Արվեստանոց
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՊոլսո հայկական դիմագծերը17 Dec, 2024
Ինչպե՞ս եղավ անցումը օրաթերթի մշակույթի բաժնի պատասխանատուից դեպի գծանկարների աշխարհ։ Ինչպե՞ս ստեղծվեցին Գյումրիին նվիրված գծանկարները։ Հայկական եկեղեցիների շարքը։ «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը։ Ինչպե՞ս ծագեց Պոլսո գծանկարների ստեղծման գաղափարը և ինչպե՞ս կայացավ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք գրաֆիկ-նկարիչ, արվեստաբան Լևոն Լաճիկյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՀայկական գորգերը պետք է կարդալ իմանալ19 Nov, 2024
Հայկական գորգագործության ակունքները և ավանդույթները։ Ո՞ր գունային համադրություններն են բնորոշ հայկական գորգերին։ Ի՞նչ զարդանախշեր են ընդգրկված հայկական գորգերում և ի՞նչ են խորհրդանշում։ Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ հայկական գորգի թանգարան։
Այս և այլ կարևոր մանրամասների ու խնդիրների մասին զրուցում ենք արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՀին գորգերն ու կարպետները հատուկ խնամք են պահանջում26 Aug, 2024
Հին գորգերի ու կարպետների արժեքը՝ որպես մշակութային ժառանգություն։ Որո՞նք են նրանց սպառնացող վտանգները և ինչպե՞ս խնամել դրանք։ Որտե՞ղ կարելի է վերականգնել ու նորոգել հին գորգերն ու կարպետները, եթե դրանք վնասվել են տարբեր պատճառներով։ Ո՞րն է ոլորտի ամենագլխավոր խնդիրը։
Զրուցում ենք հին գորգերի և կարպետների վերականգնող մասնագետ Նարինե Մարտիրոսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Տաղանդը տրվում է ի վերուստ, զարգացվում՝ տքնաջան աշխատանքի շնորհիվ»22 Jul, 2024
Ինչպիսի՞ ոճային անցումներ կարող է ունենալ նկարիչը՝ ստեղծագործական կյանքի տարբեր տարիներին։ Ի՞նչ խորհուրդ էր դրվել աշխարհի տարբեր ցեղասպանություններին նվիրված կտավների շարքը։ Ինչպե՞ս կարող է տիեզերքը լինել նկարչի ստեղծագործության թեմա և ինչ է խորհրդանշում այն։
Այս, ինչպես նաև իր անհատական ցուցահանդեսների և այլ հարցերի շուրջ զրուցում ենք նկարիչ Վալբերտի (Վաչագան Պողոսյան) հետ։ - ԱՎԵԼԻՆԼուսանկարչությունը արվե՞ստ, թե՞ աշխատանք. Սաշա Գաբրիելյան11 Jun, 2024
Ռադիո Մարիամի տաղավարում այս անգամ խոսել ենք այնպիսի ոլորտի մասին, որը մարդկանց մի մասի համար հոբբի է, մի մասի համար՝ մասնագիտություն, մյուսների համար՝ արվեստ, և վերջապես՝ կան մարդիկ, ովքեր այս ամենը մեկտեղում են: Մեր այսօրվա զրուցակիցը վառ օրինակն է այն բանի, որ կարելի է լուսանկարչությունը սկզբում համարել որպես հոբբի, հետո դարձնել աշխատանք, և, ի վերջո, դարձնել նաև կյանքի անբաժան մասը կազմող արվեստ։ Լուսանկարիչ Սաշա Գաբրիելյանը պատմում է իր ու իր մասնագիտական ճանապարհի մասին:
- ԱՎԵԼԻՆArtվեստ․ Մինաս Ավետիսյան08 Aug, 2023Մինաս Ավետիսյանը այն նկարիչներից է, որը նոր գույն բերեց գեղանկարչություն և նորովի պատմեց հայկական մշակույթը։Նրա կյանքի, ստեղծագործական ուղու և թողած մշակութային ժառանգության մասին ենք զրուցել Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի էքրսկուրսավար Տաթևիկ Շեկոյանի հետ։
- ԱՎԵԼԻՆArtվեստ. Ելենա Աբրահամյան07 Jul, 2023
Artվեստ․ Ելենա Աբրահամյան «Թելատուն» բուսական/էկո կտորեղենից տոպրակ, մոպրակ է»։ Այսպիսի նկարագրություն ունի «Թելատու» անունով բրենդը, որի հիմնադիր Ելենա Աբրահամյանի հետ էլ այսօր խոսելու ենք։
- ԱՎԵԼԻՆArtվեստ․ Կոմիտաս (մաս 2)08 Jun, 2023
Կոմիտասի ներդրումը հայկական երաժշտության մեջ մեծ տեղ ունի։ Ու Artվեստի հյուրն է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի աշխատակից, երաժշտագետ Գայանե Ամիրաղյանը, ում հետ էլ զրուցել ենք Կոմիտասի կյանքից ու նրա թողած ժառանգությունից։
- ԱՎԵԼԻՆArtվեստ․ Կոմիտաս (մաս 1)23 May, 2023
Կոմիտասի ներդրումը հայկական երաժշտության մեջ մեծ տեղ ունի։ Ու Artվեստի հյուրն է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի աշխատակից, երաժշտագետ Գայանե Ամիրաղյանը, ում հետ էլ զրուցել ենք Կոմիտասի կյանքից ու նրա թողած ժառանգությունից։
- ԱՎԵԼԻՆArtվեստ․ Լուսինե Մամիկոնյան23 May, 2023
Լուսանկներ այս օրերում կարող ենք անել բոլորս, սակայն այն շատերի համար մասնագիտություն է։ Artվեստի հյուրն է Լուսինե Մամիկոնյանը, ում հետ էլ խոսում ենք լուսանկարչությունից ու անդրադառնում նաև ճարտապետական լուսանկարչությանը։
- ԱՎԵԼԻՆArtվեստ․ Էմիլյա Նազինյան07 Apr, 2023
Ի՞նչ գիտեք զարդեր ստեղծելու մասին։ Իսկ պլաստիկից ստեղծված զարդերի մասին լսե՞լ եք։ Եթե ոչ, ապա Էմիլյա Նազինյանը եկել է մեզ պատմելու իր զարդերի ստեղծումից։
- ԱՎԵԼԻՆArtվեստ․ Նանա Մանուչարյան18 Mar, 2023
Յուրաքանչյուր մարդ արվեստում իր արտահայտման ձևերն ունի։ Ու մերօրյա աշխարհում արհեստականորեն արված ամեն բան, եթե իր մեջ արվեստ չի ունենում, ապա այն կորցնում է իր յուրօրինակությունը։ Այսօր իր արվեստից ենք զրուցել Նանա Մանուչարյանի հետ