You can
What is the difference between successful and unsuccessful people?
Programs
- READ MOREԴժվարությունը նոր հնարավորության դուռն է29 Jun, 2023
Ինչպիսի՞ ծառայություններ են մատուցում հանրությանը «Ստեղծագործ մշակութային տուրեր» (Creative culture tour) ընկերությունը և «Ստեղծագործ անկյուն սերվիս դպրոցը» (Creative corner service school)։ Անցած ճանապարհ և հաղթահարված դժվարություններ։ Ինչպե՞ս պետք է վարվել ներքին վախերի հետ՝ ցանկալի արդյունք ունենա լու համար։ Որքանո՞վ պետք է հիմնվել ուրիշների կարծիքների վրա՝ որևէ նոր քայլ կատարելիս, և հատկապես ո՞ւմ կարծիքի։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Ստեղծագործ անկյուն սերվիս դպրոց» ընկերության համահիմնադիրներ Կառլեն Իսահակյանի և Լուսինե Ավագյանի հետ: - READ MOREՌիսկի դիմելով գուցե պարտվես․ բայց ռիսկի չդիմելով երբեք չես հաղթի21 Jun, 2023
Պետք է ուսումնասիրել այն դաշտը, որտեղ պատրաստվում ես բիզնես սկսել։ Արդյո՞ք պարտադիր պայման է խոշոր դրամագլուխ ունենալ՝ որևէ բիզնես սկսելու համար։ Ինչո՞ւ է կարևոր լավ համբավ ստեղծելը՝ քո հիմնած բրենդի շուրջ։ Խուսափե՞լ մեծ պատասխանատվություն ստանձնելուց, թե՞ ոչ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Եղոյան» ֆոտոստուդիայի հիմնադիր տնօրեն Նորայր Եղոյանի հետ: - READ MOREԲիզնեսում, թե կյանքում՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում03 May, 2023
Ինչո՞ւ է կարևոր հստակ նպատակի սահմանումը։ Ո՞րն է հաջողությունը։ Հավատի դերը մարդու գործունեության մեջ։ Մենք և մեր վախերը, որոնք, տարբեր բացասական մտքերի տեսքով, կաշկանդում են մեր քայլերը և պատնեշ դնում մեր և մեր նպատակի միջև։
Ինչպե՞ս, ի՞նչ դժվարությունների հաղթահարման գնով է կայացել «Արաքս» հյուրանոցային համալիրը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն Վարդան Սրտաշյանի հետ: - READ MOREՓոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում20 Apr, 2023
Բիզնեսմենի իրական կերպարը և նրա ընկալումը հասարակության շրջանում։ Դժվարությունները, որոնցից այն կողմ գտնվում է հաջողությունն ու ցանկալի արդյունքը։ Մեր ներքին վախերը և դրանց հաղթահարումը․ ի՞նչ կտա դա մեզ։ Միտքը և դրա կառավարումը․ ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Մարդկանց այն խումբը, որոնք միշտ ուրիշներից կամ պետությունից ակնկալում են օգնություն։ Ե՞րբ և որքա՞ն պետք է օգնել։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Տիրամայր» արհեստի դպրոցի մանկավարժ և ռեստորանային բիզնեսի խորհրդատու Գագիկ Սերոբյանի հետ: - READ MOREՀաջողության ճամփան զրկանքների միջով է անցնում15 Mar, 2023
Սոցիալական դժվարություններից պոկվելու և բարեկեցության հասնելու համար մեծ ցանկություն և նպատակ սահմանել է պետք: Ինչպե՞ս է դա առաջ մղում մարդուն: Ինչո՞ւ պետք է մտածել, թե քո բիզնեսով ինչպես ես օգնելու մարդկանց: Որքանո՞վ է կարևոր ստեղծագործ մտքով վերաբերվելը անելիքին:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բիզնեսմեն, ռեստորատոր Գառնիկ Վարդերեսյանի հետ:
- READ MORE«Պարտությունը ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ»31 Jan, 2023
Ինչպե՞ս կերտել կյանքի հաջողված պատմություն՝ ունենալով հաշմանդամության: Դժվարությունները որքանո՞վ պիտի նշանակություն ունենան, եթե ուզում ես հասնել նպատակիդ: Հնարավոր անհաջողության վախը և դրա հաղթահարումը:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց» ՀԿ-ին կից «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տեղեկատվության տրամադրման ուղղորդման համակարգող Հասմիկ Մխիթարյանի հետ: - READ MORE«Ամենուր խնդիրները լուծվում են նույն սկզբունքով»15 Dec, 2022
Հայ հրուշակագործի հաջողությունները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Ինչպե՞ս են սլովակներն ընդունում նորույթը՝ գործունեության մեջ, շուկայում և առհասարակ: Ինչո՞ւ է կարևոր նորարարությունը և ինչպե՞ս սպառողին հաճախակի առաջարկել նորույթ: Ինքնակրթվել և երբեք չդոփել տեղում, այնուհետև նոր քաղած գիտեիքը կիրառել գործնականում. սա է բիզնեսի զարգացման հիմնական սկզբունքը: Գրկաբաց ընդունել փոփոխությունները, քանի որ աշխարհն ինքն է ամեն վայրկյանի փոխվում:
Այս և բիզնեսում հաջողության մասին այլ հարցերի շուրջ զրուցում ենք Anna cake studio ընկերության հիմնադիր Աննա Ամիրխանյանի հետ: - READ MORE«Դժվարությունը այն հիմքն է, որի վրա կառուցվում է հաջողությունը»13 Dec, 2022
Ինչպե՞ս եղավ անցումը հայոց լեզվից մեղուների լեզվին: Առաջին գցված քայլերն ու հետագա զարգացման ընթացքը: Ի՞նչ է լինում, երբ չե՛ս հարմարվում անհաջողության հետ, և ինչո՞ւ պետք է ամեն գնով հաղթահարել վախը՝ մի նոր գործունեություն սկսելիս: Դպրոցի ազդեցությունը սխալվելուց վախի ձևավորման գործում. ի՞նչը պետք է փոխել դպրոցում՝ աշակերտի սխալների հանդեպ վերաբերմունքի մեջ: Ինչպե՞ս վերաբերվել կողքից հնչող կարծիքներին՝ քո բիզնես գործունեության վերաբերյալ:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք BeeLife ընկերության հիմնադիր Գայանե Սիմոնյանի հետ: - READ MORE«Դու պիտի արժանանաս հաջողությանդ ու եկամտիդ»07 Dec, 2022
Digital Universe X ընկերության գործունեությունը և իրականացված ու պլանավորած ծրագրերը: Որո՞նք են այն հատկանիշները, որ օգնում են հաջողությամբ իրականացնել նպատակները: Ի՞նչ անել, երբ անդադար ձախողման եք հանդիպում: Խնդիրները շրջանցե՞լ, թե՞ լուծել:
Զրույց Digital Universe X ընկերության հիմնադիր Դավիթ Յուզբաշյանի հետ: - READ MORE«Ո՛չ թե հույսը դնել ուրիշի վրա, այլ նախաձեռնող լինել՝ սեփական խնդիրները լուծելու հարցում»22 Nov, 2022
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի նպատակներն ու գործունեությունը: Հանրապետության հատկապես ո՞ր համայնքներում է այն իրագործում իր ծրագրերը, որոնց օգնությամբ ստեղծագործական ու արտադրող ներուժ ունեցող քաղաքացիները գործազուրկի կարգավիճակը հաղթահարում են և մտնում շուկա: Մտածելակերպ. այն, ինչը նախևառաջ պետք է փոխվի մեր հասարակության մեջ:
Առավել մանրամասն՝ հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի հետ մեր զրույցում: - READ MORE«Փողը ո՛չ չարիք է, ո՛չ բարիք. այն պարզապես միջոց է լավ կամ վատ նպատակներն իրագործելու համար»16 Nov, 2022
Ոսկերչության հարուստ ավանդույթները Լիբանանի Անջար հայաբնակ գյուղում: Հայ ոսկերչի հաջողությունները Սաուդյան Արաբիայում: Երկար դեգերումներից հետո հայրենիքում հհաստատվելը: Մարդկային ինչպիսի՞ հատկանիշներ նպաստեցին և շարունակում են ապահովել հաջողությունները: Ի՞նչ դեր ունի ինքնավստահությունը և հավատը սեփական կարողությունների հանդեպ՝ դրանց կերտման գործում: Արդյո՞ք տեղին է անհիմն ինքնավստահությունը, թե՞ այն պետք է հիմնված լինի գիտելիքի և բազմաթիվ հաջողված ու ձախողված փորձերի շնորհիվ ձեռք բերված հմտության վրա:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ոսկերիչ, դիզայներ Սարհատ Աբրահամեանի հետ:
- READ MOREԱրդյունք չես ունենա, եթե համառ չլինես08 Nov, 2022
Ինչպե՞ս հիմնվեց «Միտ» գիտակրթական փորձաինժեներական կենտրոնը: Ո՞րն է նրա նպատակը, ո՞ր երեխաները և պատանիները կարող են հաճախել այնտեղ և ի՞նչ են սովորում: Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է զարգացնել երեխաների մոտ, որպեսզի լինեն նպատակասլաց, ինքնավստահ և համառոևրեն դեպի նպատակը սլացող:
Զրույց կենտրոնի տնօրեն Խաչատուր Թադևոսյանի հետ:
Gospel of the Day:
« | May 2025 | |||||
---|---|---|---|---|---|---|
Mo | Tu | We | Th | Fr | Sa | Su |
28 | 29 | 30 | 1 | 2 | 3 | 4 |
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 1 |
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |