Ռադիո Մարիամ
#
LIVE
Վարդարանի լույսի խորհուրդները (Հինգշաբթի)

Վարդարանի լույսի խորհուրդները (Հինգշաբթի)

Ա. ՅԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու: Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի´նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո´յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա´ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը» (Մտթ. 3, 13-17):

 

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Բ. ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո´վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»: Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ´ք»: Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր: Յիսուս նրանց ասաց. «Լցրէ´ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան։ Եւ ասաց նրանց.

«Հիմա վերցրէ´ք եւ տարէ´ք սեղանապետին»: Եւ նրանք տարան: Եւ երբ սեղանապետը  ճաշակեց  գինի  դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), խօսեց փեսայի հետ ու ասաց.

«Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր  գինին մինչեւ հիմա պահել ես»: Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա  աշակերտները  հաւատացին նրան (Յովհ. 2, 1-11)։

 

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Գ. ԱՍՏՈՒԾՈՅ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ԱՒԵՏՈՒՄԸ

Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում.

«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու Արքայութիւնը. ապաշխարեցէ´ք եւ հաւատացէ´ք Աւետարանին» (Մարկ. 14- 15):

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Դ. ՅԻՍՈՒՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց  առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը  փայլեց  ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ

 

խօսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան  տուեց  եւ ասաց Յիսուսին. «Տէ´ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա´ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա´ն լսեցէք»: Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի´ ելէք եւ մի´ վախեցէք» (Մտթ. 17, 1-7)։

Կարճ խորհրդածութիւն եւ աղօթք

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...

Ով Յիսուս, ների´ր մեր մեղքերը, պահի´ր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Ե. ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց.

«Առէ´ք, կերէ´ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ´ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար (Մտթ. 26, 26-28)։

Կարճ խորհրդածութիւն

Հայր Մեր... 10 Ողջոյն... Փառք Հօր...


Ով Յիսուս, ներիԲր մեր մեղքերը, պահիԲր մեզ դժոխքի կրակից եւ Երկինք տար բոլոր հոգիներին, յատկապէս առաւել կարօտեալներին:

 

Gospel of the Day:

19 February 2026
No pray for this day

Frequently asked questions

Երբ զրույցի բռնվեցի մի երիտասարդի հետ, նա ինձ ասում էր որ միշտ աղոթում է տանից եւ պարտադիր չէ որ պատարագի լինի։
Asking Վերոնիկա Կատունյան
01.20.2026
Ինչո՞ւ չենք ասում Հիսուս ծնավ և հայտնեցավ, այլ ասում ենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Asking Մարտին Վարդանյան
01.19.2026
Կա՞ այնպիսի պարագա, երբ կնոջը չի թույլատրվում մասնակցել Սուրբ Պատարագին, եկեղեցի մտնել և հատկապես ընդունել Սուրբ Հաղորդություն։ Իսկ եթե չի կարելի, բայց ամեն դեպքում մասնակցել է, արդյո՞ք ընդունելի է Աստծո կողմից նրա ներկայությունը։
Asking Աննա Պողոսյան
01.19.2026
Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
View all