Ներառական և համապատասխան կրթության ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները։ Անհրաժեշտ են ոչ միայն գիտելիք, այլև ցանկություն և փորձառության հիման վրա ձևավորված հմտություն։ Հատուկ կարիքներ ունեցող և չունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները։
Լուծված խնդիրները և առաջիկայում նախատեսվող անելիքները։
Այս և աայլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտաս բարեսիրական հասարաակական կազմակերպության Գյումրիի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյանի և «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի սոցիալական աշխատող Ազատուհի Ֆարաջյանի հետ։