Հայաստանը և ֆրանկոֆոնիան
Հայերն ու ֆրանսիացիները պատմության շատ դրվագներում քայլել են կողք-կողքի՝ զարգացնելով տնտեսական, մշակութային ու ռազմական համագործակցություններ: Այսպիսի հարաբերությունները նպաստել են ֆրանսերենի տարածմանը հայության շրջանում:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՖրանսախոս զբոսաշրջիկներին Հայաստանը կներկայացվի մայրենիով14 Մար, 2023
2014 թվականից ի վեր «ԿԱԶԱ հիմնադրամը կազմակերպում է զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթաց՝ նպաստելով ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։ Զբոսավարը պետք է մշտապես թարմացնի իր գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի միշտ կարողանա հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ։ Հետևաբար Կազան անհրաժեշտ է համարում պարբերաբար անցկացնել զբոսավարների վերապատրաստման դասընթացներ՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։ Անցած տարի դասընթաց է անցկացվել ֆրանկոֆոնների համար, այնպես որ մենք մարզում ունենք նաեւ ֆրանսալեզու զբոսավարներ:
- ԱՎԵԼԻՆՖրանսիական շունչը դպրոցի պատերից ներս ու դուրս15 Փտր, 2023
Ֆրանսերե ՞ն, թե՞ գերմաներեն: Ընտրությունը միանշանակ էր՝ ֆրանսերեն: Գյումրու թիվ 45 միջն. դպրոցում արդեն 6 տարի ֆրանսերենն ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու: Կարճ ժամանակում աշակերտները սիրեցին սիրո լեզուն և սկսեցին դպրոցից տուն տանել ֆրանսիական շունչը:
Ինչո՞ւ դպրոցի ընտրությունը կանգ առավ ֆրանսերենի վրա:
Ի՞նչ մեթոդաբանությամբ է դասավանդվում առարկան:
Ի՞նչ հետաքրքրություն են դրսևորում երեխաները լեզվի նկատմամբ :
Ի՞նչ կապ կա լեզվի հանդեպ սիրո և ուսուցչի դերի միջև:
- ԱՎԵԼԻՆՔայլեր ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը29 Դեկ, 2022
Ստեղծված լինելով ֆրանսալեզու շվեյցարացիների կողմից՝ «ԿԱԶԱ»-ն կարևոր տեղ է հատկացնում ֆրանսերենին և ֆրանկոֆոնիային։
Ֆրանսերենի խմբակ, լեզվի ոչ ֆորմալ ուսուցում, ընթերցանության ակումբ, ֆրանսերեն ֆիլմերի քննարկում: Տարիներ շարունակ Կազա հիմնադրամն իրականցնում է ֆրանսախոսության զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր՝ խթանելով լեզվի ուսուցումն ու կիրառումը:
Ինչպե՞ս ստեղծվեց «Կազա» հիմնադրամը, ինչքանո՞վ ու ինչո՞վ օգնեցին գյումրեցի ֆրանսախոս ուսանողները հիմնադիրներին, ինչքանո՞վ է հիմնադրամը նպաստում ֆրանսերենի տարածմանը:
Հարցազրույց «Կազա» հիմնադրամի զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Ունուպօղլյանի հետ:
- ԱՎԵԼԻՆՖրանկոֆոն լինելու գրավչությունը13 Դեկ, 2022
Դեռ մանկուց ֆրանկոֆոն Աննա Ունուպօղլյանին գրավել է մանկավարժի աշխատանքը: Թեեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի դառնալու մեծ ցանկություն ուներ, բայց ստացվեց այնպես, որ ֆրանսերենն ընտրեց: «9-րդ դասարանում, - ասում է, - շատ էի տարվել երազանքների երկիր Ֆրանսիայով, ներշնչվել ֆրանսերեն երգերով, ազնավուրյան արվեստով: Հետո ինչքան սկսեցի ուսումնասիրել լեզուն, այնքան գրավիչ ու սիրելի դարձավ: Հայերենից հետո, իհարկե», - շտապում է ավելացնել Աննան :
- ԱՎԵԼԻՆՀայերն ու Հայաստանը ֆրանսիացի կամավորի աչքերով05 Դեկ, 2022
Ֆրանսիացի Լյուսիլ Քոլարը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է: Աշխատում է «Կազա» հիմնադրամում եւ «Խաղաղության էկրաններ» ֆրանսիական կազմակերպությունում՝ որպես կամավոր:
Ասում է՝ մեծ հաճույք ու բավականություն է ստանում՝ շփվելով հայ երեխաների հետ, որոնց իր մայրենի լեզուն է սովորեցնում: Ինչ միացել է «Կազա»-ի խմբին, այցելում է Շիրակի մարզի այն դպրոցներ, որտեղ օտար լեզուն ֆրանսերենն է :
Թատերական ներկայացում, խաղ, երգ-երաժշտություն: «Ոչ ֆորմալ կրթությունը մեծ ազատություն է տալիս երեխաներին՝ ուսուցման պրոցեսը դարձնելով գրավիչ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցանողի համար», - ասում է Լյուսիլը՝ ավելացնելով, - ֆրանսերենը երեխաները մեծ սիրով են սովորում: Լեզվի ուսուցման հիմնաքարը ուսուցիչն է դնում: Ես, որպես լեզվակիր, մոտիվացնում եմ նրանց:
Լյուսիլն հիմա հայերեն է սովորում, ասում է՝ պաշտում է հայերենը: Ֆրանսերենը սիրո լեզու է, հայերենը՝ հոգ տանելու: Վստահ է՝ մինչեւ Ֆրանսիա վերադառնալը հայերենը լավ սովորած կլինի:
Լեզվի իմացությունից բացի, Լյուսիլը կարեւորում է մշակութային հաղորդակցությունը ֆրանկոֆոն երկրների միջեւ: «Ֆրանսիայի եւ Հայստանի մշակությները տարբեր են, բայց ընդհանուր գծեր էլ կան, - ասում է նա, - իսկ տարբեր մշակույթների հետ շփվելը նպաստում է մարդու ինքնաճանաչմանը:
Ինչո՞ւ կամավորական աշխատանքի համար Լյուսիլն Հայաստանն ընտրեց: Ինչպե՞ս ընդունեց Հայաստանը ֆրանսիացի կամավորին: Ի՞նչ պատասխանատվություն ու պարտականություն է մայրենի լեզվի ուսուցումը օտարներին:
Զրույց ֆրանսիացի կամավոր Լյուսիլ Քոլարի հետ: