Ռադիո Մարիամ
#
LIVE

FAQ

Ask your question

All your questions are important for us,  and your awareness is our  priority. 

Required field
Required field

Q&A

Questions07.07.2025Asking Քնարիկ Թադևոսյան
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Answer07.07.2025Answering
Read answerHide answerWaiting for answer
Questions07.06.2025Asking Համլետ Ստեփանյան
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Answer07.09.2025Answering
Read answerHide answerWaiting for answer
Questions07.03.2025Asking Վարդգես Մանուկյան
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Answer07.03.2025Answering
Read answerHide answerWaiting for answer
Questions06.30.2025Asking Անահիտ Գևորգյան
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Answer07.01.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.30.2025Asking Անի Գևորգյան
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Answer07.01.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.29.2025Asking Հասմիկ Արտոյան
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Answer07.01.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.26.2025Asking Լիլի Խաչատրյան
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Answer06.26.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.24.2025Asking Հարություն Աղայան
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Answer06.26.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.24.2025Asking Ելենա Համբարյան
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Answer06.26.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.17.2025Asking Մանիկ Գևորգյան
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Answer06.25.2025Answering Անտոն Թոթոնջյան

Պատասխան

Read answerHide answerWaiting for answer
Questions06.17.2025Asking Ինգա Մելիքյան
 Հաճախ լսել եմ, որ քահանաները պատարագի քարոզի ժամանակ և այլ առիթներով էլ ասում են, որ մարդը ոչինչ է առանց Աստծո։ Այդ դեպքում ինչպե՞ս մենք այնքան արժեք ունեցանք, որ Աստված մեր փրկությանհամար ուղարկեց իր Միածին Որդուն։
Answer06.25.2025Answering Անտոն Թոթոնջյան
 
Read answerHide answerWaiting for answer
Questions06.17.2025Asking Աշոտ Բաղդասարյան
Ավետարանական այն խոսքը, թե երբ մի երեսիդ խփում են, մյուսն էլ դեմ տուր, ի՞նչ է նշանակում։ Եւ արդյո՞ք չի հակասում «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» խոսքին։
Answer06.25.2025Answering Անտոն Թոթոնջյան

պատսախան

 
Read answerHide answerWaiting for answer
Questions11.13.2024Asking Արտակ Հարությունյան
Բարև ձեզ, դուք հաղորդումների արխիվ չունեք? կայքում: ասենք ուզում ենք գտնել 2016-ից սկսած որևէ հաղորդում ինչ տարբերակ ունեք:
Answer11.16.2024Answering Radio Mariam

Հարգելի Արտակ, խնդրում եմ զանգահարել մեր խմբագրույթուն՝ 0312 33273 հեռախոսահամարով, և ասել, թե որ հաղորդումն եք ուզում լսել կրկին։ Անհրաժեշտության դեպքում այն կտրամադրենք։ Կայքում տեղադրվում են միայն վերջին շրջանի հաղորդումները։ 

Read answerHide answerWaiting for answer
Questions05.10.2024Asking Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
Answer11.30.-1Answering Radi Mariam

Հարգելի Պողոսյան, խնդրում ենք հարցն ավելիս հստակ գրել, որպեսզի հնարավորինս բազմակողմանի պանասխանենք Ձեզ։ 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.15.2024Asking Լիգիա
https://www.vaticannews.va/hy/world/news/2024-02/hy-serie-di-traduzioni-kalousd-gulbenkyan.html
Answer11.30.-1Answering Ռադիո Մարիամ

Հարգելի Լիգիա, շնորհակալ ենք մեզ գրելու համար։ Հավանաբար տեխնիկական խնդիրներ կան։ Մասնագետներն աշխատում են։ Մոտ ապագայում խնդիրը կլուծվի, և կրկին կկարողանանք լսել մեր հաղորդումները հեռուստացույցով։ 

Read answerHide answerWaiting for answer
Questions07.21.2023Asking
Xndrum em dzer hamarn
Answer11.30.-1Answering

Գյումրի 093-72-33-32,  (0312)-37233
Երևան 093-7253-32  

Read answerHide answerWaiting for answer
Questions02.18.2023Asking Anna
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դի
Answer11.30.-1Answering Հայր Անտոն

Ի՞նչ կարող եմ ասել։
Այս տողերը գրելուց առաջ և այս տողերը գրելիս աղոթում եմ՝ խնդրելով Աստծուց, որ իր լույսը սփրի մտքիս
և սրտիս մեջ։
Հուսահատության եզրին ես հասել։ Անշուշտ, իրավունք ունես։ Իսկ հույսն Աստծո պարգևն է, որ աղոթքովս
հայցում եմ քեզ համար։
Այն, ինչ որ պիտի ասեմ, մարդկայնորեն անիմաստ կարող է թվալ։ Խնդրում եմ մի անտեսիր, այլ փորձիր 30
օր։ Ամեն առավոտ, երբ արթնանաս, սկսի՛ր օրդ, ասելով՝ «Բարի լույս Հիսո՛ւս, վստահում եմ քեզ»։ Սա իմ
անմիջական պատասխանն է քո խնդրին։ Հավատա Աստծուն, իրապես վստահիր նրան, և կարող ես հրաշքներ տեսնել։
Ձեր ընտանեկան հարաբերությունները այդպես հեշտ չեն վերականգնվի։
Այն ինչ-որ պիտի ասեմ հիմա, էլի անիմաստ կարող է թվալ։ Բայց և այնպես կասեմ։ Անշուշտ, որևիցե
պատճառ կամ նպատակ չես կարող տեսնել, որպեսզի նրան որևիցե հարգանք ցույց տաս։
Իսկ եթե կարողանաս՝ անտեսելով նրա մոր վերաբերմունքը, հարգանք ցո՞ւյց տալ իրեն ․․․ Կարո՞ղ ես, մի
ամբողջ 7 օր, ամեն օր մտածել՝ ինչպես կարող ես նրան գոհացնել։ Առանց սպասելու, որ նա որևիցե կերպ կփոխվի։
Կարո՞ղ ես, այդ նույն ընթացքում իրեն հաճելի ճաշ կամ անուշեղեն կամ որևիցե բան, որ գիտես որ ինքը սիրում է,
դա անել, առանց սպասելու, որ շնորհակալություն հայտնի (նա կարող է նույնիսկ քեզ վիրավորել)։
Շատ հույս չունեմ, որ ընդունես այս գրությունը։ Բայց և այնպես կշարունակեմ աղոթել քեզ համար։ Եթե
ավելի դժվար մի լուծում կցանկանաս, ահավասիկ քրիստոնյա մի պատասխան։ Այս պատասխանը, Հիսուսի սրտին շատ
մոտիկ է։
Աստված մեր տառապանքը չի կարող անտեսել։ Նա քեզ հետ տառապում է։ Հիսուս քեզ սիրում է։ Հիսուս իր
սերը ցույց տվեց՝ ընդունելով մահը՝ մեր փրկության համար։ Քո ամուսնու վարվելակերպը շա՜տ երկար պատմություն
ունի։ Նրա վերաբերմունքը նրա ծնողների վատ դաստիարակության արդյունքն է, և նրա պապը և տատը շատ վատ են
դաստիարակել իրենց զավակներին՝ այսպիսով երկար կարող ենք գնալ դեպի անցյալը։ Ձեր օրինակը ևս շատ վատ
ձևով է պատրաստում ձեր զավակներինէ իրենց ամուսնական կյանքի համար։
Ուզում եմ ասել, որ այս ամենը մի շղթա է կազմում, որի բուն պատճառը մեր բոլորի մեղավոր լինելն է։
Ի՞նչ կարելի է անել։
Վերևում նշված կարճ աղոթքից բացի, կարող ես ամեն օր քո տառապանքը որպես լավագույն աղոթք
բարձրացնել առ Աստված, Հիսուս Քրիստոսի միջոցով, ով այնքան տառապեց մեր մեղքերի քավության համար։
Հիսուս անպայման կօգնի քեզ։ Որքան էլ դժվար լինի քեզ համար ընդունել այս ասելիք խոսքս, բայց էլի կասեմ․
դու Աստծո շատ սիրելի դուստրն ես։ Քո ապագան Աստծո և քո ձեռքերի մեջ է։ Վստահի՛ր նրան, վստահի՛ր նրա
սիրուն։
Եվ ես, կշարունակեմ աղոթել ձեր երկուսի համար։

Read answerHide answerWaiting for answer
Questions07.09.2020Asking Ռուզաննա
Խնդրում եմ մեկնաբանել Մարգարիտներ մի շաղ տուր խոզերի առաջ կամ սրբությունը մի տուր շներին պատվիրանը։Կանխավ շնորհակալ եմ։
Answer07.12.2020Answering Հայր Անդրանիկ

Հարգելի Ռուզաննա, Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ՝ լսելով ձայնագրությունը:

 
Read answerHide answerWaiting for answer
Questions07.05.2020Asking Davit
Astvac stexcelov Atamin ev Evain asec ajeceq ev bazmacek sakaen nranc achqer@ pak ein u mieaen satanai xapeutyamp er vor nranc achqer@ bacvecin ev terevnerov pakvecin HarcInchpes ein nrank bazmanalu
Answer11.30.-1Answering Հայր Անդրանիկ

Հարգելի՛ Դավիթ, Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ՝ լսելով ձայնագրությունը:

Read answerHide answerWaiting for answer
Questions02.22.2020Asking Anna
uzum em imanal mexqe pak varaguyrneri araj psakadrutyun katarel@
Answer02.25.2020Answering Հայր Անդրանիկ Այվազյան

Հարգելի Աննա, Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ՝ լսելով ձայնագրությունը:

Read answerHide answerWaiting for answer
Questions02.19.2020Asking Anahit Vardanyan
Irakanum harc chem uzum tal, uxxaki uzum em shnorhakalutyun haytnel cer nor eterneri hamar bavakanin
Answer11.30.-1Answering Radio Mariam

Հարգելի՛ Անահիտ, որքան հաճելի էր Ձեր նամակը ստանալը: Շնորհակալություն գնահատականի համար: Յուրաքանչյուրիդ արձագանքը մեզ համար կարևոր է: 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.13.2020Asking Մերի
Im radio sirum em dzez es amen or hetevum em cer eternerin. shnorhakal em vor kaq duq duq poxum eq im or@ chem vaxena ev kasem nayev im kyanqneq poxel cer xorurdnerov cer axotqov. ASTVAC CER HET CER GORCERIN MEC HAJOXUTYUN TA
Answer11.30.-1Answering Radio Mariam

Սիրելի՛ Մերի, շնորհակալություն ջերմ խոսքերի, դրական կարծիքի համար: Այն մեզ համար շատ կարևոր է ու ոգևորող: 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.13.2020Asking Վարդուհի
inchpisin e exel dzer ancac uxin, ev ardyoq ka djvar haxtahareli pordzutyunner?
Answer11.30.-1Answering Ռադիո Մարիամ

Ձեր հարցի պատասխանը լսեք ՙՙՋրաներկի՚՚ երգող գույները հաղորդման ընթացքում: 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.13.2020Asking Anna
inch xorhurd ktak sksnaq ergichnerin
Answer11.30.-1Answering Ռադիո Մարիամ

Ձեր հարցի պատասխանը լսեք ՙՙՋրաներկի՚՚ երգող գույները հաղորդման մեջ: 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.13.2020Asking Armen
qani hoguc e baxkacac xumby, ev ardyoq dimoxnery shat en xmbin mianalu hamar
Answer11.30.-1Answering Radio Mariam

Ձեր հարցի պատասխանը լսեք ՙՙՋրաներկի՚՚ երգող գույները հաղորդման մեջ: 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.13.2020Asking Karo
Inchu xumby kochvec Jranerk?
Answer11.30.-1Answering Radio Mariam

Ձեր հարցի պատասխանը լսեք ՙՙՋրաներկի՚՚ երգող գույները հաղորդման մեջ: 

Read answerHide answerWaiting for answer
Questions02.06.2020Asking Ani
Es uzum em harcnel, te ete cnoxy kyanq e talis hashmandam erexayin, ayd erexan amboxj kyanqum
Answer11.30.-1Answering Radio Mariam

Հարգելի Անի, Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ՝ լսելով Կրթության ներառականությունը հաղորդումը: 

Read answerHide answerWaiting for answer
Questions12.23.2019Asking
Բարի երեկո։ Իմ հարցը հետևյալն է, ես ինձ շատ մեղավոր են զգում իմ շատ մոտ մարդու դեմ, նույնիսկ իմ մտքում հաճախ (անկախ իմ կամքից) կռվում են նրա հետ։ Այնուհետև ներողություն եմ խնդրում Աստծուց, և խնդրում եմ Տիրոջը որ օգնի ինձ ազատվել այդ մտքերից։ Ասացեք խնդրեմ
Answer11.30.-1Answering Հայր Անդրանիկը

Մենք պարտավոր ենք ներողություն խնդրել այն անձից, ում ասել ենք այն, ինչ չպիտի ասեինք։ Բայց երբ դա միայն մեր մտքով է անցնում, մենք չենք բարձրաձայնում, կարիք չկա անգամ, որ այդ մարդն իմանա, որ իր մասին վատ բան ենք մտածել։ Բավարար է, որ մենք Աստծուն դիմենք և Նրանից շնորհք խնդրենք, որ մեզ ուշ, կարողություն տա, որ նման մտքերն այլևս չկրկնվեն։  Փորձենք ավելի մոտ լինել այդ մարդուն, առանց, որ ինքն իմանա, և այդպիսով լավագույն ներողությունը հայցած կլինենք։ Դուք իրոք կենդանի խղճի տեր եք։ Բայց պետք չէ խղճահարության մեջ մտնել, որ դա հիվանդություն չդառնա։ Մենք շատ հաճախ ուրիշների մասին ինչեր ասես մտածում ենք․ բայց չենք արտահայտում, եթե սխալվել ենք, Աստծուց  խնդրենք ներողություն, իսկ եթե արտահայտվել ենք, ուրեմն անպայման այդ մարդուց պետք է ներողություն խնդրենք։ 

Read answerHide answerWaiting for answer
Questions10.12.2019Asking
Ուզում եմ անդրադառնաք ստամոքսի հետ կապված խնդիրներին։
Answer11.30.-1Answering

Հարգելի՛ Մոնիկա, հոկտեմբերի 22-ին՝ ժամը 20։15-ին, "Իմանանք ավելին" հաղորդաշարի եթերում բժիշկը կխոսի Ձեզ հետաքրքրող խնդիրների մասին։

Read answerHide answerWaiting for answer
Questions12.25.2018Asking Արթուր
Բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է
Answer08.31.2019Answering Սիրելի՛ Արթուր,

Ասեմ, որ հարցիդ նախաբանը ինձ հետաքրքրեց: Ցանկանում ես պատասխաններ ստանալ Աստվածաշնչից: Շատ բարի: Ասեմ, որ վարդապետի գիտելիքները հիմնված են Աստվածաշնչի վրա, որը և ավելի հասկնալի է դարձել կյանքի փորձառությամբ: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում տիեզերքում, միշտ Աստծո կամքով է պատահում: Աստվածաբանները բացատրում են, որ այն, ինչ լինում է, աստծո ցանկությամբ է կամ թույլտվությամբ: Ի վերջո, ոչ ոք չի կարող Աստծո ծրագիրը խափանել: Երբ Ադամը և Եվան մեղանչեցին, Աստված մի մեծ բարիք գործեց մեզ համար՝ իր Միածին Որդուն Աշխարհ ուղարկելով: Սատանան կարծեց, որ կարող է խափանել Աստծո ծրագիրը՝ իրականացնելով Հիսուսի մահը, բայց պարտվեց Հիսուս Քրիստոսի հարությամբ: Աստված մարդուն իրապես ազատ է ստեղծել: Սա նշանակում է, որ մարդս կարող է և սխալ որոշումներ կայացնել: Ի՞նչն է կարևորը: Կարևոր է՝ հասկանանք, թե Աստված որքա՜ն շատ է սիրում մեզ: “Աստված անքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր Որդին, որպեսզի նա, ով հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը”: Մենք կարող ենք “աշխարհ” բառը փոխել և մեր անունը դնել: Սխալներ հաճախ կարող ենք գործել: Բայց երբեք չմտածենք, որ Աստված մեզ պիտի պատժի: Աստված մեծ համբերությամբ սպասում է մեր վերադարձին: (Անառակ որդու պատմությունը): Լավ կլինի միշտ Սուրբ Հոգուց խնդրել, որ մեզ առաջնորդի, ուղղություն ցույց տա: Սուրբ գրքի մեջ իրապես շատ-շատ են այն հատվածները, որտեղ Աստված մեզ սովորեցնում է իրեն վստահելու անհրաժեշտությունը: Աստծո անունը սեր է: Աստծո անունը ողորմածություն է: Մեր աղոթքների մեջ մենք միշտ դիմում ենք նրան՝ բազումողորմ, մարդասեր, գթառատ … Ինչ սխալ էլ գործենք, Աստված մեր կողքին է: Նա երբեք չի հեռանում մեզանից: Մենք ենք, որ հաճախ հեռանում ենք նրանից: Աստված ամենուր է, ուրեմն՝ Աստված մեր սրտի խորքում է: Կարդում էի մի քարոզիչի մասին, որ նա չափահաս տարիքում է դարձի գալիս և հաջորդ վեց տարիներին ամաչում էր, որ ամեն անգամ պատարագի մասնակցելիս այդքան շատ լաց էլ լինում: Երեկ կարդում է, որ արցունքները սրտի պատուհաններն են մաքրում: Սուրբ Պետրոսը տարիներ շարունակ լաց եղավ: Նույնիսկ Հիսուսը լաց եղավ Ղասարոսի գերեզմանի դիմաց: Սուրբ Ներսես Շնորհալին “Առավոտ լուսո” աղոթքում գրում է. Ջուր շնորհեա աչացս Ջերմ հեղուլ զարտոսր Ջնջել զյանցանս: Մի՛ վախեցիր: Կառչիր Աստծո գթառատ ողորմությունից, որը նրա սիրո ամենամեծ արտահայտությունն է:

Read answerHide answerWaiting for answer
Questions04.10.2018Asking Ashot
Today 10-04-2018 at 05:26 your radio told about a story of seeing the light vartan a monk in a cave... which story is this and where can i find the full audio?
Answer11.30.-1Answering Ashot

Հարգելի՛ Աշոտ, խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, թե ինչ նյութ է Ձեզ հետաքրքրում:  

Read answerHide answerWaiting for answer

Gospel of the Day:

11 July 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Asking Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Asking Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Asking Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Asking Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Asking Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Asking Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Asking Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Asking Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Asking Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Asking Մանիկ Գևորգյան
06.17.2025
View all