Music and literature
The poet only gives body to his thoughts and feelings, he breathes the breath of his life to make him live forever, but in order for him to fly, he needs flaws, and he can only get flaws in the magical world called music. H. Tumanyan
Programs
- READ MOREԱմեն կերակուր իր պատմությունն ունի28 Dec, 2022
Թագուհի Թովմասյանի այս ինքնատիպ գրքում ավելի քան 30 կերակուրների բաղադրատոմսեր կան, սակայն ամեն կերակուր նաև իր պատմությունն ունի։ Հեղինակը կերակուրների միջոցով պատմում է նաև իր գերդաստանի պատմությունը Թուրքիայում։ Ցեղասպանության ճիրաններից մազապուրծ ընտանիքը հարատևեց, մեծացավ ու այսօր ամբողջ աշխարհին ու առաջին հերթին թուրքին ճաշերի միջոցով պատմում է հայի տեսակի մասին, ու թե ինչպես մեկ դար առաջ ցանկացան ոչնչացնել այդ տեսակը։ Զրույց գրքի հեղինակ Թագուհի Թովմասյանի հետ։
- READ MOREՄշակույթների խաչմերուկում։ Ինչպ՞ս Գյումրեցի աղջիկը նվաճեց համաշխարհային բեմերը։11 Nov, 2022
Օպերային երգչուհի, սոպրանո Մարինե Գրիգորյանը պատմում է իր անցած ճանապարհի մասին․ Գյումրիից Երևան, այնուհետև Շվեյցարիա, Իտալիա։ Երգչուհին իր կյանքի օրինակով խոսում է կարևորագույն խնդիրներից մեկի մասին, թե ինչու այսօր շատ արվեստագետներ նախընտրում են արարել դրսում, ինչու մշակույթը կրողին ու տարածողին մեզ մոտ չեն գնահատում։
- READ MOREԱզգային դիմագծի մեկ ակոսը. պարերգեր05 Jul, 2022
Հայ ժողովրդական պարերգերի ծագումը և դրանց ամենանախնական նշանակությունը: Ինչո՞ւ կան միևնույն պարերգերի բազմաթիվ տարբերակներ: Ինչո՞ւ են կրկնակները անխախտ պահպանվում: Պարերգերը մեր օրերում. այսօր ե՞ւս ստեղծվում են ժողովրդական նման երգեր: Ազգային երգի ու պարի դասավանդման անհրաժեշտությունը դպրոցներում: Ո՞ր փուլում է ուսուցիչների վերապատրաստումը:
Զրույց երաժշտագետ, բանահավաք, հանրակրթական դպրոցների համար «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի համահեղինակ և վերապատրաստող մասնագետ Մարգարիտ Սարգսյանի հետ: - READ MOREՆոր շունչ՝ Արցախի երգերին04 Jul, 2022
Ազգային ինքնության պահպանումը և ազգային երգը: Առանձին անդրադարձ Արցախի երգերին: Նոր սկավառակներ, որոնք ընդգրկում են V-XIII դարերի շարականագիրների ստեղծագործություններ և Արցախի տարբեր գավառներում գրառված ժողովրդական երգեր:
Զրուցում ենք Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի Լուսինե Դավությանի հետ: - READ MOREՀայ երգի հանդեպ սիրուց դեպի պրոֆեսիոնալիզմ24 Jun, 2022
Ինչպե՞ս ստեղծվեց «Խազեր» երգչախումբը: Եվրոպայում անցկացվելիք փառատոնին մասնակցելու հրավերը: «Խազեր» և «Փոքր խազեր»: Կոմիտասյան երգերը՝ քաղաքային տրանսպորտում. ինչպե՞ս ծնվեց գաղափարի մտահղացումը: Նոր ծրագրեր:
Զրույց «Խազեր» երգչախմբի հիմնադիր, խմբավար Անի Նավասարդյանի հետ: - READ MOREՀայրենիքի գույները արգենտինահայ երգչուհու նախագծում17 Jun, 2022
Ինչպե՞ս հայրենիքի կանչը Հայաստան բերեց արգենտինահայ երգչուհուն. առաջին տպավորություններն ու հույզերը: Երաժշտական նախագծի իրականացման մտահղացումը: Որտե՞ղ որոշեց բնակվել և ինչո՞ւ: Ինչո՞վ է զբաղվում նա հայրենիքում և ի՞նչ նոր ծրագրեր ունի:
Զրույց արգենտինահայ երգչուհի Ալին Դեմիրճյանի հետ: - READ MORE«Երազանքից դեպի իրականություն»19 May, 2022
Հայաստանի կույրերի հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ կազմակերպվել է համերգ՝ տեսողական խնդիր ունեցող երեխաների մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են իտալական դասական վոկալ ստեղծագործություններ:
Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքներ են տարվել մինչ համերգը, ինչպիսի՞ դժվարություններ են հաղթահարել մասնակիցները: Այս, ինչպես նաև դեպի հաջողություն տանող կամային հատկանիշների մասին զրուցում ենք երաժիշտ, Կույրերի, հաշմանդամների միության անդամ Արև Գևորգյանի հետ: - READ MOREՀայոց երկրորդ էպոսը. Պարսից պատերազմ. մաս 225 Apr, 2022
«Պարսից պատերազմ»-ի ճյուղերը և զրույցները: Ընդհանուր բովանդակությունը: Ծագման ժամանակաշրջանը և նկարագրվող դեպքերը: Ժամանակաշրջանի արտահայտումը նրա տարբեր ճյուղերում: Զրույց մշակութաբան Սիրանույշ Առաքելյանի հետ:
- READ MOREՀայոց երկրորդ էպոսը. Պարսից պատերազմ21 Mar, 2022
«Պարսից պատերազմ»-իճյուղերըևզրույցները: Ընդհանուր բովանդակությունը: Ծագման ժամանակաշրջանը և նկարագրվող դեպքերը: Ժամանակաշրջանի արտահայտումը նրա տարբեր ճյուղերում: ԶրույցմշակութաբանՍիրանույշԱռաքելյանիհետ:
- READ MOREԿյանքի գեղեցկությունները՝ խտացված երգերում. Աշուղ Նազելի02 Feb, 2022
Հայրենի գյուղի մոտ գտնվող մատուռը, և նրա հետ կապված սիրելի հիշողությունները, որոնք մեղեդու վերածված, գեղեցիկ երգ են դարձել: Այն ի՞նչ «մոշ աչքեր» էին, որոնք մեզ են նայում նույնանուն երգից: Թե ինչպես ժողովրդական երգերում հաճախ հանդիպող բացականչությունը ծնունդ տվեց աշուղի «Վար կանե» երգին: