Ռադիո Մարիամ
#
LIVE

Historical Mistakes

We often hear that we don't learn from history. And what do we have to learn from the past?
teaches the mistakes of the ancestors. Only by recognizing and accepting the mistake can we move forward. During this program you will hear professional analysis, discussions and advice.

Programs

  • Արտաշես Բ-ի դավադրաբար սպանությունը և դրա հետևանքները
    Արտաշես Բ-ի դավադրաբար սպանությունը և դրա հետևանքները
    05 Dec, 2022

    Արտաշես Բ-ն՝ որպես իր պապի՝ Տիգրան Բ Մեծի արժանավոր տիրակալ: Նրա գործողությունները՝ ուղղված Հայքի ազատագրմանը հռոմեացիներից և երկրի հզորացմանը: Օրըստօրե հզորացող և իր դիրքերն ամրապնդող Հայքը՝ վտանգ Հռոմի համար: Վերջինիս միջամտությունը՝ հայ ազդեցիկ իշխանների շարքերում քաղաքական տարաձայնություններ և երկպառակություն սերմանելու միջոցով, որը հանգեցրեց հայերի ձեռքով Արտաշես Բ-ի սպանությանը: Ինչպիսի՞ վիճակում հայտնվեցին Հայքը, հայ ժողովուրդը և հռոմեասեր իշխանները հզոր արքայի՝ ասպարեզից հեռացվելուց հետո:
     Զրույց պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ:

    READ MORE
  • Ի՞նչ են սովորեցնում մեզ մեր նախնիների թույլ տված պատմական սխալները
    Ի՞նչ են սովորեցնում մեզ մեր նախնիների թույլ տված պատմական սխալները
    28 Nov, 2022

    Ինչո՞ւ են տեղի ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք, ավելի ուշ պարզվեց, որ ծանր հետևանքներ են թողել հայկական պետականության ու հայ ազգի պատմության ընթացքի վրա: Արդյոք պետք է այդ սխալները դարձնել դրոշակ և անդադար թափահարել՝ ապացուցելու համար, որ մենք այդպիսի՝ սխալներ թույլ տվող ա՞զգ ենք, թե՞ պիտի գործնական դասեր քաղենք դրանցից, և մեկ անգամ ճաշակելով այդ սխալի հետևանքը, իմանանք, որ տվյալ կերպ վարվելու դեպքում ունենում ենք տվյալ արդյունքը:
     Իսկ ի՞նչ կտա մեզ ծանոթանալը նաև այլ ազգերի պատմությանը. մի՞թե այնտեղ չկան սխալներ,  դավաճանության դրսևորումներ ու պառակտություն: Սխալները չի կարելի է վերագրել ազգին՝ որպես նրա նկարագիր, սխալներից պետք է պարզապես օգտվել՝ որպես ուղեցույց հետագա ընթացքի համար:
     Համադրություններ հայոց և ընդհանուր պատմության դրվագների:

    READ MORE
  • Ընդհանուր անդրադարձ պատմական սխալներին
    Ընդհանուր անդրադարձ պատմական սխալներին
    14 Nov, 2022

    Սխալի ընկալումը ավելի ուշ է գալիս, երբ հստակորեն երևում է ստացված արդյունքը: Պետք չէ ուրախանալ, թե մենք փյունիկի նման ավերակներից ու մոխիրներից վեր հառնող ազգ ենք: Պետք է ձգտել արծիվ լինել: Եվ պետք չէ հուսալ, թե ամեն անգամ այդպես վերականգնվելու ենք. դա չհիմնավորված հույս է:
     Ինչպե՞ս այսուհետ խուսափել այնպիսի քայլերից, որոնք բերում են անցանկալի արդյունքներ: Ազգային գաղափարախոսություն. Դրա դերն ու կարևորությունը:
     Զրուցում ենք պատմաբան Արտակ հովհաննիսյանի հետ:

    READ MORE
  • Ինչու՞ կորցրեցինք Կիլիկիան
    Ինչու՞ կորցրեցինք Կիլիկիան
    10 May, 2022

    Սիրում ենք ասել, որ մենք ունեցել ենք ծովից ծով երկիր, ունեցել ենք Կիլիկյան թագավորություն, փառավոր պատմություն ու անցյալ: Իսկ ինչու՞ սրա մասին մենք խոսում ենք անցյալ ժամանակով: Մեր ո՞ր սխալների պատճառով մենք կորցրեցինք Կիլիկիայի հայկական թագավորությունը: Լսենք պատմաբան Արամ Հովհաննիսյանին: 

    READ MORE
  • Հայ վրիժառուն
    Հայ վրիժառուն
    02 Jul, 2021

    «Նեմեսիս»-ը գործողության նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին: Գործողության մասնակիցներից մեկն էլ Արամ Երկանյանն էր, ում նվիրված է այս հաղորդումը: Զրուցում ենք պատմաբան, բլոգեր Արա Նախշքարյանի հետ:  

    READ MORE

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all