peaceful family
Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։
Programs
- READ MOREՉափավորությունն ընտանիքում09 Nov, 2021
Ժուժկալությունը՝ չափավորությունը, ընտանեկան խաղաղության համար շատ մեծ դեր ունի: Այն մեզ սովորեցնում է զուսպ լինել, զսպել ցանկությունները, զգացմունքները, խոսքերը: Արդյունքում, մենք կկարողանանք արդար որոշումներ կայացնել ու ճիշտ հարաբերություններ կառուցել ընտանիքում:
- READ MOREԺուժկալություն08 Nov, 2021
Ժուժկալություն նշանակում է չափավորություն, զգաստություն: Ընտանիքում այս առաքինությունը շատ կարևոր ու կառուցողական նշանակություն ունի: Սա ամենամեծ քայլն է խաղաղություն հաստատելու և պահպանելու համար:
- READ MOREԼինել համբերատար05 Nov, 2021
Համբերությունը կարևոր առաքինություն է ընտանիքում: Սա նշանակում է կարողանալ սպասել, զսպել պոռթկումը, զգացումներն ու ցանկությունները:
- READ MOREՈղջախոհության բացակայությունը ընտանիք է քանդում04 Nov, 2021
Աստծո ծրագրի համաձայն զույգերը պետք է սիրեն միմյանց: Այդ սիրո արդյունքում պետք է ծնվի նոր ընտանիք: Եվ միայն ընտանիքում պետք է տեղի ունենան սեռական հարաբերություններ՝ բաց նոր կյանքի համար: Ամուսնությունից, ընտանեկան կյանքից դուրս սեռական հարաբերությունը սխալ է, մեղք է:
- READ MOREՈղջախոհություն և եղբայրասիրություն03 Nov, 2021
Եղբայրասիրություն է, երբ դիմացինին տալիս ես քո ժամանակից, օգնում ես նրան, կիսում ես քո ունեցածը, հարգում ես նրան: Ողջախոհությունը մաքուր կյանքով ապրելն է, որը սկսվում է ընտանիքից: Ամուսինները պետք է ողջախոհությամբ հարաբերվեն և շատ ուշադիր լինեն, որ միմյանց չնեղացնեն:
- READ MOREԲարությունն ընտանիքում01 Nov, 2021
Բարությունն առաքինություն է, որը կառուցում է ընտանիքը: Սակայն զույգը պետք է հստակ հասկանա, թե ինչ է բարությունը, և ինչպես պետք է այն արտահայտել ընտանիքում՝ միմյանց հանդեպ:
- READ MOREԱմեն մեկը պետք է գտնի իր տեղը29 Oct, 2021
Ընտանիքում ամենակարևորը սերն է, որն առաջին հերթին արտահայտվում է հարգանքով: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի դիմացինին, այդ թվում և երեխաներին՝ անկախ տարիքից: Ծնողի պարտականությունն է երեխային լսել դեռ մեկ տարեկանից, օգնել ու ուղղություն ցույց տալ կյանքի որոշում կայացնելու համար: Այսպես ամեն մեկը հնարավորություն կունենա գտնելու իր ճիշտ տեղը:
- READ MOREՍովորենք լսել28 Oct, 2021
Արդարությունն առաքինություն է, որն իրականացնելու համար ամեն օր պետք է աշխատենք: Առանց արդարության՝ ընտանիքը դառնում է դժոխք: Այն ձեռք բերելու համար պետք է մշակել միմյանց և ինքներս մեզ լսելու կարողությունը: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է լռեցնենք մեր ԵՍ-ը:
- READ MOREԸնտանեկան առաքինություններ27 Oct, 2021
Միջավայրը միշտ մեծ ազդեցություն ունի ընտանիքի վրա: Բայց ամեն ընտանիք, եթե ունի իր մշակույթը, իր առաքինությունները, պետք է հակառակ գնա այն հոսանքին, որն այսօր հրամցվում է, որպես ընտանեկան արժեք կամ առաքինություն:
- READ MOREՎառել կրթության մոմը26 Oct, 2021
Ամենակարևոր բաները ոչ թե սովորեցնում են, այլ առիթ ստեղծում, որ դիմացինը սովորի: Մեր պարտականությունն է օրինակ ծառայել և ընտրության հնարավորություն տալ: Կրթությունը ոչ թե դատարկ շիշ է, որը պետք է լցնել, այլ մոմ է, որ պետք է վառել: Ուրիշների լույսն օգտագործելով՝ երեխան հետո դառնում է լույս ու այն փոխանցում մյուս սերունդներին:
- READ MORE5/1 բանաձևն ընտանիքում25 Oct, 2021
Կարևորը է, որ ամուսիններն իրար հետ զրուցելիս միմյանց ասենց իրենց հինգ լավ կողմերի և մեկ թերության կամ սխալի մասին: Սրան հասնելու համար առաջին հերթին փորձեք գտնել ձեր հինգ լավ կողմերը, ինչն էլ կօգնի գտնելու դիմացինի լավ կողմերը: Սակայն սա բավականին դժվար է, որովհետև մենք մեր կյանքում միայն մեր վատ կողմերի մասին ենք լսում և հանդիմանվում:
- READ MOREԱստծո ընտանիքը22 Oct, 2021
Աստծո ընտանիքը կատարյալ է, որին նմանվել պետք է ձգտի ամեն ընտանիք: Բայց ի՞նչ պետք է փոխել մեր ընտանիքներում՝ Աստծո ընտանիքի մշակույթն ու արժեքները ձեռք բերելու համար: Ի՞նչ է պետք դրա համար: Առաջին հերթին՝ Սեր: