Ռադիո Մարիամի տաղավարում այս անգամ խոսել ենք այնպիսի ոլորտի մասին, որը մարդկանց մի մասի համար հոբբի է, մի մասի համար՝ մասնագիտություն, մյուսների համար՝ արվեստ, և վերջապես՝ կան մարդիկ, ովքեր այս ամենը մեկտեղում են: Մեր այսօրվա զրուցակիցը վառ օրինակն է այն բանի, որ կարելի է լուսանկարչությունը սկզբում համարել որպես հոբբի, հետո դարձնել աշխատանք, և, ի վերջո, դարձնել նաև կյանքի անբաժան մասը կազմող արվեստ։ Լուսանկարիչ Սաշա Գաբրիելյանը պատմում է իր ու իր մասնագիտական ճանապարհի մասին: