Ամեն ծնող ինքն է որոշում, թե ինչն է լավագույնն իր երեխայի համար: Ծնողներ կան, ովքեր նյութապես ապահովված են և կատարում են երեխայի բոլոր ցանկությունները: Նրանց կողքին կան ծնողներ, ովքեր հնարավորություն չունեն անգամ խաղալիք գնելու: Սակայն այս ծնողները նույնպես երազում են լավագույնը տալ իրենց զավակներին: Շատ կարևոր է, որ նյութական խնդիրներ չունեցող ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին կիսելու մշակույթը: