունիկի նման ավերակներից ու մոխիրներից վեր հառնող ազգ ենք: Պետք է ձգտել արծիվ լինել: Եվ պետք չէ հուսալ, թե ամեն անգամ այդպես վերականգնվելու ենք. դա չհիմնավորված հույս է:
Ինչպե՞ս այսուհետ խուսափել այնպիսի քայլերից, որոնք բերում են անցանկալի արդյունքներ: Ազգային գաղափարախոսություն. Դրա դերն ու կարևորությունը:
Զրուցում ենք պատմաբան Արտակ հովհաննիսյանի հետ: - READ MOREԻնչու՞ կորցրեցինք Կիլիկիան10 May, 2022
Սիրում ենք ասել, որ մենք ունեցել ենք ծովից ծով երկիր, ունեցել ենք Կիլիկյան թագավորություն, փառավոր պատմություն ու անցյալ: Իսկ ինչու՞ սրա մասին մենք խոսում ենք անցյալ ժամանակով: Մեր ո՞ր սխալների պատճառով մենք կորցրեցինք Կիլիկիայի հայկական թագավորությունը: Լսենք պատմաբան Արամ Հովհաննիսյանին: