Ռադիո Մարիամ
#
LIVE
Ճշմարտությունը՝ ազատարար

Ճշմարտությունը՝ ազատարար

00:00
 

 31 Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: 32 Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»: 33 Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»: 34 Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է: 35 Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է: 36 Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք: 37 Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ: 38 Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»: 39 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք: 40 Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. 41 դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»: 42 Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ: 43 Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: 44 Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր: 45 Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում: 46 Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում: 47 Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»: 48 Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»: 49 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ: 50 Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում: 51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»: 52 Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի: 53 Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»: 54 Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է. 55 ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ: 56 Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»: 57 Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»: 58 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»: 59 Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:

Gospel of the Day:

«August 2025
MoTuWeThFrSaSu
28293031123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
1234567
15 August 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինձ հետաքրքիր է, թե ինչու են քահանաները պատարագի ժամանակ ավետարանական տեքստերը մի տեսակ երգելով կարդում։
Asking Հրաչ Մազմանյան
08.04.2025
Վերջերս կարդացի Հովհան Մանդակունու ճառը թատրոնների և թատերական խաղեր այցելով մարդկանց մասին, որտեղ շատ խիստ էր արտահայտվում։ Ու անդրադարձա նաև, որ այսօր էլ հոգևորականները սովորաբար թատրոն չեն գնում։ Ի՞նչ վատ բան կա թատրոնի մեջ
Asking Վալյա Նազարյան
08.03.2025
Ես հիշում եմ, որ մայրս և իր սերնդակից կանայք սովորություն ունեին սուրճի բաժակ նայելու։ Բայց հետո իմացա, որ դա Աստծո համար ընդունելի չէ։ Կբացատրե՞ք՝ ինչու։
Asking Մարիամ Հակոբյան
07.28.2025
Հայտնի է, որ Վարդավառը հեթանոսական տոն է՝ կապված ջրի և նրա հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Իսկ ինչպե՞ս է կապվում այն քրիստոնեության ու Պայծառակերպության հետ և այժմ ի՞նչ խորհուրդ ունի միմյանց վրա ջուր լցնելը։
Asking Էվելինա Մարգարյան
07.28.2025
Ինչո՞ւ Հիսուս պայծառակերպվեց։
Asking Սամվել Փահլեվանյան
07.26.2025
Հին կտակարանի մեջ Սամսոնի կերպարը արդյո՞ք առասպելական չէ, որի ուժը մազերի մեջ էր։ Մի՞թե դա ավելի շատ դիցաբանական կերպար չի հիշեցնում։
Asking Լիդա Զաքարյան
07.21.2025
Հայր Անտոն, վաղուց ձեր խոսքում լսել էի այն մասին, որ Հիսուսը հավասարապես աստված է և մարդ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու խաչելության ժամանակ, երբ նա արդեն խաչի վրա էր, ասում է «Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»։ Ինչո՞ւ է այդպես ասում, երբ ինքն էլ Աստված էր։ Եւ ինչ
Asking Վիկտոր Մովսիսյան
07.20.2025
Երբ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ, հարցնում է նրան՝ «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Սա երկու պատասխան է ենթադրում․ կամ պիտի ասեր՝ Այո, ես եմ, կամ պիտի ասեր՝ Ոչ, ես չեմ։ Ինչու է ասում․ «Դո՛ւ ասացիր»։
Asking Բելլա Մովսիսյան
07.19.2025
Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Asking Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Asking Համլետ Ստեփանյան
07.06.2025
View all