Ռադիո Մարիամ
#
LIVE
Հարուստ մարդը

Հարուստ մարդը

17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: 19 Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր 952, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: 20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: 21 Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: 22 Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
23 Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: 24 Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ 953: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: 26 Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»: 27 Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all