Ապագա պատմության սրբագրում
Հաճախ կարող ենք լսել, որ մենք պատմությունից դասեր չենք քաղում: Իսկ ի՞նչ ունենք սովորելու անցյալից, ի՞նչ են մեզ
սովորեցնում նախնիների սխալները: Միայն ճանաչելով և ընդունելով սխալը` կարող ենք առաջ շարժվել։ Այս հաղորդաշարի ընթացքում կլսեք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ և խորհուրդներ։
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆԵթե նպատակ չենք սահմանել, թե ուր ենք գնում, կհասնենք ոչ մի տեղ21 Օգս, 2024
Պատմական ինչպիսի՞ ժամանակաշրջանում ստեղծվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը։ Այդ շրջանում թույլ տրված այն քայլերը, որոնք հանգեցրին մեզ համար ոչ ցանկալի արդյունքների։ Արդյո՞ք սահմանված էր ազգային նպատակ, որի իրականացմանը կուղղվեին մեր բոլորիս ջանքերը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆԿհաղթես, եթե մտքում չես պարտվել թշնամուդ, ինչպես Կարսի անկման ժամանակ20 Փտր, 2024
Ինչո՞ւ Կարսի 3000 զինվորները 1920-ին պարտվեցին թշնամուն, մինչդեռ 1901-ին ընդամենը 37 մարտիկներ Մշո Առաքելոց վանքի կռիվներում կարողացան մեծ կորուստներ պատճառել թուրքական 4000-հոգանոց կանոնավոր բանակին և անվնաս հեռանալ։ Մարտական ինչպիսի՞ ոգի ունեին երկրորդները, որ պակասում էր առաջիններին, և ինչի՞ արդյունքում է դա լինում։
- ԱՎԵԼԻՆՄեր իրականությունից առաջ պետք է փոխել մեր միտքը31 Օգս, 2023
Ինչպիսի՞ ուժ է ներկայացնում միտքը և ինչպե՞ս կարող է այն ազդել մեր իրականության վրա։ Ֆիզիկական աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ նախ ծնվել է ինչ-որ մեկի մտքում։ Հնարավո՞ր է մարդու կողմից ստեղծվող որևէ առարկայի՝ աթոռի, զարդի, ավտոմեքենայի նման նախ մտքով պատկերացնել սեփական զարգացումն ու հաղթանակը և նույնպես մտքից դուրս բերել իրականություն։ Հաղթելու համար նախ պետք է համարձակվել մտածել հաղթանակի մասին։
Այս և այլ հարցերի մասին խոսում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Մեծ սիրտ և ազնիվ զգացումներ․ ահա թե ինչ պիտի տա մամուլը մեր ժողովրդին»25 Մայ, 2023
Ինչպիսի՞ն էր հայ մամուլը մեկ դար առաջ։ Ինչպե՞ս է գնահատում Գարեգին Նժդեհը իր ժամանակի մամուլի գործունեությունը և ազդեցությունը․ համախմբելու փոխարեն ազգին կիսել ըստ քաղաքական հայացքների ու թշնամացնել միմյանց դեմ։ Ո՞ւմ շահերին ծառայեց դա և ինչպե՞ս հարվածեց այն մեր ժողովրդին։ Ի՞նչ արժեքներ փոխանցեց այն մեր ազգին, որքանո՞վ ծառայեց հայ հասարակության մտքի զարգացմանը, մտահորիզոնի լայնացմանը, սեփական ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու ձգտմանը՝ իր այսօրինակ գործունեությամբ և «շուկայիկ» բառապաշարով։
Իսկ որքանո՞վ է փոխվել մամուլի և առհասարակ լրատվամիջոցների կեցվածքը մեր օրերում, արդյո՞ք այսօր դասեր քաղել ենք մեր անցյալի ձախողումներից, հասկացե՞լ ենք, որ եթե անցյալում այդպես վարվելու արդյունքում ունեցել ենք մեզ համար ոչ ցանկալի հետևանքներ, ապա այսօր էլ նույն կերպ վարվելու դեպքում ունենալու ենք նույն հետևանքները։
Զրուցում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՎճռական մենակը․ Աշոտ Երկաթ08 Մայ, 2023
Ինչպիսի՞ն էր իրադրությունը 10-րդ դարի սկզբին, երբ գահ բարձրացավ Աշոտ Երկրորդ Բագրատունին։ Արաբական ասպատակությունները, խարդավանքները հայոց թագավորության դեմ, և Աշոտ Երկրորդի երկաթե կամքը՝ իր երկիրը արաբներից մաքրելու և կենտրոնական թագավորությունն ամրապնդելու գործում։ Ռազմական փայլուն մտքի արտահայտությունը Սևանի ծովամարտում։
Ինչպե՞ս աննահանջ պայքարի վճռականությունը հասցրեց ցանկալի արդյունքի։ - ԱՎԵԼԻՆՀայ մտավորականները ցեղասպանության տարիներին և հիմա20 Ապր, 2023
Ինչպե՞ս է ընկալվում իր մտավորականությունը հասարակության կողմից և ինչո՞ւ է արժևորում նրա գաղափարները։ Կարո՞ղ են մտավորականները ազգին տանել դեպի զարգացում կամ պարտություն։ Նժդեհի գնահատանքը իր ժամանակակից մտավորականությանը, և զուգահեռներ՝ մեր օրերի հետ։ Ինչպիսի՞ համոզմունքներ կարող են ստեղծել մեր մտավորականները հայության շրջանում, և հավատ՝ զարգանալու և հզորանալու վերաբերյալ։ Ամեն ինչ գալիս է մեր մտքից և մենք կլինենք այն, ինչ մտածում ենք մեր մասին․ չնչին ա՞զգ, որը ինքնուրույն ոչինչ չի կարող անել և միշտ օտարների պաշտպանության կարիքն ունի, թե՞ սեփական ճակատագիրը կերտել սկսող և մեզ հետ կատարվելիքի նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնող ազգ։ Երկու համոզմունքներն էլ կերտում են մտավորականները։
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՀաղթանակի ձգտելիս չպետք է հույսը դնել օտարի վրա05 Ապր, 2023
Պատմական երկու դրվագ՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից․ Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։ Ինչպես մեկի դեպքում հայկական կողմը պարտվեց՝ հույսը դրած լինելով մայրաքաղաքի օտարազգի պաշտպանների վրա, և ինչպես մյուսում խայտառակ պարտության մատնեց գոռոզ հռոմեացիներին՝ հույսը դնելով միայն իր ուժերի ու հնարամտության վրա։
- ԱՎԵԼԻՆՍևրի պայմանագիր. սպասելիքներ և իրականություն01 Մար, 2023
Իրավիճակը Հայաստանի Առաջին հանրապետությունում: Ի՞նչ է իրենից ներկայացնում Սևրի պայմանագիրը, որո՞նք էին նրանում հայանպաստ կետերը և որքանո՞վ են դրանք իրականանալի: Ինչպե՞ս կարող ենք իրականություն դարձնել այն կետերը, որոնք սահմանված են այս պայմանագրում, և որո՞նք են հայության անելիքները: Գիտելիքի դերը՝ մեր երկրի զարգացման նախապայման:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - ԱՎԵԼԻՆՊառակտման հետևանքը Կիլիկյան հայոց թագավորությունում07 Փտր, 2023
Կիլիկյան գործիչների պառակտումը ունիթորների և հակաունիթորների: Այդ շրջանում մշտական արշավանքերի ենթարկվող բուն Հայաստանի ազդեցությունը Կիլիկյան Հայաստանի քաղաքականության վրա: Խաչակիրների արշավանքները և Կիլիկյան թագավորությունը: Հայոց հարաբերությունները եվրոպացիների հետ: Ի՞նչ դասեր ենք քաղելու պատմության այս ժամանակահատվածից:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - ԱՎԵԼԻՆԱնիի թագավորության անկումը և դրա պատճառները28 Դեկ, 2022
Որո՞նք էին այն սխալները, որ պատճառ դարձան Բագրատունյաց թագավորության կործանման: Պատմական ինչպիսի՞ իրադարձություններ նախորդեցին դրան: Մենք ի՞նչ դասեր կարող ենք քաղել այդ ամենից՝ մեր հետագա ընթացքում նույն խնդրի առջև չկանգնելու համար:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - ԱՎԵԼԻՆԱրտաշես Արշակունու հեռացումը և պետականության կորուստը20 Դեկ, 2022
Ո՞րն էր Արտաշես Արշակունու սխալը, որի պատճառով իր դեմ ելան նախարարների մեծ մասը: Ինչպե՞ս էին պատկերացնում հայ նախարարները արքայի հեռացումը և ինչպես ստացվեց: Ո՞րն էր նախարարների սխալը: Արդյո՞ք նրանց նպատակն էր հայրենի պետականության կորուստը: Կաթողիկոս Սահակ Պարթևի իմաստուն մոտեցումը: Այս ամենն ի՞նչ է սովորեցնում 21-րդ դարի հայերիս՝ 5-րդ դարում մեր նախնիների կատարած քայլերի և ստացված հետևանքների օրինակով:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: - ԱՎԵԼԻՆԱրտաշես Բ-ի դավադրաբար սպանությունը և դրա հետևանքները05 Դեկ, 2022
Արտաշես Բ-ն՝ որպես իր պապի՝ Տիգրան Բ Մեծի արժանավոր տիրակալ: Նրա գործողությունները՝ ուղղված Հայքի ազատագրմանը հռոմեացիներից և երկրի հզորացմանը: Օրըստօրե հզորացող և իր դիրքերն ամրապնդող Հայքը՝ վտանգ Հռոմի համար: Վերջինիս միջամտությունը՝ հայ ազդեցիկ իշխանների շարքերում քաղաքական տարաձայնություններ և երկպառակություն սերմանելու միջոցով, որը հանգեցրեց հայերի ձեռքով Արտաշես Բ-ի սպանությանը: Ինչպիսի՞ վիճակում հայտնվեցին Հայքը, հայ ժողովուրդը և հռոմեասեր իշխանները հզոր արքայի՝ ասպարեզից հեռացվելուց հետո:
Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ: