Ռադիո Մարիամ
#
LIVE

peaceful family

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

Programs

  • 12 առաքինությունները
    12 առաքինությունները
    25 Nov, 2021

    Բարոյական կատարելության հասնելու համար քաղաքական գործիչ, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինն առաջարկում է 12 առաքինություններ: Որո՞նք են դրանք և ի՞նչ նշանակություն ունեն այսօրվա մարդու համար: 

    00:00
     
    READ MORE
  • Մանկությունն ամենակարևոր ժամանակաշրջանն է
    Մանկությունն ամենակարևոր ժամանակաշրջանն է
    24 Nov, 2021
    Այսօրվա մանուկը վաղվա երիտասարդն է, ով  պետք է կառավարի երկիրը: Կառավարի՝ ստեղծելով լավ ընտանիք, դաստիարակելով լավ զավակներ, իր լավագույն արժեքները տալով ընտանիքի անդամներին ու շրջապատին: 
    Երեխայի դաստիարակությունը, ունեցած հարաբերությունները ծնողների հետ դառնում են ուղեցույց ողջ կյանքի համար:
    00:00
     
    READ MORE
  • Ծեծն ընտանիքում և դպրոցում
    Ծեծն ընտանիքում և դպրոցում
    23 Nov, 2021

    Սովորաբար ծեծում են այն ծնողներն ու ուսուցիչները, ովքեր մեծացել են ծեծով: Այսինքն՝ կրկնում են այն, ինչ տեսել են: Ու սա փոխանցվում է սերնդեսերունդ: Մենք կարող ենք կոտրել շղթան ու վերջ տալ ծեծին: 

    00:00
     
    READ MORE
  • Ես կարող եմ
    Ես կարող եմ
    22 Nov, 2021
    Երեխան չի պատկանում ո՛չ պետությանը, ո՛չ ծնողին:  Երեխան ունի իր կյանքը, իր ինքնությունը:Ծնողի պարտականությունն ու իրավունքն է կրթել ու դաստիարակել նրան և պահանջել, որ պետությունն ապահովի լավ կրթություն և հարգանք նրա հանդեպ: Իսկ այդ կրթության հիմքում պետք է լինի՝ «Ես կարող եմ» բանաձևը, որը երեխայի առջև կբացի բոլոր հորիզոնները: 
    00:00
     
    READ MORE
  • Սահմանազատումն ընտանիքում
    Սահմանազատումն ընտանիքում
    19 Nov, 2021

    Ամուսինների, ծնողների ու զավակների մեջ պետք է սահմաններ լինեն, ամեն մեկը պետք է հասկանա, թե որն է  իր սահմանը: Սրա համար մեծ աշխատանք է պահանջվում, հատկապես՝  ամուսիններից: Ինչպե՞ս գծել սահմաններ ու սովորեցնել երեխաներին պահպանել դրանք:

    00:00
     
    READ MORE
  • Ինչպե՞ս սիրել ընտանիքում
    Ինչպե՞ս սիրել ընտանիքում
    18 Nov, 2021

     Ամուսնությունից հետո զույգերը մտածում են, որ դիմացինը պատկանում է իրեն և պետք է նրան կառավարել ամբողջությամբ: Սա սխալ է: Պետք է դիմացինին ազատություն տալ՝ զգալու, մտածելու, արտահայտվելու: Սա այն քայլն է, որ կնվազեցնի ընտանեկան բռնությունների թիվը: 

    00:00
     
    READ MORE
  • Սիրո բուն իմաստը
    Սիրո բուն իմաստը
    17 Nov, 2021

    Սերը միայն զգացմունք չէ, այլ գործողություն է: Ընդունել դիմացինին այնպսին, ինչպսին կա: Եքթե մենք ցանկանում ենք փոխել դիմացինին, որ հաճելի լինի մեզ, սխալ է, դա սեր չէ: Իսկ եթե ցանկանում ենք, որ դիմացինը փոխվի իր բարիքի համար, սիրո դրսևորում է: 

    00:00
     
    READ MORE
  • Սիրեցե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի
    Սիրեցե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի
    16 Nov, 2021

    Աստված Սեր է, Սիրո աղբյուրը: Նա ոչինչ չի ակնկալում, միայն տալիս է իր անծայրածիր սերը: Ընդունում է մեզ այնպիսն,  ինչպիսին կանք: Մարդն էլ իր հերթին  հնարավորություն ունի ընդունելու այդ սերը և կիրառելու իր ընատնիքում: Մենք նույնպես կարող ենք սիրել ուրիշներին՝ առանց ակնկալիքի: 

    00:00
     
    READ MORE
  • Ագապե՝ ճշմարիտ, աստվածային սերը
    Ագապե՝ ճշմարիտ, աստվածային սերը
    15 Nov, 2021
    Մարդկային սերը միշտ սպասում է պատասխանի, միշտ ակնկալիք ունի: Բայց ագապե սերն ամբողջովին այլ է: Եկեք հասկանանք, թե ինչ է ագապե սերը: 
    00:00
     
    READ MORE
  • Երեխան անհատականություն է
    Երեխան անհատականություն է
    12 Nov, 2021

    Ծնողները, հաճախ, իրենց խոսքերով կամ վերաբերմունքով վանում են երեխաներին: Ամեն երեխա անհատականություն է, ինքնուրույն անձ, ով արժանի է հարգանքի: Իսկ ծնողի պարտականությունն է տեսնել, գնահատել սա և պատրաստել երեխային կյանքի համար, ոչ թե իրեն ծառայելու համար:

    00:00
     
    READ MORE
  • Երեխան քեզանից է, բայց քոնը չէ
    Երեխան քեզանից է, բայց քոնը չէ
    11 Nov, 2021

    Երեխաները, մինչ սեփական ընտանիքն ունենալը, քննադատում են ծնողներին կամ մտածում, որ նրանք սխալ են վարում կենցաղը, սխալ մոտեցումներ ունեն դաստիարակության հարցում:  Բայց երբ արդեն ընտանիք են կազմում, սովորաբար վարվում են ճիշտ այնպես, ինչպես իրենց ծնողները

    00:00
     
    READ MORE
  • Ինչպե՞ս տոկալ, լինել քաջ
    Ինչպե՞ս տոկալ, լինել քաջ
    10 Nov, 2021

    Քաջ, տոկուն լինել նշանակում է դիմանալ դժվարություններին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Նշանակում է պողպատե կամք ունենալ, երբ ուրիշները չեն հասկանում մեզ, մեղադրում են կամ զրպարտում: Արդյոք հնարավո՞ր է մշակել, ձեռք բերել այս առաքինությունը, որն ունենալու դեպքում շատ բան կկարողանանք փոխել մեր կյանքում: 

    00:00
     
    READ MORE

Gospel of the Day:

«July 2025
MoTuWeThFrSaSu
30123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031123
45678910
9 July 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Asking Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Asking Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Asking Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Asking Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Asking Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Asking Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Asking Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Asking Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Asking Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Asking Մանիկ Գևորգյան
06.17.2025
View all