Ռադիո Մարիամ
#
LIVE

Խաղաղ ընտանիք

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Երկուսը կլինեն մեկ
    Երկուսը կլինեն մեկ
    12 Dec, 2021

    Խորանի առջև ամուսինները խոստանում են լինել տեր և հնազանդ, և այդ խոստումը պարտավոր են պահել մինչև կյանքի վերջը: Աստված տալիս է անհրաժեշտ շնորհները, որպեսզի զույգը կարողանա միասին ապրել, ունենալ սրբակենցաղ կյանք ու դառնալ մեկ մարմին:

    ԱՎԵԼԻՆ
  • Ամենակարևորը բանը ընտանիքում
    Ամենակարևորը բանը ընտանիքում
    10 Dec, 2021
    Ընտանեկան սրբությունը խաղաղ ու երջանիկ ընտանիքի գրավականն է: Եթե քրիստոնյա ընտանիքներ ունենանք, կկարողանանք փոխել ոչ միայն մեր երկիրը, այլև ողջ աշխարհը: Ի՞նչ է ընտանեկան սրբությունը, ո՞րն է  քրիստոնյա ընտանիքը: 
     
    ԱՎԵԼԻՆ
  • Երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է
    Երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է
    09 Dec, 2021

    Եթե մեր ընտանիքը լավն է, ուրեմն՝ վստահ լինենք, որ մեր զավակները նույնպես լավ ընտանիք կունենան: Պետք է հասկանանք, որ մեր ընտանիքը օրինակ է երեխաների համար, նրանք կրկնում են այն, ինչ տեսնում են ընտանիքում: Եթե ցանկանում ենք, որ մեր երեխաների ընտանեկան կյանքն ավելի լավը լինի, ապա սկսեք աշխատել այսօր:

    ԱՎԵԼԻՆ
  • Գնալ կնոջ հետևից
    Գնալ կնոջ հետևից
    08 Dec, 2021
    Սուրբ Գրքում կարդում ենք, որ տղամարդը պետք է թողնի իր հորն ու մորը և գնա կնոջ հետևից: Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս հասկանալ: 
    ԱՎԵԼԻՆ
  • Ընտանիքը վտանգված է
    Ընտանիքը վտանգված է
    07 Dec, 2021

    Ամուսնությունը, ընտանիքը մարդկության հիմնական բջիջն են: Բայց այսօր ընատնիք ունենալ, զավակներ ունենալ ոչ բոլորն են ցանկանում՝ սրանով խախտելով Աստծո ծրագիրն ու վտանգելով  մարդկության շարունակականությունը: 

    ԱՎԵԼԻՆ
  • Երեխան պարգև է
    Երեխան պարգև է
    06 Dec, 2021

    Ամեն երեխա Աստծո պարգևն է, որն ընտանիքը ստանում է: Ամեն երեխա իրավունք ունի մեծանալու լիարժեք ընտանիքում, որտեղ ծնողները կսիրեն իրեն ու հոգատար կլինեն: 

    ԱՎԵԼԻՆ
  • Ինչու՞ է մարդը տառապում
    Ինչու՞ է մարդը տառապում
    03 Dec, 2021

    Եթե Աստված մեզ սիրում է, մեզ ներում է, ինչու՞ ենք մենք տառապում: Տառապում են անգամ մանուկները, անմեղները: Սա խոր ու անբացատրելի խորհուրդ է մեզ համար: 

    ԱՎԵԼԻՆ
  • Պահպանել հանգստություն ամեն դեպքում
    Պահպանել հանգստություն ամեն դեպքում
    02 Dec, 2021

    Բենջամին Ֆրանկլինը 12 առաքինություններից մեկը համարում է հանգստությունը: Չհուզվել աննշան բաներից սովորական կամ անխուսափելի առիթներով: Սա նշանակում է հանդարտությամբ ընդունել այն, ինչ պետք է լինի անխուսափելիորեն, չզայրանալ, որովհետև զայրույթը ոչ միայն մեզ է վնասում, այլև ուրիշներին: 

    ԱՎԵԼԻՆ
  • Զսպվածություն
    Զսպվածություն
    01 Dec, 2021

    Խուսափի՛ր ծայրահեղություններից, պահպանի՛ր  (որքան դու դա խելամիտ ես համարում) վիրավորվածության զգացումը անարդարությունների հանդեպ:

     
    ԱՎԵԼԻՆ
  • Արդարություն
    Արդարություն
    30 Nov, 2021
    Մի՛ արա ուրիշի այն, ինչ չես ուզում, որ նա անի քեզ: 
    Ոչ մեկին մի վնասիր, թույլ մի տուր անարդարություն և մի անտեսիր բարի գործերը, որոնք քո պարտականությունների մեջ են մտնում:
    ԱՎԵԼԻՆ
  • Աշխատասիրություն
    Աշխատասիրություն
    29 Nov, 2021
    Ժամանակ մի՛ կորցրու, միշտ զբաղվիր որևէ օգտակար բանով, հրաժարվի՛ր  բոլոր անհարկավոր գործողություններից: 
     
    ԱՎԵԼԻՆ
  • Ոչինչ մի՛ վատնիր
    Ոչինչ մի՛ վատնիր
    26 Nov, 2021

    Չվատնել նշանակում է խնայել ոչ միայն նյութական բարիքները, այլև մեր ժամանակը, մեր կյանքը, մեր աշխատանքը:Շարունակում ենք մեկնաբանել Բենջամին Ֆրանկլինի 12 առաքինությունները: 

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

11 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Հարցնում է՝ Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Հարցնում է՝ Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Հարցնում է՝ Մանիկ Գևորգյան
06.17.2025
Դիտել բոլորը