Ռադիո Մարիամ
#
LIVE
Հրաշագործ Սուրբ Շարբել

Հրաշագործ Սուրբ Շարբել

Սուրբ Շարբելը ծնվել է 1828 թվականի մայիս 8-ին Լեռնալիբանանի հեռավոր գյուղում՝ Բըքահ Քաֆրայում, բազմազավակ ընտանիքում: Հայրը՝ Անթուն Մախլուֆը, և մայրը՝ Բրիջիթան, բարեպաշտ մարդիկ էին: Շարբելը շատ փոքր էր, երբ մահացավ հայրը: Մայրն ամուսնացավ մի հավատացյալ մարդու հետ, ով հետագայում մեծ դեր ունեցավ Շարբելի կյանքում:

22 տարեկան նա որոշում է մտնել Մայֆուքի Տիրամոր վանք ու նվիրվել աղոթական կյանքին: Այս վանքում էլ նա փոխում է իր մկրտության անունը՝ Յուսեֆ, ստանալով 2-րդ դարի նահատակ Շարբելի անունը:  Նորընծայական շրջանը ավարտելուց հետո փոխադրվում է Աննայա՝ Սուրբ Մարոնի վանք, ուր 1853 թվականի կատարում է կրոնավոր ուխտը, այնուհետև տեղափոխվում է Լիբանանի Քիֆիֆանի վանք՝  փիլիսոփայություն և աստվածաբանություն ուսումնասիրելու համար:  1859 թվականին Շարբելը ձեռնադրվում է կուսակրոն քահանա: Իսկ 1875 թվականին մտնում է ճգնարան, ուր 23 տարի անցկացնում է լռության եւ աղոթքների մեջ՝ դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը:

Սուրբ Շարբելը, Աստծո ներշնչմամբ, բազմաթիվ հրաշքներ է գործում, որոնցից է Ճրագի հարշքը. ճրագի ամանի մեջ լցրած ջուրը վերածվում է յուղի ու լուսավորում սրբի խուցը ամբողջ գիշեր:  Մենաստանում Շարբելն ապրում էր ժուժկալ և աղոթական կյանք, ինչի համար ստացավ “Աստծով արբած մարդ” անունը: Նա քիչ էր քնում, շատ աղոթում: Մարդիկ գալիս էին հրաշագործ Շարբելի մոտ՝ զանազան հիվանդություններից բուժվելու, արտերը բերքառատ դարձնելու և այլ նպատակների համար:  

1898 թվականի Ծննդյան տոնին նախորդող շաբաթ օրը  ճգնավորը Պատարագ է մատուցում:  Բարձրացնելով սկիհը՝ արտասանում է «Ճշմարիտ Աստված» աղոթքը, որի ընթացքում ձեռքերը կծկվում և անշարժանում են: Հայր Մակարիոսը նրան ուղեկցում է իր սենյակ: Ութ օր Սուրբ Շարբելը տառապում է անասելի ցավերից, սակայն չի դադարում աղոթել: Սուրբը մահանում է 1898 թվականին Ծննդյան տոնի երեկոյան:
Հայր Շարբելին հուղարկավորում են վանքի հանրային գերեզմանատանը: Հարևանությամբ ապրող մարդիկ 45 գիշեր նրա շիրիմի վրա շողացող լույս են տեսնում: Գերբնական երևույթների կրկնվելու պատճառով պատրիարք Էլիաս Էլ Հայեքը թույլատրում է բացել գերեզմանը, որի մեջ հայտնաբերում են Շարբելի չքայքայված մարմինը և կոնքից հոսող ջրախառն արյուն: 1926 թվականին մարմինը տեղափոխում են նոր գերեզման: 1950 թվականին ապրիլի 22-ին մարմինը զննում են բժշկական և եկեղեցական երկու հանձնաժողով: Նկատում են, որ այն մնացել է նույն վիճակում, բայց արնահոսում է:
1965 թվականին  Հռոմի Պապ Պողոս VI նրան դասում է երանելիների շարքին,  իսկ 1977 թվականի  հոկտեմբերի 9-ին՝ հռչակում Սուրբ:  

Վանքը, ուր ապրել է սուրբ Շարբելը, այսօր համարվում է Լիբանանի ամենահայտնի ուխտատեղերից մեկը: Հազարավոր մարդիկ հայտնել են սուրբ Շարբելի հրաշագործությունների ու զարմանահրաշ բժշկությունների մասին:

 

 

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all