Ռադիո Մարիամ
#
LIVE
Հիսուսի ծննդյան ավետումը

Հիսուսի ծննդյան ավետումը

 26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: 32 Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:

Gospel of the Day:

5 February 2025
No pray for this day

Frequently asked questions

Բարև ձեզ, դուք հաղորդումների արխիվ չունեք? կայքում: ասենք ուզում ենք գտնել 2016-ից սկսած որևէ հաղորդում ինչ տարբերակ ունեք:
Asking Արտակ Հարությունյան
11.13.2024
Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
Asking Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
05.10.2024
https://www.vaticannews.va/hy/world/news/2024-02/hy-serie-di-traduzioni-kalousd-gulbenkyan.html
Asking Լիգիա
02.15.2024
Xndrum em dzer hamarn
Asking
07.21.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դի
Asking Anna
02.18.2023
Խնդրում եմ մեկնաբանել Մարգարիտներ մի շաղ տուր խոզերի առաջ կամ սրբությունը մի տուր շներին պատվիրանը։Կանխավ շնորհակալ եմ։
Asking Ռուզաննա
07.09.2020
Astvac stexcelov Atamin ev Evain asec ajeceq ev bazmacek sakaen nranc achqer@ pak ein u mieaen satanai xapeutyamp er vor nranc achqer@ bacvecin ev terevnerov pakvecin HarcInchpes ein nrank bazmanalu
Asking Davit
07.05.2020
uzum em imanal mexqe pak varaguyrneri araj psakadrutyun katarel@
Asking Anna
02.22.2020
Irakanum harc chem uzum tal, uxxaki uzum em shnorhakalutyun haytnel cer nor eterneri hamar bavakanin
Asking Anahit Vardanyan
02.19.2020
Im radio sirum em dzez es amen or hetevum em cer eternerin. shnorhakal em vor kaq duq duq poxum eq im or@ chem vaxena ev kasem nayev im kyanqneq poxel cer xorurdnerov cer axotqov. ASTVAC CER HET CER GORCERIN MEC HAJOXUTYUN TA
Asking Մերի
02.13.2020
View all