Careful conversation
The doctrine of the Church shows the way to a beautiful and happy life. You will find Hope in the sermons and conversations in this section, even when it seems dark around you.
Programs
READ MOREԱպաշխարության խորհուրդը15 Aug, 2023Աստված սիրող Հայր է, ով ամեն րոպե սպասում է մեզ, մեր դարձին ու ապաշխարությանը: Ներելով, սիրելով ու ընդունելով՝ Նա մեզ վերստին մաքրվելու ու նորովի ապրելու հնարավորություն է տալիս: Ինչպե՞ս ապաշխարել, և արդյո՞ք ամեն անգամ ներված լինելը նոր մեղքեր գործելու գայթակղություն չի առաջացնում: Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:
READ MOREՊսակի խորհուրդը24 Jul, 2023Ի՞նչ է նշանակում լինել Տեր և Հնազանդ։ Ցավոք, այսօր շատերը չեն հասկանում այս բառերի նշանակությունն ու էությունը, ու ընդհանրապես, պսակի արարողությունը դարձել է միայն ամուսնական խրախճանքի մի մասը։ Եթե զույգերը ճիշտ հասկանան պսակի խորհուրդը, ընտանիքի նշանակությունը, այսքան ամուսնալուծություններ ու խնդիրներ թերևս չլինեն։ Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ։
READ MOREՄկրտության խորհուրդը: Ի՞նչ է լինում չմկրտված մարդու հետ մահից հետո14 Jun, 2023Ո՞ր տարիքում պետք է մկրտել երեխային, ի՞նչ չափարոշիչնեչով պետք է ընտրել կնքահորը: Սրանք ամենահետաքրքրող հարցերն են յուրաքաչյուր ծնողի համար, երբ իր փոքրիկին ցանկանում է մկրտել: Իսկ ինչու՞ պետք է մկրտել, կամ ինչպե՞ս պատրաստվել մկրտությանը, այս հարցերում կաղում ենք բոլորս՝ ավելի շատ մտածելով ճոխ սեղանների ու հարուստ կնքահոր մասին:Մկրտության խորհրդի և մեր սխալ մոտեցումների մասին զրուցում ենք Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ:
READ MOREԿա՞ ուժ աղոթքի մեջ06 Jun, 2023Ասում ենք, որ աղոթքն ուժ ունի: Բայց հաճախ էլ դժգոհում, որ մեր աղոթքներն անպատասխան են մնում: Ինչպե՞ս պետք է աղոթել, որ այդ ուժը գործի, կամ ինչու՞ ու ե՞րբ են մեր աղոթքները մնում անպատասխան: Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:
READ MOREԱշխարհամատրան կիրակի23 Apr, 2023Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը: Լսենք Հայ Հովսեփ Քելեկյանի մեկնությունը։
READ MOREԱվագ շաբաթվա խորհուրդը03 Apr, 2023Ավագ շաբաթը տարվա ամենակարևոր ժամանակաշրջանն է, ինչ համար էլ կոչվում է Ավագ: Յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու նախապատրաստությունը Սուրբ Հարության տոնին: Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:
READ MOREԽաչի ճանապարհը20 Feb, 2023Մեծ Պահքի շրջանում՝ ամեն ուրբաթ, բոլոր եկեղեցիներում հիշում են Հիսուսի խաչի ճանապարհի 14 կայանները և աղոթում ամեն կայանի առաջ։ Որո՞նք են այդ կայանները, ու՞մ հանդիպեց Հիսուս ամեն կայանում, և ի՞նչ խորհուրդ ունի այդ հանդիպումն այսօր մեզ համար։ Մեկնաբանում է Հայր Ռաֆֆի Սակայանը։
READ MOREՎարդանանց պատերազմը09 Feb, 2023Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց պարեզամը մեր հավատքի և ազգի պահպանության համար։ Մեկնաբանում է Հայր Ռաֆֆի Սակայանը։
READ MOREԱռանց վարանելու ասա՝ Այո՛04 Nov, 2022Աստված բոլոր ժամանակներում կանչում է մեզ։ Նա ամեն մեկիս համար ծրագիր ունի, որն իրականացնելու համար էլ տալիս է ուժ, զորություն ու մինչև վերջ ուղեկցում է մեզ։ Սակայն մենք կամ չենք լսում նրա կանչը, կամ վախենում ենք ասել՝ այո։ Աստվածամայրը բոլոր ժամանակներում մեզ օրինակ է՝ առանց վարանելու, առանց մտածելու ասելու՝ այո։ Այս "Այո"-ն կբացի բոլոր դռները և ուժ կտա առաջ գնալու համար։ Զրույց Հայր Մեսրոպ Թոփալյանի հետ։



