Ռադիո Մարիամ
#
LIVE
Վարդարանի փառավորության խորհուրդները (Կիրակի և երեքշաբթի)

Վարդարանի փառավորության խորհուրդները (Կիրակի և երեքշաբթի)

Ա. ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան: Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի´ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց. այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ´ք, տեսէ´ք այն տեղը, ուր պառկած էր: Եւ իսկոյն գնացէ´ք, ասացէ´ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք: Ահա ասացի ձեզ» (Մտթ. 28, 1-7):

Կարճ խորհրդածութիւն

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Բ. ՅԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ

Ապա Յիսուս առաքեալներին տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ: Եւ

միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն (Ղկ. 24, 50-53):

Կարճ խորհրդածութիւն

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

 Գ. ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԸ

Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ: Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս (Գործք. 2, 1-4)։

Կարճ խորհրդածութիւն

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Դ. ԱՍՏՈՒԱԾԱՄՕՐ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ

«Այսօր առաքեալները… Սուրբ Կոյսին դնելով գերեզմանի դռան մօտ, սպասում էին եւ ակնկալում

Տիրոջը… Տեսա՛ն Արարչին, որ գալիս էր բազում հրեշտակներով… Տեսան Սուրբ Կոյսին՝ օդում ճախրելիս եւ ամպեղէն կառքով վեր՝ դէպի Երկինք, համբառնալիս եւ երկնային խորանները մտնելիս՝ իմաստուն կոյսերի հետ միասին, եւ նրանց միաձայնելով՝ ասում էին՝ օրհնեա՛լ ես ամենօրհնեալդ կանանց մէջ»: (Ժամ. ի գիշերի, Օրհն. ԴՁ):
Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Կարճ խորհրդածութիւն

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Ե. ԱՍՏՈՒԱԾԱՄՕՐ ՊՍԱԿՈՒՄԸ՝ ՈՐՊԷՍ ԹԱԳՈՒՀԻ ԵՐԿՆՔԻ ԵՒ ԵՐԿՐԻ

Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից (Յայտն. 12,1)։
Տէ´ր, Թագուհին կանգնած է Քո աջից՝ զարդարուած եւ պաճուճուած ոսկեհուռ զգեստներով (Սղմ. 44,10):

Կարճ խորհրդածութիւն

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...
Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all