Քսան տարի դպրոցում ֆրանսերեն դասավանդելուց հետո Արուսյակ Բարսեղյանը որոշեց ձեռք բերել երկրորդ մասնագիտություն: Զբոսավարի աշխատանքը միշտ էլ սրտին մոտ է եղել: Ընկերական խմբերին երբեմն ուղեկցել է Հայաստանի գեղատեսիլ վայրերը բացահայտելու, բայց որ մի օր այն որպես աշխատանք էր կատարելու, երբեւէ չէր մտածել: «Ժամանակը, - ասում է,- չէր բավարարում երկրորդ կրթություն ստանալու ու զբոսավարությամբ զբաղվելու համար»: Անցած տարի, սակայն, վճռեց, առիթը բաց չթողնել և օգտվել ընձեռված հնարավորությունից՝ մասնակցելու Կազա հիմնադրամի կողմից անցկացված զբոսավարների վերապատրաստման դասընթացին:
Երբեք ուշ չէ նոր բան սկսելու համար: Կյանքը, ասում է, ավելի բազմազան է դարձել, առօրյան՝ հագեցած: Շիրակի մարզի պատմամշակությանի արժեքները օտարազգի զբոսաշրջիկների համար է բացահայտում, ֆրանսերենի գաղտնիքները՝ աշակերտների:
Հարցազրույց ֆրանսերենի ուսուցչուհի, ֆրանսախոս զբոսավար Արուսյակ Բարսեղյանի հետ: