peaceful family
Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։
Programs
- READ MOREԸնտանիքն ամենօրյա աշխատանք է21 Oct, 2021
Խաղաղ ընտանիք ունենալու համար ամուսինները պետք է իրար հասկական ու իրար օգնեն ամեն հարցում: Այս պարագայում շատ կարևոր է զիջելն ու ներելը, ճիշտ բառեր օգտագործելը: Կարևոր է նաև երրրոդ անձի մասնակցությունը: Ո՞վ է այդ անձը:
- READ MOREԸնտանիքի մշակույթ20 Oct, 2021
Ամեն ընտանիք ունի իր մշակույթը. ինչպես է կազմակերպում կենցաղը, ինչպես է լուծում խնդիրները, նշում տոները և այլն: Եվ երբ կինը մտնում է նոր ընտանիք, առնչվում է նոր մշակույթի հետ, ինչը կարող է կոնֆլիկտների ու խնդիրների պատճառ դառնալ:
- READ MOREՍուրբ Հոգու պարգևները և մեր ընտանիքը19 Oct, 2021Եթե ցանկանում ենք խաղաղության մեջ ապրել, պետք է ունենանք Սուրբ Հոգու պարգևները՝ քաղցրություն, բարություն, ժուժկալություն, սեր, խնդություն, համբերություն, խաղաղություն, հավատարմություն, հեզություն:Շատ կարևոր է, որ ծնողներն իրենց հարաբերություններում այս բոլոր պարգևներն ունենան. օգտագործեն միայն բարի խոսքեր, ցուցաբերեն սեր և ներողամտություն: Երեխայի համար սա լավագույն օրինակն է:
- READ MOREԸնտանիքը կորիզն է հասարակության15 Oct, 2021
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ արժեքներ փոխվեցին, բայց ընտանիքը շարունակեց մնալ ամենակարևոր կորիզը: Եթե մենք այսօր ուզում ենք փայլուն ապագա կառուցել մեր երկրի համար, պետք է սկսենք ընտանիքից: Հզորացնենք մեր ընտանիքները և ստեղծենք ընտանեկան գրագետ հարաբերություններ
- READ MOREՍիրել և հարգել: Ո՞րն է տարբերությունը14 Oct, 2021
Տղամարդը ցանկանում է, որ կինը հարգի իրեն: Այդ հարգանքով կինը կարող է շատ բաներ սովորեցնել ամուսնուն կամ փոխել նրա մեջ: Շատ կարևոր է, որ կինը վերլուծի ու հասկանա, թե ինչի համար է հարգում իր ամուսնուն: Կինն էլ իր հերթին ցանկանում է սիրված լինել: Ամուսնու հոգատարության ու ուշադրության կարիքն ունի: Այսպես կարելի է ստեղծել խաղաղ ու ամուր ընտանիք: Սակայն խանգարում է հպարտությունը:
- READ MOREԱմուսնության էությունը13 Oct, 2021
Աստված ցանկանում է, որ ամուսինները լինեն մեկ մարմին: Մարդը ստեղծված է այն հնարավորությամբ և պայմանով, որ կարողանա ինքն իրեն ամբողջությամբ նվիրել ուրիշին: Տղամարդն իրեն պետք է նվիրի կնոջը, կինը իրեն պետք է նվիրի ամուսնուն: Ամբողջ էությամբ: Եվ այս նվիրումը հավերժական է: Սա է Աստծո ծրագիրը:
- READ MOREՈ՞րն է լավագույնը մեր զավակի համար12 Oct, 2021
Ծնողը միշտ էլ ցանկանում է լավագույնը տալ իր զավակին: Ծնողի ցանկությամբ կամ ստիպելով զավակը ընտրում է մասնագիտություն, աշխատանք, կողակից, սակայն արդյո՞ք սա զավակի կյանքն է, թե՞ ծնողի կյանքի շարունակությունը: Ծնողը պետք է ուղղություն ցույց տա, բայց ընտրությունը պետք է անի զավակը, ինքը պետք է հասկանա, թե որն է լավագույն իր համար:
- READ MOREՍովորել կիսելու մշակույթը11 Oct, 2021
Ամեն ծնող ինքն է որոշում, թե ինչն է լավագույնն իր երեխայի համար: Ծնողներ կան, ովքեր նյութապես ապահովված են և կատարում են երեխայի բոլոր ցանկությունները: Նրանց կողքին կան ծնողներ, ովքեր հնարավորություն չունեն անգամ խաղալիք գնելու: Սակայն այս ծնողները նույնպես երազում են լավագույնը տալ իրենց զավակներին: Շատ կարևոր է, որ նյութական խնդիրներ չունեցող ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին կիսելու մշակույթը:
- READ MOREԾնողը՝ օրինակ զավակի համար08 Oct, 2021
Յուրաքաչյուր կին և տղամարդ, երբ ընտանիք են կազմում, իրենց հայրական ընտանիքից բերում են բազմաթիվ սովորություններ, որոնք երբեմն չեն համապատասխանում: Իսկ երբ զույգերի մեջ բախում է առաջանում, իրավիճակն ավելի բարդանում է: Երեխաներն այդ ամենը զգում են, ապրում եմ, թեկուզ ենթագիտակցորեն, և հետագայում իրենք են նույնը շարունակում: Որպեսզի երեխաները տարբեր լինեն, ծնողները պետք է շատ աշխատեն:
- READ MOREԱլկոհոլի ազդեցությունն ընտանիքի վրա07 Oct, 2021
Երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է: Նա կարծում է, որ խմելով ու ծխելով՝ մեծանում է: Այստեղ կարևոր է ծնողների դերը: Երեխային պետք է բացատրել ու ցույց տալ խմիչքի բացասական ազդեցությունը:
- READ MOREԼինել ողորմած06 Oct, 2021
Ներելը շատ կարևոր գործիք է սրտի խախաղություն գտնելու համար: Մենք չենք կարող ուրախ ապրել, եթե չենք ազատվել զայրույթից, բռնությունից ու վրեժից: Ինչպե՞ս ազատվել, ինչպե՞ս ներել:
- READ MOREԱնցյալը փոխել չենք կարող05 Oct, 2021
Մեր կյանքը, որն ապրել ենք ու դարձել է անցյալ, նման է չորացած ցեմենտի: Փոխել չենք կարող: Առջևում թաց ցեմենտն է՝ ապագան: Մենք կարող ենք աշխատել և ուղղություն տալ գալիքին: Ապագան ինչ-որ առումով մեր ձեռքերում է, իսկ անցյալն արդեն վերադարձնել հնարավոր չէ: Բայց անցյալը կարևոր հիմք է ներկայի ու ապագայի համար: