Ռադիո Մարիամ
#
LIVE

psychology

Psychologists talk about current issues, answer questions from the audience, give advice.

Programs

  • Սննդային վարքի խանգարում: Պատճառներ, բուժում
    Սննդային վարքի խանգարում: Պատճառներ, բուժում
    04 Jun, 2024

    Անորեքսիան, բուլիմիան, շատակերության խանգարումը և այլ քիչ նկատելի սնվելու խանգարումները կարող են հանգեցնել առողջության համար վտանգավոր հետևանքների: Ռադիո Մարիամի տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան Լիլիթ Վարդանյանին՝ ում հետ զրուցել ենք սննդային վարքի խանգարման, դրա պատճառների, հետևքնների, ինչպես նաև՝ թե՛ կանխարգելման և թե՛ բուժման մասին։ 

    00:00
     
    READ MORE
  • Վեց զույգ կոշիկի մեթոդը․  բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մոտեցում
    Վեց զույգ կոշիկի մեթոդը․ բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մոտեցում
    09 Nov, 2023

        Երեխայի լավագույն շահը․ «Բուլինգի կանխարգելումը գործողության մեջ․ բաց տարածք» երկօրյա միջոցառում են անցկացրել Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն, Կանանի սոցիալ հոգեբանական կենտրոն ՀԿ-ն, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղն ու ԽորանԱրդ ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ն, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել  13-16 տարեկան դեռահասներ:

    00:00
     
    READ MORE
  • Ամուսնալուծություն։ Պատճառ, հետևանք
    Ամուսնալուծություն։ Պատճառ, հետևանք
    20 Jul, 2022
    Զրույց ավստրալահայ հոգեբան Ֆիլոմեն Քասաբյանի հետ։ 
    00:00
     
    READ MORE
  • Ընտանիքում, եթե կա հարգանք, ապա չի կարող լինել բռնություն
    Ընտանիքում, եթե կա հարգանք, ապա չի կարող լինել բռնություն
    13 Jul, 2022

    Ի՞նչն է առաջնայինն ընտանիքում, սե՞րը, թե՞ հարգանքը։ Ինչո՞ւ է այդքան կարևոր առանց պայմանների սիրո առկայությունն ընտանիքում։ Զրույց ավստրալահայ հոգեբան Ֆիլոմեն Քասաբյանի հետ։

    00:00
     
    READ MORE
  • Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում
    Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում
    15 Jun, 2022

    Սիդնեյից ժամանած հոգեբան, մանկավարժ Ֆիլոմեն Քասաբյանը խոսում է հոր դերի մասին երեխայի մտավոր, ֆիզիկական զարգացման հարցում: Ի՞նչ պետք է անեն մայրերը, որ հայրերն ավելի ակտիվ մասնակցեն երեխայի դաստիարակությանը: Այս և շատ այլ հարցերի է անդրադառնում հոգեբանը ու խորհուրդներ տալիս երիտասարդ ծնողներին:

    00:00
     
    READ MORE
  • Ի՞նչ է պետք անձնային աճ գրանցելու համար
    Ի՞նչ է պետք անձնային աճ գրանցելու համար
    07 Jun, 2022

    Անձնային աճը շարունակ զարգանալու լավագույն բանաձևն է, իսկ թե ինչպես աճել ու հասնել նպատակներին, կիմանանք այս հաղորդման ընթացքում: Զրուցում ենք հոգեբան Անի Դավթյանի հետ:

    00:00
     
    READ MORE
  • Նախադպրոցական տարիք. ի՞նչ շրջան է սա երեխայի կյանքում
    Նախադպրոցական տարիք. ի՞նչ շրջան է սա երեխայի կյանքում
    04 May, 2022

    Մարդն իր ողջ կյանքի ընթացքում անցնում է տարիքային զարգացման փուլերով եւ այդ փուլերից յուրաքնչյուրը, ըստ հոգեվերլուծաբան Էրիկ Էրիկսոնի, դիտվում է որպես ճգնաժամային: Ամեն մեկը պետք է բախվի դրան՝ հաջորդ փուլ անցնելու համար: Այդ փուլերից մեկն էլ նախադպրոցական տարիքն է: 

    00:00
     
    READ MORE
  • Ինչպե՞ս հաղթահարել վիշտը և կորուստը
    Ինչպե՞ս հաղթահարել վիշտը և կորուստը
    27 Apr, 2022

    «‎Վշտից խուսափել կարող է միայն նա, ով խուսափում է սիրուց: Խնդիրը վշտից ինչ-որ բան սովորելն ու սիրո համար խոցելի մնալն է»,-ասել է Ջ. Բրանտները:  

    Ինչպե՞ս դիմանակ կորստին կամ հաղթահարել վիշտը. սրանք հարցեր են, որոնց բախվում ենք անխտիր բոլորս: Ոմանք կարողանում են ինքնուրույն հաղթահարել, ոմանց անհրաժեշտ է մասնագետի օգնություն: Ի՞նչ անել: Զրուցել ենք հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ: 
    00:00
     
    READ MORE
  • Մոտիվացիայի ուժը
    Մոտիվացիայի ուժը
    14 Apr, 2022

    «Մի՛ արդարացեք, պատասխանատվություն կրեք ձեր խոսքերի, մտքերի,  մասնագիտության համար»։ Սա հոգեբան Դիանա Սարգսյանի նշանաբանն է։ Ռադիո Մարիամի տաղավարում հոգեբանի հետ զրուցել ենք մոտիվացիայի կարևորության, դրա անհետացման պատճառների մասին: Հոգեբանը նաև գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է մոտիվացվել ցանկացած իրավիճակում:

    00:00
     
    READ MORE
  • Քննադատություն. ինչպե՞ս վերաբերվել դրանց
    Քննադատություն. ինչպե՞ս վերաբերվել դրանց
    13 Apr, 2022

    Հոգեբանության մեջ կա այսպիսի օգտակար սկզբունք․ եթե չես կարողանում փոխել իրավիճակը, փոխիր քո պատկերացումները տվյալ իրավիճակի մասին։ Իսկ ինչպե՞ս այս մեթոդն աշխատեցնել, ինչպե՞ս վերաբերվել քննադատություններին: Զրույց հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ: 

    00:00
     
    READ MORE
  • Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վախերը
    Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վախերը
    12 Apr, 2022

          Ի՞նչը կարող է երեխաների համար վախի պատճառ հանդիսանալ, որո՞նք են   վախի առաջացմանը նպաստող գործոնները, ե՞րբ է սրվում եւ խոր արտահայտումներ ունենում վախը, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, ինչպե՞ս պետք է ծնողն արձագանքի երեխայի վախերին եւ ինչպե՞ս օգնել հաղթահարել դրանք:

       Հարցազրույց հոգեբան Կարինե Հարությունյանի հետ:

    00:00
     
    READ MORE
  • Ինպե՞ս գտնել սեփական ուժեղ ու թույլ կողմերը. մասնագիտական  կողմնորոշում
    Ինպե՞ս գտնել սեփական ուժեղ ու թույլ կողմերը. մասնագիտական կողմնորոշում
    05 Apr, 2022

    Մասնագիտության ընտրությունը որոշ դեպքերում կամ մեծ մասամբ ծնողի կամքի թելադրմամբ դեռահասին մատուցվող առաջարկն է։ Մասնագիտության ընտրության հարցում գրեթե միշտ գլխավոր անձը՝ դեռահասը, ստվերում է։ Դարբին կամ խոհարար դառնալու նրա երազանքը երկրորդվում է ծնողի՝ իրավաբան, բժիշկ ու բանկի կառավարիչ զավակ ունենալու ձգտմամբ։ Այս հարաբերություններում որքանո՞վ է տուժում դեռահասի հոգեբանությունը, մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումը  ի՞նչ ազդեցություն է ունենում  անձի, անհատի ապագայի, կարիերիայի վրա: Ի՞նչ խորհուրդ է տալիս հոգեբանը՝ ինչպե՞ս ճիշտ պլանավորել կարիերան, ի՞նչ հարց պետք է տաս ինքդ քեզ՝ հավաստի պատասխանը ստանալու համար:

      Հարցազրույց «Նոր լույս» Հկ գործադիր տնօրեն, հոգեթերապեւտ Շողեր Միքայելյանի հետ:

    00:00
     
    READ MORE

Gospel of the Day:

«August 2025
MoTuWeThFrSaSu
28293031123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
1234567
21 August 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինձ հետաքրքիր է, թե ինչու են քահանաները պատարագի ժամանակ ավետարանական տեքստերը մի տեսակ երգելով կարդում։
Asking Հրաչ Մազմանյան
08.04.2025
Վերջերս կարդացի Հովհան Մանդակունու ճառը թատրոնների և թատերական խաղեր այցելով մարդկանց մասին, որտեղ շատ խիստ էր արտահայտվում։ Ու անդրադարձա նաև, որ այսօր էլ հոգևորականները սովորաբար թատրոն չեն գնում։ Ի՞նչ վատ բան կա թատրոնի մեջ
Asking Վալյա Նազարյան
08.03.2025
Ես հիշում եմ, որ մայրս և իր սերնդակից կանայք սովորություն ունեին սուրճի բաժակ նայելու։ Բայց հետո իմացա, որ դա Աստծո համար ընդունելի չէ։ Կբացատրե՞ք՝ ինչու։
Asking Մարիամ Հակոբյան
07.28.2025
Հայտնի է, որ Վարդավառը հեթանոսական տոն է՝ կապված ջրի և նրա հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Իսկ ինչպե՞ս է կապվում այն քրիստոնեության ու Պայծառակերպության հետ և այժմ ի՞նչ խորհուրդ ունի միմյանց վրա ջուր լցնելը։
Asking Էվելինա Մարգարյան
07.28.2025
Ինչո՞ւ Հիսուս պայծառակերպվեց։
Asking Սամվել Փահլեվանյան
07.26.2025
Հին կտակարանի մեջ Սամսոնի կերպարը արդյո՞ք առասպելական չէ, որի ուժը մազերի մեջ էր։ Մի՞թե դա ավելի շատ դիցաբանական կերպար չի հիշեցնում։
Asking Լիդա Զաքարյան
07.21.2025
Հայր Անտոն, վաղուց ձեր խոսքում լսել էի այն մասին, որ Հիսուսը հավասարապես աստված է և մարդ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու խաչելության ժամանակ, երբ նա արդեն խաչի վրա էր, ասում է «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Ինչո՞ւ է այդպես ասում, երբ ինքն էլ Աստված էր։ Եւ ինչ
Asking Վիկտոր Մովսիսյան
07.20.2025
Երբ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ, հարցնում է նրան՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Սա երկու պատասխան է ենթադրում․ կամ պիտի ասեր՝ Այո, ես եմ, կամ պիտի ասեր՝ Ոչ, ես չեմ։ Ինչու է ասում․ «Դո՛ւ ասացիր»։
Asking Բելլա Մովսիսյան
07.19.2025
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Asking Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Asking Համլետ Ստեփանյան
07.06.2025
View all